Stripped, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի չորրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ալբոմը երկրորդն է ամբողջ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ալբոմն ներառում երկու առաջատար հիթ՝ «Dirrty» և «Beautiful»։
Նոր ալբոմում Ագիլերան տարբեր ոճերի էքսպերիմենտներ է կատարում՝ ռոք, բլյուզ, սոուլ, գոսպել, հիփ-հոփ և այլն։ Քրիստինան ի տարբերություն առաջին ալբոմի, փորձում է իրեն բանաստեղծ-երաժշտի ոլորտում։ 20 երգերից 14-ի հեղինակը Քրիստինան է։ Գլխավոր համահեղինակները Սկոտ Ստրոչը և Լինդա Փերրին են։
Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառեց 12 միլիոն օրինակ և արժանացավ հինգ Գրեմմի մրցանակի․
«Լավագույն երաժշտական համագործակցություն» (Dirrty)
«Լավագույն երաժշտական համագործակցություն»(Can’t Hold Us Down)
«Լավագույն փոփ-ալբոմ»
«Տարվա երգ»(Beautiful)
«Լավագույն կանացի փոփ-վոկալ»(Beautiful)
Վերջին անվանակարգում Քրիստինան ճանաչվեց հաղթող։
Նախապատմություն
2001 թվականին Rolling Stone ամսագրին տրված հարցազրույցի համար Քրիստինան ասել է, որ ուզում է ստեղծել այնպիսի ալբոմ, որը կարտացոլի իր ներաշխարհը և մտքերը։ Նա ընդգծում է, որ «այս ալբոմում չկա գլամուրայինի, պաթոսի և խաբեության ոչ մի տարր։ Այն, ինչ ես ուզում էի ասել՝ հասկանալի է բոլորի համար»։ Այնուհետև նա ասել է, որ «Stripped-ը նրա երեխան է»։ Երկու տարի անց նա Blender ամսագրի հարցազրույցի ժամանակ ասել է, որ այդ ալբոմը իրեն հոգեկան բավականություն է պատճառում, և կարևոր չէ այն մեկ միլիոն տարածում ունի, թե երկու։ Քրիստինայի համար կարևոր չէր առևտրային հաջողությունները։ Նրա համար կարևոր էր այն, որ իր երգերը արտացոլեն իրական հույզեր։ Այս անգամ Քրիստինան ինքն է ընտրել իր երգերի համահեղինակներին։ Նա ցանկանում էր թեթև պոպսից, որը կատարում էր նախկինում, անցնել ավելի լուրջ երաժշտության՝ հիփ-հոփից մինչև ռոք։ Այդ ժամանակ Ագիլերան ներկայացավ հասարակությանը նոր կերպարով և իրեն կոչեց X-tina։
Ստեղծումը և ձայնագրումը
Stripped ալբոմի առաջին ձայնագրությունը Ագիլերան կատարեց Լոս Անջելեսի ստուդիաներից մեկում 2001 թվականին։ Երգերի հիմնական պրոդյուսեր և համահեղինակ դարձավ ռեփեր Dr. Dre Սկոթթ Ստորչը։ Նա ալբոմին տվեց ավելի ժամանակակից հիփ-հոփ հնչողություն։
Քրիստինային խորհուրդ են տալիս մեկ համահեղինակի ևս՝ Լինդա Փերրիին։ Նա հայտնի է 4 Non Blondes խմբից, բայց հետագայում անցավ երգերի տեքստերի ստեղծմանը։ Երբ առաջին անգամ նրանք հանդիպեցին Լոս Անջելեսում, Քրիստինան խնդրեց ինչ-որ բան կատարել։ Փերրին կատարեց իր «Beautiful» երգը, որը դարձավ Քրիստինայի Stripped ալբոմի երկրորդ սինգլը։ Հետագայում նա խոստովանեց, որ հենց այդպիսի երգ էր պակասում իր ալբոմին։ Նա խոստովանում է, որ Լինդան իրեն սովորեցրել է թուլանալ ուժեղ սթրեսների ժամանակ և ընդունել սեփական սխալները։ Նա ավելացնում է․
Նա սովորեցրեց ինձ ընդունել սեփական թերությունները այնպես, ինչպես կան և դրանք ընդունել որպես առավելություն։ Նրանք քեզ հասարակ են դարձնում։ Եվ եթե դու ուժեղ մարդ ես, չես վախենում թերություններից։
Առաջին սինգլը՝ «Dirrty»-ը, ստեղծվել է հիփ-հոփ ոճով։ Զուգերգի համար հրավիրվեց ռեփեր Redman-ը՝ «Let’s Get Dirty (I Can’t Get in da Club)» հիթի կատարողը։ Ագիլերայի երգը կարծես Ռեմանայի երգի շարունակությունը լիներ։
Գլեն Բալլարդը, որը Քրիստինայի հետ գրել է «The Voice Within» բալլադը, հարցազրույցի ժամանակ ասել է․
Քրիստինան հրաշալի հեղինակ է։ Մենք՝ բոլորս արդեն գիտենք, որ նա տաղանդավոր երգչուհի է։ Իսկ բանաստեղծելու շնորհը ավելանում է նրա երգելու տաղանդին։ Նա իրոք հրաշալի հեղինակ է։
«Impossible» տրեկը գրել է R&B-երգչուհի Ալիշա Քիզը։ Հետագայում նա ասել է, որ միշտ ցանկացել է համագործակցել Քրիստինա Ագիլերայի հետ, և ահա ստեղծվել է այդպիսի հնարավորություն։ Քրիստինան և Ալիշան 2002 թվականի մայիսին երեք օր անցակցրել են New York’s Electric Lady ստուդիայում։
Լիրիկական բովանդակությունը
«I’m OK» երգը Քրիստինա Ագիլերայի անձնական երգն է։ Այն պատմում է Քրիստինայի և իր հոր հարաբերությունների մասին, որը ծեծում էր Ագիլերային և նրա մորը։ Նա բացատրում էր, որ այս երգով ուզում է բուժել այն մարդկանց, որոնք ունեն այս խնդիրը։ Իսկ Լենդա Փերրին պատմում էր, որ այս երգի ձայնագրման ժամանակ Քրիստինան լաց է եղել։
«Infatuation» և «Underappreciated» երգերը պատմում եմ Ագիլերայի և իր նախկին ընկերոջ՝ Խորխե Սանտոսի հարաբերությունների մասին։ Նա պարող էր, նկարահանվում էր տարբեր տեսահոլովակներում, նաև Dirrty տեսահոլովակում։ Խորխեն լքեց Քրիստինային՝ նախանձելով նրան իր հաջողությունների համար։ «Infatuation» երգում Քրիստինան պատմում է իր զգացմունքների և Սանտոսի հետ հարաբերությունների մասին, իսկ «Underappreciated» երգում՝ վիճաբանությունների և բաժանման մասին։
«Can’t Hold Us Down» երգը ֆեմինիստական հիմն է։ Երգը գրված է R&B ժանրում, իսկ զուգերգի համար Քրիստինան հրավիրել էր Լիլ Կիմին։
«Make Over» երգը ալբոմի միակ չմշակված երգն է։ Կրկներգում Քրիստինան երգում է․ «Savin' all your bullshit for another day»։ «Make Over»-ը քննադատությունների կենտրոնում էր, Մեծ Բրիտանիայում քննադատները նմանություն նկատեցին Քրիստինայի և Լինդայի այս երգի ու «Overload» խմբի տրեկների միջև։ Այդ պատճառով Ագիլերան երգը չներառեց Stripped Live in UK DVD-ում։
Կոմերցիոն հաջողություններ
Առաջին շաբաթում ալբոմը վաճառեց 330 000 օրինակ, դառնալով երկրորդը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ալբոմի հինգ հաջողված սինգլերը օգնեցին 2003 թվականին դառնալ ամենավաճառվող ալբոմը։ ԱՄՆ-ում վաճառվեց շուրջ 4 100 000 տարբերակ։
2004 թվականի վերջին ալբոմը երեք անգամ դարձավ պլատինե։ Եվրոպայում վաճառվեց 4 000 000 օրինակ, որից միայն 1 500 000-ը վաճառվեց Մեծ Բրիտանիայում։ Ալբոմի չորս անգամ դարձավ պլատինե Ավստրալիայում և երկու անգամ Կանադայում։
2008 թվականի մարտին «Walk Away» սինգլը, որը չներառվեց ալբոմում, զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը Դանիայի պաշտոնական վարկանիշային աղյուսակում։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«2004 Year-End Charts»(PDF). UKChartsPlus. Official Charts Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
↑«2005 Year-End Charts»(PDF). UKChartsPlus. Official Charts Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
↑«Top 100 albums of the noughties». The Advertiser. Adelaide: News Corp Australia. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
↑«Gold Album 他認定作品 2002年10月度» [Gold Albums, and other certified works. October 2002 Edition] (PDF). The Record (Bulletin) (Japanese). Recording Industry Association of Japan. 517: 10. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2014 թ․ հունվարի 17-ին.{cite journal}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«IFPI Platinum Europe Awards». International Federation of the Phonographic Industry. 2004. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.