Swiss Re
Swiss Re | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1863 |
Հիմնադիր | Credit Suisse? |
Վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա և Swiss Re Zürich |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Christian Mumenthaler? |
Արդյունաբերություն | ապահովագրություն |
Աշխատողների թիվ | 14 943 մարդ[2] |
Դուստր ընկերություններ | Bayerische Rückversicherung?[3] և FWD Group? |
Նախկին | Prudentia, AG für Rück- und Mitversicherungen?[3] |
Կայք | swissre.com |
Բորսա | SSREF[4] |
![]() |
Swiss Reinsurance Company Ltd[5], առավել հայտնի որպես Swiss Re, վերաապահովագրական ընկերություն, հիմնված Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Այն աշխարհի խոշորագույն վերաապահովագրողն է[6]։ Swiss Re–ն գործում է ավելի քան 25 երկրների գրասենյակների միջոցով և 2016 թվականին Forbes Global 2000 առաջատար ընկերությունների ցուցակում զբաղեցրել է 118–րդ տեղը[7]։ Այն նաև 2015 թվականին Fortune Global 500-ում զբաղեցրել է 313-րդ հորիզոնականը[8]։
Պատմություն
1861 թվականի մայիսի 10-11-ին Շվեյցարիայի Գլարուս քաղաքում ավելի քան 500 տուն հրդեհվեց։ Քաղաքի երկու երրորդը վերածվել էր փլատակների և մոխրի, իսկ շուրջ 3000 բնակիչներ մնացել էին անօթևան։ Ինչպես 1842 թվականի Համբուրգի հրդեհը հանգեցրեց Գերմանիայում առաջին պրոֆեսիոնալ վերաապահովագրողների հիմնադրմանը[9], այնպես էլ 1861 թվականի Գլարուսի մեծ հրդեհը ցույց տվեց, որ նման աղետի դեպքում ապահովագրական ծածկույթը Շվեյցարիայում անբավարար է։
Ցյուրիխի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Helvetia General Insurance Company-ի կողմից (այժմ հայտնի է որպես Helvetia Versicherungen) Սանկտ Գալլեն քաղաքում, Schweizerische Kreditanstalt (Credit Suisse) Ցյուրիխում և Basler Handelsbank-ը (UBS AG-ի նախորդ) Բազելում։ Ընկերության կանոնադրությունը նույն օրը հաստատվել է Ցյուրիխի մարզի կառավարության կողմից։ Նրա սկզբնական կապիտալը կազմել է 6 միլիոն շվեյցարական ֆրանկ։
2006 թվականին այն ձեռք է բերել GE Insurance Solutions գույքի/դժբախտ պատահարների բիզնեսը, որով Swiss Re վերաապահովագրության ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն վերաապահովագրողը[10]։
Swiss Re ընկերության Admin Re մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թվականի հուլիսի 1 -ին Միացյալ Թագավորությունում՝ Life Assurance Holding Corporation-ի ձեռքբերմամբ։
2014 թվականի հունիսին ընկերությունը, Admin Re-ի միջոցով, ձեռք է բերել բրիտանական HSBC Life (UK) Limited կենսաթոշակային բիզնեսը ՝ 4,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ։ Admin Re բիզնեսը, որը վերանվանվեց ReAssure, 2020 թվականի հուլիսին, ի վերջո, վաճառվեց Phoenix Group Holdings-ին 3.2 մլրդ ֆունտ ստեռլինգով։
Կառավարչական կազմ
Swiss Re-ի ղեկավարությունը բաղկացած է տնօրենների խորհրդից, գործադիր կոմիտեից և կառավարման խմբի խորհրդից[11]։
Գրասենյակների տեղադրություն
Խումբը գրասենյակներ ունի ավելի քան 25 երկրներում։ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Swiss Re–ն գրասենյակներ ունի Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Սլովակիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Հարավային Աֆրիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Միացյալ Թագավորությունում։ Ասիա և Ավստրալիա խմբավորումում գրասենյակներ ունի հետևյալ երկրներում ՝ Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր, Հարավային Կորեա։ Գրասենյակներ կան նաև Ամերիկայում ՝ Բարբադոսում, Բրազիլիայում, Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։
Կորպորատիվ շտաբ
Swiss Re-ի կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, մայր ընկերության հիմնական շենքը 1864 թվականից գտնվում է Ցյուրիխ լճի ափին։
Լոնդոնի շտաբ
Լոնդոնի գրասենյակը գտնվում է 30 St Mary Axe աշտարակում, որը բացվել է 2004 թվականի մայիսի 25-ին։ 30 St Mary Axe-ը համարվում է Լոնդոնի առաջին էկոլոգիապես կայուն երնկաքերը[12]։
Ամերիկյան շտաբ
Swiss Re-ի ամերիկյան շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքի Արմոնք քաղաքում։ Հաստատությունը, որտեղ աշխատում է ավելի քան 1000 աշխատակից, հիմնվել է 1999 թվականին և ընդլայնվել 2004 թվականին։
Swiss Re-ն ունի երկու կանադական գրասենյակ ՝ Տորոնտոյում և Վանկուվերում։ Կանադայի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը 2008 թվականի հոկտեմբերին Mediacorp Canada Inc․-ի կողմից ճանաչվել է Մեծ Տորոնտոյի լավագույն գործատուներից մեկը, ինչպես հայտարարել է Toronto Star թերթը[13]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/swiss-re-ltd?rid=290136415264-17
- ↑ https://www.swissre.com/dam/jcr:3a1ba8dc-e111-4dd0-9fbb-9677a6f76284/2018-financial-report-doc-en.pdf
- ↑ 3,0 3,1 20th Century Press Archives — 1908. — 171 p.
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ "Privacy Policy." Swiss Re. Retrieved on 18 January 2011. "Swiss Reinsurance Company Ltd ("Swiss Re")[...]" and "Swiss Reinsurance Company Ltd, Mythenquai 50/60, 8022 Zurich, Switzerland ("Swiss Re") Disclosure notification in accordance with Article 20 of the Swiss Stock Exchange Act Արխիվացված 2014-05-12 Wayback Machine." Swiss Re. 2 August 2007. Retrieved on 18 January 2011. "Die Schweizerische Rückversicherungs-Gesellschaft (Swiss Re) teilt mit,[...]"
- ↑ Department, P., & 5, N. (2020, November 05). Largest reinsurers worldwide by net premiums 2019. Retrieved December 10, 2020, from https://www.statista.com/statistics/273158/largest-reinsurers-worldwide-by-net-premiums/
- ↑ «Swiss Re on the Forbes Global 2000 List». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Global 500» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ [1] Արխիվացված 6 Սեպտեմբեր 2008 Wayback Machine
- ↑ Ligi, Antonio (2006 թ․ հունիսի 12). «Swiss Re Completes $7.4 Billion GE Insurance Purchase (Update2)». Bloomberg.com. Վերցված է 2006 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Our leadership | Swiss Re». www.swissre.com.
- ↑ «Swiss Re confirms £600m Gherkin sale». Financial Times. 2007 թ․ փետրվարի 5. Վերցված է 2007 թ․ փետրվարի 7-ին. «Swiss Re confirmed on Monday that it had sold the distinctive Gherkin building in the City of London for £600m to a joint venture between German property group IVG Immobilien AG and Evans Randall, the Mayfair based private investment group.»
- ↑ «All jobs at Swiss Reinsurance Company - Reasons for Selection, 2009 Greater Toronto's Top Employers Competition». www.eluta.ca.