Rockefeller Street (Ռոքֆելլեր փողոց), էստոնացի երգչուհի Գեթթեր Յաանիի երգն է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի համար։ Երգը ներկայացվել է երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ է անցել 9-րդը 60 միավորով։ Եզրափակչում երգը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը 44 միավորով, չնայած լինելով մրցույթի ֆավորիտներից մեկը։