Stripped
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Stripped (այլ կիրառումներ)
Stripped Rammstein խմբիսինգլ | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Oomph!-ի | ||||
Թողարկված | 11 օգոստոս, 1998 | |||
Ժանր | ինդաստրիալ-մետալ | |||
Տևողություն | 4:25 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Oomph!-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Stripped (հայերեն՝ «Մերկացած») - գերմանական Rammstein խմբի յոթերորդ սինգլն է, թողարկվել 1998 թ. օգոստոսի 11-ին Motor Music լեյբլի կողմից։ Սինգլը պարունակում է Depeche Mode խմբի համանուոն երգի քավեր տարբերակը, և երգի 4 ռեմիքսից։ Երգը նաև տեղ է գտել Sehnsucht ալբոմի ավստրալիական թողարկման մեջ։ Ի տարբերություն օրիգինալին («Let me see you stripped down to the bone» (հայերեն՝ «Թույլ տուր քեզ տեսնեմ ամբողջությամբ մերկացած», Rammstein-ի տարբերակում կռճատվաշ է մեկ տող կրկներգի մեջ («Let me see you stripped» (հայերեն՝ «Թույլ տուր տեսնեմ քեզ մերկացած»)։
Սինգլի շապիկը
Որպես սինգլի պիտակ օգտագորշվել է ավստրիացի լուսանկարիչ Գոթֆրիդ Հելնվայնի 1993 թվականի «Առաջին սեր» նկարը[1]։
Տեսահոլովակ
Նույն թվականին պատրաստված տեսահոլովակը իրենից ներկայացնում է գերմանուհի ռեժիսոր Լենի Ռիֆենշթայլի նացիստական ժամանակաշրջանի "Օլիմպիա" ֆիլմի դրվագները, որտեղ գովերգվում էր Երրորդ Ռեյխը[2]։
Կենդանի կատարում
Առաջին անգամ խումբը կատարել է երգը 1999-ին, Հյուսիսային Ամերիկայում շրջագայության ընթացքում։ Հետագայում երբեմն կատարվում էր Mutter ալբոմին սատարող համերգներին։ Reise, Reise շրջագայության ժամանակ միշտ կատարվել է ամենավերջում, որպես համերգ սահմանափակող երգ։ «Liebe ist für alle da» և «Made in Germany» ալբոմներին սատարող շրջագայությունների ընթացքում երգը չի կատարվել։
Հիթ-Շքերթներում
Երկիր | Լավագույն ցուցանիշ |
---|---|
![]() |
14[3] |
![]() |
27[4] |
![]() |
42[5] |
Երգացանկ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Stripped» (Մերկացած) | 4:25 |
2. | «Stripped (Psilonaut Mix By Johan Edlund)» (Մերկացած) | 4:28 |
3. | «Stripped (Heavy Mental Mix By Charly Clauser)» (Մերկացած) | 5:12 |
4. | «Stripped (Tribute To Düsseldorf By Charlie Clousser)» (Մերկացած) | 5:10 |
5. | «Stripped (FKK Mix By Günter Schulz)» (Մերկացած) | 4:35 |
6. | «Wollt ihr das Bett in Flammen sehen? (Live Arena, Berlin '96 5.01)» (Ուզում էք տեսնել անկողինը կրակի մեջ?) |
Ձայնագրումը կատարել են
- Թիլլ Լինդեման - վոկալ
- Ռիխարդ Ցվեն Կրուսպե - սոլո-կիթառ
- Պաուլ Լանդերս - ռիթմ-կիթառ
- Քրիստիան «Ֆլակե» Լորենց - ստեղնաշար
- Քրիստոֆ «Դում» Շնայդեր - հարվածային
- Օլիվեր Ռիդել - բաս-կիթառ
Ծանոթագրություններ
Տեսահոլովակը YouTube կայքում
- ↑ «COVER FOR RAMMSTEIN, "STRIPPED"». Helnwein.com. 27. July 1998. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- ↑ Rammstein - Making of Stripped(գերմ.)
- ↑ «Chartverfolgung / Rammstein / Single» (գերմաներեն). Musicline.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- ↑ «Rammstein - Stripped» (գերմաներեն). austriancharts.at. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- ↑ «Rammstein - Stripped» (անգլերեն). swisscharts.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
|