The Most Beautiful Moment in Life, Part 2
The Most Beautiful Moment in Life, Part 2 | ||||
---|---|---|---|---|
Bangtan Boys-ի Մինի-ալբոմ | ||||
Թողարկված | 2015 թվականի նոյեմբերի 30 | |||
Ձայնագրված | 2015 | |||
Ժանր | Դենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop | |||
Տևողություն | 34:21 | |||
Լեզու | Կորեերեն | |||
Լեյբլ | Big Hit Entertainment | |||
Պրոդյուսեր | Pdogg | |||
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
The Most Beautiful Moment in Life, Part 2 (կորեերեն՝ 화양연화 pt.2, ռոմանացում՝ Hwayang-yeonhwa pt.2 )-BTS հարավկորեական բոյբենդի չորրորդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին, և հանդիսանում է իրենց երկու ալբոմից կազմված պրոեկտի երկրորդ մասը, որը կենտրոնացած է «երիտասարդության» վրա։ Կազմված է 9 երգից, «Run» գլխավոր սինգլը ներառյալ։
2015 թվականին The Most Beautiful Moment in Life, Part 2-ը Հարավային Կորեայում ամենագնվող 5-րդ ալբոմն էր։
Պատրաստում և ռելիզ
Սեպտեմբերի սկզին հայտարարվեց խմբի վերադարձի մասին և թողարկվեց թրեյլեր «Butterfly» նոր ստեղխագորխությամբ։ Ինչպես նաև հայտարարեցին, որ նոյեմբերի 27-29 նրանք ելույթ կունենան Սեուլում The Most Beautiful Moment in Life: On Stage շրջագայության շրջաններում, որտեղ կներկայացնեն նոր սինգլը։ Առաջիկա ռելիզի մասին նորություններից հետո հեշթեգ «#화양연화»-ը դարձավ առաջինը Թվիթթերի համաշխարհային թրենդերում։
2015 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացվեց անիմացիոն թրեյլեր՝ «Nevermind» ստեղծագործությամբ։ 5 օր հետո հայտվեցին առաջին նկարները նոր կոնցեպտով «Ես ոչնչի համար չեմ զղջում» (ֆր.՝ Je Ne Regrette Rien) և «թիթեռ» (ֆր.՝ Papillion) հաղորդագրություններով։ Նոյեմբերի 24-ին թողարկվեց առաջիկա տեսահոլովակի թիզերը, և հայտնի դարձավ սինգլի անունը՝ «Run»:
Ալբոմի թողարկման համար մամուլի ասուլիսում խումբը բացատրեց իրենց նոր կոնցեպտը. «Առաջին մասը այն մասին է, թե ինչքան ձանձրալի և դժվար է երիտասարդությունը, և դա առաջացնում է նաև այնպիսի զգացմունք, կարծես դու լինես հենց ամենաեզրին։ Երկրորդ մասը կլինի խենթ, և դա լավ կզգացվի։ Այդ պատճառով մեր գլխավոր երգը ունի “Run” անունը»։ Ռեփ-Մոնսթրը ավելացրեց. «Մենք չենք ուզում ընդամենը ասել «ուրախ եղեք» կամ «ուժեղ եղեք»։ Մենք իրոք ուզում ենք ստիպել մարդկանց զգալ իրենց հարմարավետ սեփական երաժշտության գռարումով և պրոդյուսերավորմամբ։ Մենք տվեցինք մեր սրտերը և հոգիները այս հրաշալի երգին»։
Համերգային շրջագայության ժամանակ ի աջակցություն ալբոմի, առաջնորդը պատմեց նաև, որ երգի տեքստում` երկրորդ մասը «ստիպիր ինձ վազել» բառերով, ստեղծագործության գրման պրոցեսի ժամանակ չի մշակվել։ Մեղեդին առաջարկել է Չոնգուկը, բայց այն մերժվեց, որովհետև «այնքան լավն էր, որ մնացած մասերը ուղղակի չէին կարողանա աչքի ընկնել»։ Վերջնական գրման ժամանակ օգտագործվեց Վիի մեղեդին Չոնգուկի օրիգինալ տեքստով։
Փրոմոուշեն
2015 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարվեց եռօրյա համերգային շրջագայություն ի աջակցություն նոր ալբոմի։ Բոլոր տոմսերը վաճառվեցին ավելի քիչ, քան մի օրում, և որոշ կայքերի աշխատանքը խթանվեց, տոմսեր ձեռք բերելու ցանկությամբ խոշոր հոսքի պատճառով։ Նրանք անցկացրին նաև Butterfly Dream: Open Media Exhibition ցուցահանդեսը, որտեղ հրավիրված էին 600 երկրպագու, որոնց հաջողվեց տեսնել ցուցադրումներ և նշել չորրորդ ալբոմի թողարկումը։ Խմբի պաշտոնական վերադարձը կայացավ Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությանը։ Դեկտեմբերի 4-ին կայացավ խմբի վերադարձը երաժշտական շոուներում։
Տեսահոլովակ
2015 թվականի նոյեմբերի 29-ին թողարկվեց գլխավոր սինգլի «Run»-ի տեսահոլովակը։ Այնտեղ անդամները ներկայացնում են ուրախություն և խենթություն։ Տիտրերից հետո ցուցադրվում է լոգարանում Չիմինի հետ տեսարանը (նույնական տեսարանը «I Need U»-ից), որտեղ նա վառում է պոլարոիդ, որի վրա ապատկերված են BTS-ը։ Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը նայեց գրեթե 2 միլլիոն մարդ։
Թրեք-ցանկ
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսոր(ներ) | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Intro: Never Mind» | Շուգա, Slow Rabbit | Շուգա, Slow Rabbit | 2:18 | |||||
2. | «Run» | Pdogg, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Կիմ Թեհյոն, Չոն Չոնգուկ, Ջեյ Հոփ | Pdogg | 3:57 | |||||
3. | «Butterfly» | «Hitman» Bang, Slow Rabbit, Pdogg, Շուգա | Pdogg | 4:00 | |||||
4. | «Whalien 52» | Pdogg, Brother Su, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Ջեյ Հոփ, Slow Rabbit | Pdogg | 4:04 | |||||
5. | «Ma City» | Pdogg, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Ջեյ Հոփ | Pdogg | 4:18 | |||||
6. | «뱁새» (Baepsae / Silver Spoon) | Pdogg, Supreme Boi, Ռեփ-Մոնսթր, Slow Rabbit | Pdogg | 3:54 | |||||
7. | «Skit: One Night in a Strange City» | Pdogg, Բան Շիհյոկ | 4:25 | ||||||
8. | «고엽» (Goyeob / Dead Leaves) | Շուգա, Slow Rabbit, Չոնգուկ, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Ջեյ Հոփ, Pdogg | Շուգա, Slow Rabbit | 4:28 | |||||
9. | «Outro: House of Cards» | Slow Rabbit, Brother Su | Slow Rabbit, Brother Su | 2:57 | |||||
34:21 |
Չարտեր
Շաբաթական չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն դիրք |
---|---|
Gaon Albums Chart[1] | 1 |
Oricon Albums Chart[2] | 15 |
Billboard World Albums Chart[3] | 1 |
Billboard 200 | 171 |
Billboard Top Heatseekers[4] | 1 |
Billboard Current Albums | 98 |
Billboard Independent Albums[5] | 9 |
Ամսական չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն դիրք |
---|---|
Gaon Albums Chart[6] | 1 |
Տարեկան չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն դիրք |
---|---|
Gaon Albums Chart[7] | 5 |
Վաճառք և սերտիֆիկացումներ
Չարտ | Վաճառքներ |
---|---|
Oricon | 14,051+[8] |
Billboard | 5,000+ |
Gaon | 373,435+[9] |
Մրցանակներ և անվանակարգեր
Երգ | Ծրագիր | Ամսաթիվ |
---|---|---|
«Run» | The Show | 2015 թվականի դեկտեմբերի 8[10] |
Show Champion | 2015 թվականի դեկտեմբերի 9[11] | |
2015 թվականի դեկտեմբերի 16[12] | ||
Music Bank | 2015 թվականի դեկտեմբերի 11[13] | |
2016 թվականի հունվարի 8[14] |
Ծանոթագրություններ
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «週間 CDアルバムランキング 2015年12月14日付». Oricon Chart. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «BTS – Chart history | World Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «BTS – Chart history | Top Heatseekers». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «BTS – Chart history | Independent Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 2015 Gaon Yearly Album Chart Originally from Gaon Album Chart. Retrieved on January 11, 2016.
- ↑ «Oricon Charts- Japan, Week of December 21, 2015». Oricon Chart. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «BTS Takes Home 1st Win for "Run" on "The Show"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «BTS win their next trophy on 'Show Champion'». www.allkpop.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «BTS Takes 4th Win for "Run" on "Show Champion"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «BTS Grabs 3rd Win for "Run" on "Music Bank"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «'Music Bank' Highlights: BTS Win #1 On The January 8, 2016 Episode + Performance Recaps». KpopStarz. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.