«Secrets» ամերիկյան OneRepublic ռոք խումբ երկրորդ սինգլը Waking Up ստուդիական ալբոմից։ Գերմանիայում և Ավստրիայում սինգլը առաջինն էր ձայնասկավառակում, որովհետև դարձել էր Թիլ Շվայգերի «Գեղեցիկը 2» ֆիլմի սաունդթրեքը։ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում սինգլը թողարկվեց ավելի ուշ՝ արդեն 2010 թվականին[1]։ Երգը նաև դարձավ «Կախարդի աշակերտը» ֆիլմի սաունդթրեքը։
Տեղեկատվություն երգի մասին
Երգը «Կախարդի աշակերտը» ֆիլմի սաունդթրեքն է և միահյուսվել է ֆիլմի սյուժետային գծին։ Երգը նաև օգտագործվել է «Կորուսյալները» սերիալի վեցերորդ եթերաշրջանի թրեյլերում, «Բամբասանքի աղջիկ» սերիալի երրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ դրվագում և մի շարք այլ ֆիլմերում ու սերիալներում որպես սաունդթրեք[2]։
About.com–ը 5–ից 4.5 միավոր է տվել երգին՝ նշելով տեքստի բոլոր քնարական ելևէջների լավ վոկալային փոխանցումը[3];
Երգացանկ
#
Անվանում
Տևողություն
1.
«Secrets»
3:44
2.
«Come Home» (Սառա Բարելիսի մասնակցությամբ)
4:19
Տեսահոլովակ
Գոյություն ունեն «Secrets» երգի մի քանի տեսահոլովակներ։ Նրանցից առաջինը հայտնվել է 2009 թվականիհոկտեմբերի 16–ին գերմանական հեռուստատեսություն և ներառում է դրվագներ «Գեղեցիկը 2» ֆիլմից։ Երկրորդ տարբերակը, փաստորեն, «Կորուսյալները» սերիալի 6–րդ եթերաշրջանի պրոմո հոլովակն է։ Երրորդ տարբերակը բնօրինակ տեսահոլովակն է գերմանացի դերասանուհի Նորա Չիրների մասնակցությամբ[4]։ Չորրորդ տարբերակում ներկայացված են դրվագներ «Կախարդի աշակերտը» ֆիլմից[5]։
Հիթ շքերթներ
«Secrets» սինգլը Billboard Hot 100–ում սկսեց հանդես գալ 98–րդ տեղում և կարողացավ հասնել 21–րդ հորիզոնական։