Tadiran Mastiff
Tadiran Mastiff | |
---|---|
![]() Mastiff ԱԹՍ-ն Իսրայելի Ռազմաօդային ուժերի թանգարանում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 1973 |
Շահագործողներ | Իսրայել |
![]() |
Tadiran Mastiff հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Tadiran Electronic Industries կազմակերպության կողմից, որոշ ռազմական պատմաբանների կողմից անվանվում է որպես առաջին ժամանակակից ռազմական ԱԹՍ[1]։ Առաջին թռիչքը կատարվել է 1973 թվականին։ ԱԹՍ-ն ուներ ակտիվ տվյալների հոսքի կապ, որով փոխանցվում էր բարձր ճշգրտության տեսաազդանշան։
ԱԹՍ-ն ունենալով տեսահաղորդման բարձր որակ և 7 ժամից ավել օդում մնալու հնարավորություն տվեց իսրայելյան զինված ուժերին աննախադեպ առավելություն մարտավարական իմաստով, հետախուզության խորության և տեղեկությունների ստացման արագության իմաստով[2]։
1973 Արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի պաշտպանության բանակը առաջադրեց խնդիր տալու հնարավորություն մարտական հրամանատարությանը տեսնել «բլրից այն կողմ»։ Համաձայն առաջին տեխնիկական առաջադրանքի այս գործողություններ կատարող սարքը պետք է ունենար կարողություն կրել 10 կիլոգրամ օգտակար բեռ 30–50 կիլոմետր հեռավորության վրա։
Tadiran Electronic-ը սկսեց նախագծել Mastiff Mini RPV (Remote Piloted Vehicle, հեռակառավարվող սարք)։ Tadiran Mastiff սարքը թողարկելուց ի վեր այն երեք անգամ մոդեռնիզացվել է և երկար ժամանակ օգտագործվել իսրայելական զինված ուժերի կողմից։ Այս սարքի մասնակցությամբ ամենահանրահայտ դեպքն է երբ, 1982 թվականի Լիբանանյան պատերազմի ժամանակ Tadiran Mastiff սարքի տեսախցիկը նկարել էր Յասեր Արաֆաթին[3]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
- Երկարությունը՝ 3,3 մ
- Թևերի բացվածքը՝ 4,25 մ
- Բարձրությունը՝ 0,89 մ
- Օգտակար բեռի զանգվածը՝ 37 կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 138 կգ
Թռիչքային առանձնահատկություններ
- Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 7 ժ 30 րոպե
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4480 մ
Ծանոթագրություններ
- ↑ The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History: A Political, Social, and Military History, ABC-CLIO, 12 May 2008, by Spencer C. Tucker, Priscilla Mary Roberts, page 1054-55 ISBN
- ↑ The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History: A Political, Social, and Military History, ABC-CLIO, 12 May 2008, by Spencer C. Tucker, Priscilla Mary Roberts, page 1054-55
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Tadiran Mastiff կատեգորիայում։ |
|