Ultimate Fighting Championship
Ultimate Fighting Championship | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | mixed martial arts organization? և ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Հապավում | UFC |
Կարգախոս | As real as it gets |
Նախորդող | Pride Fighting Championships, Strikeforce և World Extreme Cagefighting |
Հիմնադրված | 1993 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Արդյունաբերություն | Ընդհանուր մենամարտեր |
Կարևոր անձինք | Լորենցո Ֆերտիտտա III (նախագահ/գործադիր տնօրեն) Դանա Ուայթ, (նախագահ) Մարկ Ռատներ (ՆԻՀ փոխնախագահ) Ջո Սիլվա (կադրերի բաժնի փոխնախագահ/ մարտերի կազմակերպիչ) |
Վերադաս կազմակերպություն | Zuffa, LLC |
Հիմնադիր | Art Davie?, Rorion Gracie? և Bob Meyrowitz? |
Պարգևներ | |
Կայք | ufc.com(անգլ.) |
«Ultimate Fighting Championship» (UFC), ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևի ամերիկյան կազմակերպություն (պրոմոշեն), «Zuffa» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստորաբաժանում[2]։ Համարվում է աշխարհի խոշորագույն խառնամարտային առաջնությունը[3]։ Առաջնորդվում է խառնամարտի միացյալ կանոնադրությամբ։
«UFC» պիտակը կրող առաջին մարտական իրադարձությունն անցկացվել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կոլորադո նահանգի վարչական կենտրոն Դենվեր քաղաքում։ Անցկացվող անդրանիկ մրցույթներում մասնակիցների գերնպատակն է եղել այսպես կոչված իրական կռվի պայմաններում հակառակորդի դեմ կիրառել առավելագույն արդյունավետության մարտաոճեր (օրինակ՝ բռնցքամարտ, բրազիլյան ջիու ջիցու, սամբո, ըմբշամարտ, մուայ թայ, կարատե, ձյուդո և այլ ոճեր)։ Հետագայում մարտիկներն սկսեցին կիրառել միանգամից մի քանի մարտական տեխնիկաներ՝ ունուղղակի կերպով նպաստելով ժամանակակից խառնամարտի ենթաճյուղի զարգացմանը[4]։
Ունենալով մի շարք հաջող հեռուստատեսային գործարքներ, ինչպես նաև ընդլայնվելով դեպի Կանադա, Ավստրալիա, Եվրոպա, Միջին Արևելք և Ասիա, 2015 թվականի դրությամբ «UFC»-ն ունի սատարողների շոշափելի բազա, ինչպես նաև հաճախ հայտնվում է զանգվածային լրատավամիջոցների լուսաբանություններում։
Գոյության տարիներին «UFC»-ին հաջողվել է անցկացնել շուրջ 300 մարտական իրադարձություն, ինչպես նաև ձեռք բերել «Pride», «World Extreme Cagefighting», «Strikeforce» և «EliteXC» մրցակից առաջնություններին։
Կազմակերպությունում գործում է 9 քաշային կարգ։ Նախագահի պաշտոնը զբաղեցնում է Դանա Ուայթը
UFC-ի պատմություն
Ծագում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/RoyceGracie.png/200px-RoyceGracie.png)
Ստեղծման առումով UFC-ն պարտական է Կալիֆոռնիա նահանգի գործարար Արտ Դեյվին։ 1991 թվականին Դեյվին, մարտարվեստի հետազոտություն անցկացնելով առևտրային հաճախորդի համար, հանդիպել է Ռոյս Գրեյսիին, որը Բրազիլիայի ջիու ջիթսի դպրոցն էր ղեկավարում Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում, և դարձել նրա աշակերտը։
Գրեյսիների ընտանիքը երկար պատմություն է ունեցել Բրազիլիայում խառը մարտարվեստների նախորդի՝ վալե-տուդոյի մրցախաղերի անցկացման մեջ։ 1992 թվականին, ոգեշնչված տարբեր մարտարվեստների վարպետների նկատմամբ Գրեյսիի հաղթանակների տեսանյութերով, Դեյվին առաջարկել է Ռորիոնին և Ջոն Միլիուսին անցկացնել ութ մասնակիցներից բաղկացած մրցաշար, որը կոչվում է «Աշխարհների պատերազմ»։ Մրցաշարը առանց արգելքների պետք է ցուցադրեր մարտարվեստի տարբեր ոճերի դիմակայությունը՝ որոշելու լավագույն մարտարվեստը[5]։ Հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Միլիուսը, ինչպես նաև Գրեյսիի աշակերտը, համաձայնել էր լինել այս մրցույթի ստեղծագործական տնօրենը։ Դեյվին կազմել էր բիզնես պլան, և քսանութ ներդրողներ կազմել էին նախնական կապիտալը, որպեսզի ստեղծեն «WOW Promotions» ընկերությունը, այն մտադրությամբ, որ մրցաշարը վերածվելու է հեռուստատեսային շոուի[6]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/UFC_74_Respect_Bout.jpg/200px-UFC_74_Respect_Bout.jpg)
1993 թվականին «WOW Promotions»-ը հեռուստատեսային գործընկեր գտնելու համար բանակցություններ է սկսել մալուխային հեռուստատեսության TVKO (HBO ալիք), SET (Showtime ալիք) 7 Semaphore Entertainment Group (socr. SEG) ալիքների հետ։ TVKO և SET ալիքները հրաժարվել են, բայց SEG-պիոներ վճարովի մալուխային հեռուստատեսությունը դարձել է WOW-ի գործընկեր 1993 թվականի մայիսին[7]։ Ավելի շուտ SEG-ը արդեն թողարկել էր ոչ ավանդական մրցումներ, որոնցից է «Սեռերի մարտը»։ Այն տղամարդկանց և կանանց միջև թենիսի առաջնություն է, որի շրջանակներում տեղի է ունեցել Ջիմմի Քոնորսի և Մարտինա Նավրատիլովայի հանդիպումը[5]։ SEG-ը կապ է հաստատել արվեստի տնօրեն Ջեյսոն Կասոնի հետ՝ խնդրելով նրան ստեղծել «Ութանկյան» պատկեր, որի մեջ նախատեսվում էր մարտեր անցկացնել։ Հետագայում «Ութանկյունը», որը նաև հայտնի է որպես «Օկտագոն» (անգլ.՝ octagon), դարձել է մրցույթի խորհրդանիշ, իսկ Կասսոնը դարձել է UFC-ի նկարիչ և կազմակերպությունում աշխատել մինչև 2000 թվականը[5]։ SEG-ը նաև որոշել է շոուի անունը՝ The Ultimate Fighting Championship[8]։
1993 թվականի նոյեմբերի 12-ին WOW-ը և SEG-ը համատեղել են առաջին մրցաշարը Մակնիկոլս մարզապալատում՝ Կոլորադոյում։ Մրցաշարին մասնակցել են քիքբոքսերներ Պատրիկ Սմիթը և Քևին Ռոզյեն, սավատայի ներկայացուցիչ Ժերար Գորդոն, շուտբոքսեր Քեն Շեմրոկը, կարատեիստ Զեյն Ֆրեյզերը, սումոիստ Թեյլա Տուլին, բռնցքամարտիկ Արտ Ջիմերսոնը և բրազիլական ջիու-ջիթսուի ներկայացուցիչ Ռոյս Գրեյսիը, Ռորիոնի կրտսեր եղբայրը, որն անձամբ ընտրվել է որպես Գրեյսիի ընտանիքի ներկայացուցիչ։ Շոուին սպասում էր ակնթարթային հաջողություն․ 2800 մարդ ներկա էր Արենա Մաքնիկոլսի տրիբունաներին, և ևս 86 592 բաժանորդ դիտել է վճարովի ալիքով[9]։
Սպորտային երկրպագուների համար մրցության գլխավոր ինտրիգը եղել է այն հարցը, թե արդյոք ըմբիշը կարող է հաղթել բռնցքամարտիկին[10]։ Այդ ժամանակ մարտարվեստի ներկայացուցիչների մեծ մասը ուներ միայն մեկ ոճ և այլ մարտարվեստների պրակտիկաների դեմ պայքարի սահմանափակ փորձ[11]։ Առաջին մրցաշարում բոլորից արդյունավետ էր ըմբշամարտի ներկայացուցիչը։ Օգտագործելով բրազիլական ջիու-ջիթսի տեխնիկան՝ Ռոյս Գրեյսին հաղթանակ է տարել երեք մրցակիցների նկատմամբ և դարձել UFC 1-ի չեմպիոն[12]։
Ի սկզբանե կազմակերպիչները կրկնակի մրցաշարեր չէին նախատեսել, սակայն UFC 1-ի հաջողության պատճառով նրանք որոշել են կազմակերպել նոր մրցումներ։
![]() |
Այս շոուն պետք է միակը լիներ իր տեսակի մեջ, բայց այն այնքան հեռուստադիտող էր հավաքել վճարովի հեռուստաալիքում, որ նրանք որոշել էին ևս մեկ մրցում անցկացնել։ Նրանք երբեք չէին մտածի, որ սպորտաձև են ստեղծում[13]։ | ![]() |
1995 թվականի ապրիլին Դեյվին և Գրեյսին SEG-ին վաճառել են ընկերության իրենց բաժինը և լուծարել WOW Promotions-ը։ Դեյվին շարունակում էր հարաբերությունները SEG-ի հետ որպես բուքմեյքեր և կազմակերպիչ, ինչպես նաև UFC-ի նախագահ մինչև 1997 թվականի դեկտեմբերը[14]։
Վաղ մրցաշարերի յուրահատկություններ
Չնայած կազմակերպությունը գործել է «Առանց կանոնների» հնչեղ կարգախոսով, դա այնքան էլ ճշգրիտ չէր, քանի որ UFC-ն ի սկզբանե ստեղծվել էր որոշակի սահմանափակումներով։ Թույլ չէին տալիս կծել և ճզմել աչքերը, իսկ մազերից բռնելը, գլուխը սեղմելը, աճուկային հարվածները և մատներով կառչելով թեև թույլատրվում էր, բայց չէին խրախուսվում[14]։ Ընդհանուր առմամբ, մարտիկները, հետևելով մարտարվեստների չգրված էթիկական օրենքներին, խուսափում էին նման հարվածներից։ Օրինակ, UFC 5-ի մրցաշարի որակավորման փուլում, մասնակիցներ Ջեյսոն Ֆեյրնը և Գայ Մեզգերը մենամարտից առաջ պայմանավորվել են մազերից չքաշել միմյանց, և երկուսն էլ մազերը կապել են[15]։ Որպես կանոն, աճուկին դիտավորյալ հարվածներ հազվադեպ էին լինում։ Այս տեսակետից ամենահայտնին Քիթ Հեքնի և Ջո Սունի մենամարտն է, որը նույնպես անցկացվել է UFC 4-ում, և հանդիսատեսը հիշում է հենց այն բանի համար, որ գետնին գտնվելիս Քիթ Հեքնին միտումնավոր մի քանի ծակող հարվածներ էր հասցրել Սանուի աճուկին[16]։ Հետաքրքրական է, որ չնայած ծանր հարվածներին, Սան շարունակել է մենամարտը, սակայն վերջում պարտվել է խեղդվելու արդյունքում։ Ի դեպ, չնայած «կեղտոտ» համարվող հնարքների սահմանափակ օգտագործմանը, UFC-ն ձեռք է բերել ծայրահեղ դաժան սպորտի համբավ, ինչի մասին մարտերից առաջ բազմիցս զգուշացրել են լսարանին։
UFC-ի վաղ մրցաշարերն անցկացվել են բաց քաշային կարգում, և երկու մարտիկների միջև քաշի տարբերությունը երբեմն հասել է 180 կիլոգրամի, ինչպես Կիտ Հեքնիի[17] և Էմանուել Յարբորոյի[18] մենամարտում UFC 3-ի շրջանակներում[19]։ Այնուամենայնիվ, UFC-ի մարտերը արագ ապացուցել են, որ հասակը և քաշը հաղթանակի որոշիչ գործոն չեն, առաջին չորս մրցաշարերից երեքը հաղթել է 182 սանտիմետր, 78 կիլոգրամանոց Ռոյս Գրեյսը։
Հակասություններ ու բարեփոխումներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/McCainInDenverMay29Of2008.jpg/220px-McCainInDenverMay29Of2008.jpg)
UFC-ն գրեթե անմիջապես լայն ժողովրդականություն է ձեռք բերել իր նորության, ռեալիզմի և տպագրության մեծ լուսաբանման շնորհիվ, թեև ոչ բոլորն են բարենպաստ։ Մրցումների կոշտությունն ու ոճը, որտեղ SEG-ը նրանց առաջ է մղել, մասնավորապես, մրցաշարերը գովազդելով որպես «մարտեր առանց կանոնների», արագորեն գրավել են քննադատների ուշադրությունը[20]։ Սենատոր Ջոն Մաքքեյնին ուղարկել են UFC-ի առաջին մրցաշարի ձայնագրությամբ ժապավեն, որը Մաքքեյնն անմիջապես զզվելի է համարել։ Մաքքեյնն անձամբ է անցկացրել UFC-ի արգելման արշավը՝ դա անվանելով «մարդկային աքլորակռիվ», և նամակներ է ուղարկել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգների կառավարություններին՝ մրցաշարերն արգելելու խնդրանքով[21]։
Արդյունքում UFC- ն զրկվել է Viewer's Choice-ի և մասնավոր TCI Cable-ի հանրային կաբելային ալիքով մարտեր հեռարձակելու հնարավորությունից։ Այդ որոշումը շատ հակասական էր, Մաքքեյնը հետագայում մեղադրվում էր բռնցքամարտի փրոմոութերներից բազմաթիվ կաշառքներ ստանալու մեջ, որոնք նոր տեսարանում տեսնում էին պոտենցիալ մրցակցին[22]։ 36 նահանգներ արգելել էին «անկանոն մրտերի» անցկացումը իրենց տարածքում, ներառյալ Նյու Յորքը, որտեղ պետք է անցկացվեր UFC 12-ը[23]։ UFC-ն շարունակում էր հեռարձակվել DirecTV Pay-Per-View ալիքով, թեև հանդիսատեսը չնչին էր այլ մալուխային ալիքների հարթակների համեմատ։
Ի պատասխան քննադատության՝ UFC-ն ուժեղացրել է համագործակցությունը պետական մարզական հանձնաժողովների հետ և փոխել կանոնները՝ հանելով մենամարտի տհաճ տարրերը, սակայն պահպանելով հարվածային և ըմբշամարտի տեխնիկայի հիմնական տարրերը։ UFC 12-ում քաշային կարգեր են մտցվել, և ձեռնոցները պարտադիր են դարձել սկսած UFC 14-ից, մինչդեռ արգելվում էին հակված հարվածներ, մազերի ձգում, այտերի ձգում, գլխի հարվածներ և աճուկների հարվածներ։ UFC 15-ում լրացուցիչ սահմանափակումներ մտցվեցին։ Գլխի, պարանոցի և հետևի հատվածի հարվածները, ինչպես նաև փոքր հոդերի շահարկումը արգելվում էին։ UFC 21-ում պայքարը բաժանվել էր հինգ րոպեանոց ռաունդների, և UFC- ն վերջապես տեսարժան մարտերից վերածվել էր մարզաձևի[14]։
UFC-ն նաև շարունակել է աշխատել պետական մարզական կոմիտեների հետ՝ մրցումներն առաջ մղելով նաև այլ նահանգներում, այդ թվում՝ Այովա, Միսիսիպի, Լուիզիանա, Վայոմինգ և Ալաբամա։
2000 թվականի սեպտեմբերի 30-ին Նյու Ջերսիում տեղի է ունեցել MMA կանոնների մրցաշար, որի անցկացմանը հասել է մեկ այլ խառը մարտարվեստների՝ International Fighting Championships-ի պրոմոհոլովակը։ Երկու ամիս անց UFC-ն կազմակերպել է UFC 28-ը՝ Նյու Ջերսիի գլխավոր սպորտային կոմիտեի «Միացյալ կանոններով»[24]։ Բարեփոխումից հետո Մաքքեյնի կարծիքը փոխվել է․
![]() |
Սպորտն աճել է։ Կանոնները փոխվել են մարզիկներին ավելի լավ պաշտպանություն տալու և ավելի արդար մրցակցություն ապահովելու համար[25]։ | ![]() |
«Zuffa»-ի գնում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Dana_White_headshot.jpg/150px-Dana_White_headshot.jpg)
Մարտեր վարելու թույլտվություն ստանալուն հաջորդած տևական փորձությունից հետո SEG-ը սնանկացման եզրին էր։ 2001 թվականին ընկերությունը UFC- ն ձեռք բերելու առաջարկ է ստացել բռնցքամարտի նախկին պրոմոութեր Դեյնա Ուայթից և Station Casinos ցանցի ղեկավար Ֆրենկից և Լորենցո Ֆերտիտտայից։ Մեկ ամիս անց՝ 2001 թվականի հունվարին, Ֆերտիտանը գնել է UFC-ն 2 միլիոն դոլարով հատուկ ստեղծված «Zuffa» ընկերության միջոցով[26]։
Լորենցո Ֆերտիտան, որն ավելի վաղ Նևադա նահանգի մարզական հանձնաժողովի անդամ էր, իր կապերով «Zuffa»-ի համար ապահովել էր Նևադայում մարտեր անցկացնելու թույլտվություն[27]։ Դրանից կարճ ժամանակ անց UFC-ն վերադարձել է UFC 33 վճարովի կաբելային հեռուստատեսություն՝ երկրպագուներին ներկայացնելով միանգամից երեք տիտղոսային մենամարտ։
Պայքար հանուն գոյատևման և վերածնունդ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Tito_Ortiz.jpg/150px-Tito_Ortiz.jpg)
«Zuffa» ապրանքանիշի գնումից հետո UFC-ի ժողովրդականությունը սկսել էր դանդաղ աճել, շնորհիվ մասամբ արդյունավետ գովազդի[28], կորպորատիվ ֆինանսական աջակցության, Թաջ Մահալի և MGM Grand Arena կազինոյի մեծ դահլիճներում մարտեր անցկացնելու հնարավորության, վճարովի կաբելային հեռուստատեսությանը վերադառնալու և տեսահոլովակի և DVD-ի մարտերի ձայնագրությունների թողարկումների շնորհիվ։
UFC-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Fox Sports Net (FSN) հեռուստաալիքի հետ, որը սկսել է մարտեր ցուցադրել խառը կանոններով, ինչպես նաև հեռարձակել է UFC 37.5 գլխավոր մենամարտը Չակ Լիդելի և Վիտոր Բելֆորտի միջև[29]։ Ավելի ուշ FSN-ը սկսել է ցուցադրել UFC մարտերի և լավագույն մարտերի ռեպորտաժները։
«Zuffa»-ի գնման ժամանակներից ի վեր կազմակերպության համար կրիտիկական իրադարձություն է դարձել UFC 40-ը, որը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 22-ին։ «MGM Grand Arena»-ի տոմսերն ամբողջությամբ վաճառվել են, իսկ մալուխային հեռուստատեսության հաճախորդները գնել են 150 000 դիտում, ինչը երեք անգամ գերազանցում էր նախորդ մրցաշարերի վաճառքին[30]։ Երեկոյի գլխավոր մենամարտն էր UFC-ի կիսածանր քաշային կարգում այն ժամանակվա չեմպիոն Տիտո Օրտիսի և նախկին չեմպիոն Քեն Շեմրոքի դիմակայությունը, որը ժամանակավորապես լքուել էր MMA-ն՝ տեղափոխվելով ռեսլինգ։ UFC 40-ն իրենց ուշադրությանն է արժանացրել նույնիսկ այնպիսի մեդիա հսկաներ, ինչպիսիք են ESPN-ը և USA Today-ը՝ համապատասխանաբար տրամադրելով մարտերի ակնարկներ հանդիսատեսի և ընթերցողների համար[31]։ Չի բացառվում, որ հենց UFC 40-ի հաջողությունն ու Օրտիս-Շեմրոկի մենամարտի ակնկալիքը UFC-ին փրկել են սնանկությունից, «Zuffa»-ի նախորդ շոուների գնումների մակարդակը միջինում չի գերազանցել 45 000 հեռարձակումը, և կազմակերպությունը մեծ վնասներ է կրել[31]։ UFC 40 արդյունքները թույլ են տվել կազմակերպություններին հուսալ, որ MMA-ի ապագան կարող է լինել հաջողակ[32]։ Սակայն, չնայած մեկ շոուի հաջողությանը, «Zuffa»-ն նախկինի պես լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել, UFC-ի գնման ժամանակներից ընկերությունը կրել է 34 մլն դոլարի վնասներ[33]։
The Ultimate Fighter և ամրագրում հեռուստատեսությունում
Փլուզումից խուսափելու համար UFC-ն դուրս էր եկել վճարովի մալուխային հեռարձակման հիմնական հեռուստաալիքներից։ Հիշատակվելով «Ամերիկյան խաղատուն» ռեալիթի շոուի մեջ[34] և համոզվելով դրա արդյունավետության մեջ՝ որպես հանրայնացման գործիք, Ֆերտիտա եղբայրները որոշում են կայացրել ստեղծել իրենց սեփական ծրագիրը UFC-ի համար։
Նրանց գաղափարը, որն ստացել է «The Ultimate Fighter» անվանումը, ռեալիթի-շոու է, որը ցույց է տալիս MMA-ի հեռանկարային մարտիկներին, որոնք պայքարում են վեցանիշ պայմանագիր ստանալու և UFC-ում ելույթ ունենալու իրավունքի համար, առաջարկվել է մի քանի հեռուստատեսությունների, բայց ամենուր մերժվել է։ Համաձայնվել է միայն Spike TV ալիքը, այն էլ միայն այն բանից հետո, երբ Ֆերտիտային առաջարկել են իրենց վրա վերցնել 10 մլն դոլար արտադրական ծախսերը[33]։
2005 թվականի հունվարին «The Ultimate Fighter»-ը մեկնարկել է Spike TV-ում։ Շոուն անմիջապես ձեռք է բերել ժողովրդականություն, իսկ կիսածանր քաշային կարգում Ֆորրեստ Գրիֆինի և Ստեֆան Բոնարի միջև եզրափակիչ մենամարտը հետագայում ճանաչվել է «2005 թվականի լավագույն մենամարտ»՝ MMA Weekly կայքում ավելի քան 19 000 երկրպագուների անցկացրած հարցման արդյունքում և 2009 թվականին ճանաչվել է «UFC-ի պատմության լավագույն մարտը»[35][36]։ Դեյնա Ուայթը մենամարտը անվանել է որպես «UFC-ի պատմության ամենակարևոր մենամարտը», որը փրկել է փրոմոուշենին[37][38]։
Գրիֆին-Բոնար մենամարտից կարճ ժամանակ անց՝ 2005 թվականի օգոստոսին, թողարկվել է հաղորդման երկրորդ սեզոնը, իսկ 2006 թվականին թողարկվել է ևս երկու սեզոն։ 2010 թվականի դրությամբ Spike-ը և UFC-ն շարունակում էին շոուի թողարկումը[39]։ Spike-ը նաև գործարկել է մեկժամյա «UFC Unleashed» հաղորդումը՝ նախորդ տարիների լավագույն մարտերով։ 2005 թվականի օգոստոսին նորամուտն է նշել նաև «UFC Fight Night» հաղորդումը, որն անվճար հեռարձակում էր ուղիղ եթերով որոշ մարտեր։ Այս նորամուծությունների հետ մեկտեղ սկսել է թողարկվել «Countdown» հաղորդումը, որը թողարկվում էր վճարովի իրադարձություններից առաջ և ուժեղացնում էր հետաքրքրությունը մարտերի և ընդհանուր առմամբ UFC-ի նկատմամբ։
Կազմակերպության ժողովրդականություն և ընդլայնում
Spike հեռուստաընկերությունում հայտնվելուց հետո UFC-ի ժողովրդականությունը մի քանի անգամ աճ է գրանցել։ 2005 թվականի ապրիլի 16-ին UFC 52-ի վճարովի գնումները, «The Ultimate Fighter»-ի դեբյուտային սեզոնի եզրափակչից ի վեր առաջին իրադարձությունը, գերազանցել է 300,000-ը՝ կրկնապատկելով նախկին ռեկորդը, որը սահմանվել էր UFC 40-ի շրջանակներում[40]։ Երեկոյի գլխավոր մենամարտը UFC-ի փառքի սրահի ապագա երկու անդամների՝ Ռենդի Կուտուրի և Չակ Լիդելի դիմակայությունն էր։ 2006 թվականի փետրվարին UFC 57-ում «The Ultimate Fighter»-ի երկրորդ սեզոնի ավարտին մարտիկների միջև հաջորդ մենամարտը հանգեցրել է 410,000 մալուխային հեռուստատեսության գնումների, որոնք շարունակում էին բարձրանալ մինչև 2006 թվականը։ Մայիսի 27-ին UFC 60-ը, որի հիմնական մենամարտում լեգենդար Ռոյս Գրեյսին 11 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել էր օկտագոն՝ հանդիպելու Մեթ Հյուզին, հավաքել էր 620,000 պատվեր։ Հուլիսյան UFC 61-ը, որում Քեն Շամրոքը և Տիտո Օրտիսը կրկին հանդիպել էին, ստացել էր 775,000 պատվեր[41]։ Սակայն այդ առումով ռեկորդային է եղել UFC 66-ը, որը 2006 թվականի վերջին հանդիսատեսին է մատուցել Օրտիս-Լիդդելի մենամարտը, պատվերների քանակը գերազանցել է 1,1 միլիոնը[42]։
Հանրաճանաչության աճը ստիպել էր UFC-ին ընդլայնել իր ղեկավարության կազմը։ 2006-ի մարտին UFC-ն հայտարարել էր Նևադայի նահանգի մարզական հանձնաժողովի նախկին գործադիր տնօրեն Մարկ Ռաթներին որպես փոխնախագահ վարձակալության մասին[43]։ Ջոն Մաքքեյնի երբեմնի նախկին դաշնակից Ռատներըը «մարտերն առանց կանոնների» արգելելու իր ձգտման մեջ դարձել է ԱՄՆ-ում MMA-ի արտոնված մարտերի զարգացման կատալիզատորը՝ կարդալով դասախոսությունների դասընթացներ ԱՄՆ-ի ատլետիկ հանձնաժողովների համար, UFC-ի իմիջը բարելավելու և MMA-ի օրինականացման փորձերի մեջ, որտեղ սպորտը դեռևս արգելված է[44]։
UFC-ի ժողովրդականությունը նկատվել է նաև BodogLife.com ինտերնետ տոտալիզատորի կողմից, որը 2007 թվականի հուլիսին հայտարարել է, որ այդ տարի, առաջին անգամ UFC-ի պատմության մեջ գերազանցել է բռնցքամարտը խաղադրույքների քանակով[45]։ Այդ պահին UFC-ն արդեն գերազանցել էր ինդուստրիայի ռեկորդները՝ 2006 թվականին վաստակելով ավելի քան 223,8 միլիոն դոլար[46]։ 2007-ին UFC-ն նաև ավելի հաճախ է սկսել գրավել լրատվամիջոցների արձագանքները, կազմակերպության մարտիկ Ռոջեր Հուերտան հայտնվել է Sports Illustrated-ի շապիկին, իսկ նրա գործընկեր Չակ Լիդելը՝ ESPN-ի շապիկին[47]։
2010 թվականի դրությամբ UFC-ի մարտերն ու ծրագրերը հեռարձակվել են 130 երկրներում 20 լեզուներով, մինչդեռ UFC-ն նախատեսում է հետագայում ընդլայնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Կանադայում և Մեծ Բրիտանիայում գործում են ընկերության պաշտոնական ներկայացուցչությունները։ UFC-ն արդեն հասցրել է մարտեր անցկացնել Գերմանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, մինչդեռ Ճապոնիան, Աֆղանստանը, Չինաստանը, Մեքսիկան և Ֆիլիպինները ապագա իրադարձությունների անցկացման թեկնածուների թվում են[48][49][50]։
Pride-ի ձեռքբերում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Pride_Fighting_intro.jpg/150px-Pride_Fighting_intro.jpg)
2007 թվականի մարտին UFC-ն և նրա ճապոնական մրցակիցը` Pride Fighting Championships-ը, հայտարարել էին գործարքի մասին, որի համաձայն` Pride-ի ակտիվները ձեռք են բերվել Ֆերտիտա եղբայրների և UFC-ի կողմից 70 միլիոն դոլարից պակաս գումարով[51][52]։ Լորենցիո Ֆերատիտին Pride-ի ձեռքբերումը համարել է նշանակալից իրադարձություն, որը կփոխի MMA-ի դեմքը՝ ստեղծելով հսկայական սպորտային ասոցիացիա, ինչպիսին է NFL-ը[51]։
Նախատեսվում էր, որ կազմակերպությունները միջոցառումներ կանցկացնեն միմյանց զուգահեռ՝ պարբերաբար կազմակերպելով համատեղ միջոցառումներ իրենց չեմպիոնների և դիմորդների շրջանում։ Այնուամենայնիվ, Դեյնա Ուայթը հետագայում հայտարարել է, որ Pride-ի բիզնես մոդելը չի տալիս իր արդյունքը[53], և շատ մարտիկներ, ինչպիսիք են Անտոնիո Ռոդրիգո Նոգեյրան, Մաուրիցիու Ռուան, Միրկո «Կրոկոպ» Ֆիլիպովիչը, Վանդերլեյ Սիլվան և այլք, հանդես կգան UFC-ի հովանու ներքո[54]։ Pride-ից տեղափոխված մարտիկներից շատերը, մասնավորապես, Անտոնիո Ռոդրիգո Նոգեյրան, Մաուրիսիու Ռուան, Անդերսոն Սիլվան և Կուինտոն Ջեքսոնը, հետագայում նվաճել են UFC-ի չեմպիոնական տիտղոսը։
2007 թվականի հոկտեմբերի սկզբին Pride Worldwide-ը փակել է մասնաճյուղը՝ աշխատանքից հեռացնելով 20 մարդու, որոնք այնտեղ աշխատում էին Dream Stage Entertainment (DSE) մայր ընկերության փակումից ի վեր։ Այսպիսով, UFC-ն վերացրել է իր ամենավտանգավոր մրցակցին և դարձել MMA-ի ամենամեծ պրոմոուշենը աշխարհում[55]։
Հետագա զարգացում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Chuck_Liddell_vs._Rich_Franklin_UFC_115.jpg/150px-Chuck_Liddell_vs._Rich_Franklin_UFC_115.jpg)
2008 թվականին UFC-ն հայտարարել էր ամերիկյան երկու խոշոր բրենդների՝ Harley-Davidson մոտոցիկլետների արտադրողի և Anheuser-Busch գարեջրային կոնգլոմերատի՝ ԱՄՆ-ում ամենահայտնի Bud Light գարեջրի ապրանքանիշերից մեկի արտադրողի հետ հովանավորչական գործարքների կնքման մասին[56][57]։
2008 թվականի հունիսին Լորենցո Ֆերտիտան հայտարարել էր Station Casinos-ից հեռանալու մասին և մտադիր էր ամբողջովին նվիրվել UFC-ի միջազգային զարգացմանը։ Նման փոփոխությունը մեծ նշանակություն ուներ UFC-ի համար, քանի որ Ֆերտիտան ապահովել էր պայմանագրերի կնքումը չինական, ֆրանսիական, մեքսիկական և գերմանական հեռուստացանցերի հետ, ինչպես նաև կազմակերպել էր եկամուտների այլընտրանքային աղբյուրներ UFC ապրանքանիշի հիման վրա, ի թիվս այլ բաների, այդ թվում՝ տեսախաղերի և մարտիկների տիկնիկների[58]։
UFC-ի ժողովրդականությունն ավելացել է 2009 թվականին՝ հասնելով գագաթնակետին UFC 100-ի շրջանակներում, որը հավաքել է վճարովի հեռուստատեսության ավելի քան 1 700 000 պատվեր[59]։ Միջոցառման շարքում ընդգրկված էին ըմբշամարտի NCAA նախկին չեմպիոն, WWE աստղ Բրոք Լեզնարը, UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենկ Միրան, կանադական MMA գերաստղ Ժորժա Սենտ-Պիեռը, Pride-ի լեգենդ Դեն Հենդերսոնը և այլ կարկառուն մարտիկներ։
UFC 100-ը եզակի էր նաև այն առումով, որ լրատվամիջոցների, մասնավորապես ESPN-ի հետաքրքրությունը, շատ մեծ էր։ ԱՄՆ-ի ամենամեծ սպորտային հոդվածագիրը, որն ավանդաբար կենտրոնանում էր բեյսբոլի, բասկետբոլի և ամերիկյան ֆուտբոլի վրա, մանրամասնորեն լուսաբանել էր իրադարձությունը շատ առաջ և դրանից հետո[60]։ 2010 թվականի մայիսից ESPN-ը սկսել է թողարկել «MMA Live» ծրագիրը, որը լուսաբանում էր UFC-ի և MMA-ի համաշխարհային իրադարձությունները[61]։
Հետագա աճը կանգ էր առել տարվա երկրորդ կեսին, երբ շատ մարտիկներ ստացել էին վնասվածքներ կամ առողջական այլ խնդիրներ ունեին[62][63]՝ հարկադրելով կազմակերպիչներին մշտապես պահել կազմերը իրադարձություններից առաջ։ UFC 108-ն այս առումով հայտնիություն է ձեռք բերել վնասվածքի կամ հիվանդության պատճառով[64]։ Մենամարտի մասնակիցների կազմը փոխվել է ինը անգամ։
Սակայն 2010 թվականի սկզբին կազմակերպությունը կրկին սկսել էր ակտիվանալ։ Սեն Պիեռի և Անդերսոն Սիլվան հաջողությամբ պաշտպանել էին իրենց չեմպիոնական տիտղոսը, իսկ Մաուրիսիու Ռուան չեմպիոնական գահին փոխարինեց Լյոտո Մաչիդային՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով իր հայրենակցին։ «The Ultimate Fighter»-ի տասներորդ սեզոնի մարզիչների, Քուինթոն Ջեքսոնի և Ռաշադ Էվանսի միջև մրցակցությունը վերածվել էր UFC 114-ի գլխավոր մենամարտի, որը հավաքել էր ավելի քան մեկ միլիոն պատվեր[65][66]։ 2010 թվականի ամռանը UFC-ն իր երկրպագուներին առաջարկել էր մենամարտ, որում հանդիպել էին ծանր հիվանդությունից հետո վերադարձած Բրոկ Լեզնարը և ժամանակավոր չեմպիոնական գոտու հավակնորդ Շեյն Քարվինը։ Մեծ դժվարությամբ դիմակայելով առաջին ռաունդում Կարվինի հասցրած հարվածներին՝ Լեսնարը կարողացել է մրցակցի նկատմամբ կիրառել երկրորդ ռաունդում խեղդող հնարք և պահպանել իր գոտին[67]։ Միջոցառման վճարովի հեռարձակումների վաճառքը գերազանցել է 1 250 000 պատվերները[68]՝ ներառյալ Եսիհիրո Ակիյամայի և Քրիս Լեբենի, ինչպես նաև Ստեֆան Բոնարի և Քշիշտոֆ Սոշինսկու միջեւ մարտերը, նպաստել են ԶԼՄ-ներում UFC-ի դրական լուսաբանմանը, ինչի արդյունքում որոշ մարտեր կրկին հեռարձակվել են Spike TV-ով[69][70][71]։
Միաձուլում WEC-ի հետ
2006 թվականի դեկտեմբերին «Zuffan» ձեռք էր բերել Կալիֆոռնիայի World Extreme Cagefighting (WEC) պրոմոուշենը՝ դրանով իսկ խափանելով մրցակցող International Fight League (IFL) կազմակերպության մուտքը Versus հեռուստաալիք։ Այդ ժամանակ Spike-ը բացառիկ իրավունքներ ուներ ցույց տալու UFC մարտերը, և WEC-ի գնումը թույլ էր տալիս արգելափակել IFL-ը՝ չխախտելով պայմանագրի պայմանները[72]։
4 տարվա ընթացքում WEC-ը գործում էր որպես UFC-ի դուստր ընկերություն։ 2008 թվականին ընկերությունը վերացրել է իր ամենածանր քաշային կարգերը՝ միջին քաշն ու կիսամիջինը, ինչի արդյունքում մարտերը սկսել էին անցկացվել թեթևագույնից մինչև կիսամիջին քաշային կարգերում[73]։ Այդ ամենը շարունակվել է մինչև 2010 թվականի հոկտեմբերը, երբ Դեյնա Ուայթը հայտարարել է երկու կազմակերպությունների միաձուլման մասին, ինչը փաստացի դարձել է WEC-ի փակումը և այդ կազմակերպությունից բոլոր մարտիկների անցումը UFC-ին[73][74]։
Նոր կառույցը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից[75]։ Ըստ UFC-ի նախագահի, WEC-ի գործող չեմպիոնները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պահպանել են իրենց տիտղոսները, այդպիսով UFC-ի առաջին չեմպիոնները կիսաթեթև և թեթևագույն քաշային կարգերում համապատասխանաբար դարձել են Ժոզե Ալդուն և Դոմինիկ Կրուսը[73][76]։ Միակ դիվիզիոնը, որտեղ երկու փրոմոուշենների միջև հատումներ են առաջացել, թեթև քաշ է, որտեղ Ֆրենկի Էդգարը UFC-ի տիտղոսակիր էր, իսկ Էնթոնի Պետիսը՝ WEC-ի, որը նվաճել էր 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Բեն Հենդերսոնի դեմ մենամարտում։ Ի սկզբանե պլանավորվում էր, որ մենամարտի հաղթող Հենդերսոն-Պետտիս մենամարտը տեղի կունենա ավելի վաղ պլանավորված դիմակայության հաղթողի՝ Էդգար-Մեյնարդի հետ տիտղոսային մենամարտում[73][76]։ Սակայն Էդգարի և Մեյնարդի մենամարտն ավարտվել է ոչ ոքի, ինչի արդյունքում երկու մարտիկների միջև նշանակվել էր կրկնակի մենամարտ՝ հետաձգելով գոտիների միավորումը անորոշ ժամանակով[77]։
«Strikeforce»-ի ձեռքբերում
2011-ի մարտին Դեյնա Ուայթը հայտարարել է «Strikeforce»-ի ձեռքբերման մասին։ Ըստ Ուայթի՝ Strikeforce-ը կշարունակի գործել, ինչպես նախկինում, սակայն այս պահին չի գործում[78]։
Ֆինանսական կարգավիճակ
Չնայած վճարովի հեռարձակման պատվերների թվի աճին՝ «Zuffa»-ի ֆինանսական ցուցանիշները և բիզնես մոդելը գաղտնի են մնում լայն հանրությունից։ Որպես հանրային ընկերություն՝ «Zuffa»-ն պարտավոր չէ հրապարակել իր ֆինանսական արդյունքները և դա չափազանց հազվադեպ է անում՝ մանրակրկիտ վերահսկելով տեղեկատվությունը[79]։
Բացի ընկերության սեփականատերերի և կառավարիչների սահմանափակ շրջանակից, «Zuffa»-ի ցուցանիշներին հասանելի է Standard & Poor 's (S&P) գործակալությունը, որը խոշորագույն վարկանիշային գործակալություններից մեկն է։ S&P-ն հետևում է ընկերության ֆինանսական արդյունքներին, բայց իրավունք չունի դրանք հրապարակել։ Գործակալությունը նկարում է միայն ընդհանուր պատկերը՝ անդրադառնալով կարևորագույն ցուցանիշներին, ինչպիսիք են իրացվելիությունը և շահութաբերությունը, և իր կարծիքն է հայտնում ընկերության ապագայի վերաբերյալ։ S&P-ի կողմից թողարկվող կարճ հաշվետվություններից հայտնի է, որ «Zuffa»-ի եկամուտների մոտավորապես 75 տոկոսը ստանում է միջոցառումների կազմակերպումից, որոնց մեծ մասը կազմում են հեռուստատեսային հեռարձակումների գնումները։ Իր հերթին, այդ եկամուտների 40 տոկոսը ստանում է հեռուստատեսային ընկերությունը։ «Zuffa»-ի եկամուտների մնացած 25 տոկոսը ստանում է Spike TV-ի հետ պայմանագրի շնորհիվ[79]։ Քանի որ իրադարձությունների ֆիքսված ժամանակացույց գոյություն չունի, եկամուտներն ամեն ամիս տատանվում են։ Միջին հաշվով, մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում մոտավորապես մեկ մեծ իրադարձություն առաջատար մարտիկների մասնակցությամբ, և մեկ-երկու պակաս մասշտաբային միջոցառում, ինչպիսիք են «UFC Fight Night»-ը, որն անվճար հեռարձակվում է Spike TV-ով, սակայն դրա հետ մեկտեղ ներկայացնում է միջին կամ սկսնակ մարտիկների մենամարտերը։
Գործող չեմպիոններ
Քաշային կարգ | Բնօրինակ անվանում | Չեմպիոն | Ամսաթիվ | Պաշտպանություններ |
---|---|---|---|---|
Ծանրքաշային | Heavyweight | ![]() |
Մայիսի 14, 2016 | 0 |
Կիսածանրքաշային | Light Heavyweight | ![]() |
Հունիսի 13, 2015 | 1 |
Միջինաքաշային | Middleweight | ![]() |
Հունիսի 4, 2016 | 0 |
Կիսամիջինքաշային | Welterweight | ![]() |
Հուլիսի 30, 2016 | 3 |
Թեթևքաշային | Lightweight | ![]() |
Հուլիսի 7, 2016 | 0 |
Կիսաթեթևքաշային | Featherweight | ![]() |
Դեկտեմբերի 12, 2015 | 0 |
Գերթեթևքաշային | Bantamweight | ![]() |
Հունվարի 18, 2016 | 1(3) |
Երկրորդ գերթեթևքաշային | Flyweight | ![]() |
Սեպտեմբերի 22, 2012 | 8 |
Քաշային կարգ | Բնօրինակ անվանում | Չեմպիոն | Ամսաթիվ | Պաշտպանություններ |
---|---|---|---|---|
Գերթեթևքաշային | Bantamweight | ![]() |
Հուլիսի 9, 2016 | 0 |
Նվազագույն քաշային | Strawweight | ![]() |
Մարտի 14, 2015 | 3 |
UFC փառքի սրահ
Մարտիկ | Առաջադրման ամսաթիվ | Նշումներ |
---|---|---|
Ռոյս Գրեյսի | Նոյեմբերի 21, 2003 («UFC 45») | |
Քեն Շեմռոք | Նոյեմբերի 21, 2003 («UFC 45») | |
Դեն Սևերն | Ապրիլի 16, 2005 («UFC 52») | |
Ռենդի Կուտուր | Հունիսի 24, 2006 («The Ultimate Fighter: Team Ortiz vs. Team Shamrock Finale») | |
Մարկ Քոլմեն | Մարտի 1, 2008 («UFC 82») | |
Չակ Լիդել | Հուլիսի 11, 2009 («UFC 100») | |
Չարլզ Լյուիս կրտսեր | Հուլիսի 11, 2009 («UFC 100») | |
Մեթ Հյուզ | Մայիսի 29, 2010 («UFC 114») | |
Տիտո Օրտիս | Հուլիսի 7, 2012 («UFC 148») | |
Ֆորեսթ Գրիֆին | Հուլիսի 6, 2013 («UFC 162») | |
Ստեֆան Բոննար | Հուլիսի 6, 2013 («UFC 162») | |
Փեթ Մայլթիչ | Հուլիսի 6, 2014 («UFC 175») | |
Բաս Ռաթեն | Հուլիսի 11, 2015 («UFC 189») | |
Բի Ջեյ Փեն | Հուլիսի 11, 2015 («UFC 189») | |
Ջեֆ Բլատնիկ | Հուլիսի 11, 2015 («UFC 189») | |
Matt Hughes vs. Frank Trigg 2 | Հուլիսի 11, 2015 («UFC 189») |
Ծանոթագրություններ
- ↑ https://lasvegasweekly.com/as-we-see-it/2013/oct/23/lgbt-center-names-ufc-corporation-of-the-year/
- ↑ Ստեֆանո, Դեն (2009 թ․ հունիսի 25). «Նախկին UFC չեմպիոնն օգնում է պիցբուրգյան իրադարձության գովազդային արշավին». «Պիցբուրգ թրիբյուն ռեվյու». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Gross, Josh (2011 թ․ մարտի 20). ««UFC»-ն ձեռք է բերում մրցակից «Strikeforce»-ին». ESPN. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Ռոյս Գրեյսիի ժառանգությունը, ԲՋՋ-ի կատարած ներդրումները ժամանակակից MMA-ի զարգացման մեջ». «Բլիչեր ռեփորտ». 2012 թ․ ապրիլի 27. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Gentry III, Clyde, No Holds Barred: Ultimate Fighting and the Martial Arts Revolution, Milo Books, 2003, paperback edition, ISBN 1-903854-30-X, page 38-39
- ↑ Gentry III, Clyde, No Holds Barred: Evolution, Archon Publishing, 2001, 1st ed., ISBN 0-9711479-0-6, pages 24-29.
- ↑ Gentry III, Clyde, No Holds Barred: Evolution, Archon Publishing, 2001, 1st ed., ISBN 0-9711479-0-6, page 41
- ↑ Gentry III, Clyde, No Holds Barred: Evolution, Archon Publishing, 2001, 1st Edition, ISBN 0-9711479-0-6, page 29
- ↑ «UFC 1-5: A brief look at The Ultimate Fighting Championship». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ Willoughby, David P., The Super Athletes, A.S. Barnes & Co., Inc., 1970, ISBN 0-498-06651-7, page 380.
- ↑ Gentry, Clyde, No Holds Barred: Ultimate Fighting and the Martial Arts Revolution, (Milo Books: Preston, 2005), p.73
- ↑ «Royce Gracie MMA Stats, Pictures, News, Videos, Biography». Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ «How the Ultimate Fighting Championship Works» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «UFC History - Complete Martial Arts.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ «MMA - History of the UFC: UFC IV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ «UFC 4 Legal Groin Shots!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ «Fighter profile for Keith Hackney». Sherdog. Վերցված է 5-12-2006-ին.
- ↑ «Fighter profile for Emmanuel Yarborough». Sherdog. Վերցված է 5-12-2006-ին.
- ↑ «Fight card for UFC 3». Sherdog. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 5-12-2006-ին.
- ↑ «The How the Ultimate Fighting Championship Works». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-08-2010-ին.
- ↑ Plotz, David (07-11-1999). «Fight Clubbed». Slate.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 21-03-2007-ին.
- ↑ «John McCain – Enter the Opportunist Sports Biggest Enemy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 14-12-2007-ին.
- ↑ Gentry III, Clyde, No Holds Barred: Ultimate Fighting and the Martial Arts Revolution, Milo Books, 2003, Paperback Edition, ISBN 1-903854-30-X, pages 106, 123
- ↑ Trembow, Ivan. «New Jersey Commission Corrects Mainstream UFC Stories». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 12-08-2010-ին.
- ↑ Davies, Gareth A. (20-11-2007). «UFC night proves a hit». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 16-01-2008-ին.
- ↑ Granatstein, Solly (10-12-2006). «Mixed Martial Arts: A New Kind Of Fight». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-12-2006-ին.
- ↑ «New Jersey Commission Corrects Mainstream UFC Stories]». Ivan's Blog. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 5-12-2006-ին.
- ↑ «UFC Retrospective Series Part 3: The New Ownership». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 12-08-2010-ին.
- ↑ «Chuck Liddell on the Best Damn Sports Show Tonight». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «UFC's Pay-Per-View Buys Explode in 2006». Ivan's Blog. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-11-2006-ին.
- ↑ 31,0 31,1 «UFC 40: Signs of life - UFC - Yahoo! Sports». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «Flashback to UFC 40 – the shape of things to come». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ 33,0 33,1 «The ultimate fighting machines». CNNMoney.com. 11-8-2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 11-11-2006-ին.
- ↑ «MMA facts». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «2005 FIGHT OF THE YEAR ANNOUNCED - MMA WEEKLY - Mixed Martial Arts & UFC News, Photos, Rankings & more». MMA Weekly. 25-12-2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 23-02-2009-ին.
- ↑ «"The Ultimate 100"». Spike TV. 11-07-2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-09-2010-ին.
- ↑ Meltzer, Dave. «UFC's greatest hits: the middle years - MMA - Yahoo! Sports». Sports.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 23-02-2009-ին.
- ↑ «Trigg gears up for one more run». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 19-08-2010-ին.
- ↑ «UFC and Spike TV Announce Continued Partnership». 22-03-2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «UFC 52 Chuck strikes back». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «UFC 61 SURPASSES $30 MILLION IN PPV SALES». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «Report: UFC 66 Falls Short of 1.2 Million PPV Buys». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ «Marc Ratner sees UFC taking active role in officiating recruitment». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 13-08-2010-ին.
- ↑ Eligon, John (24-11-2006). «A Boxing Regulator Changes Corners». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 26-05-2010-ին.
- ↑ Goff, Justin (11-07-2007). «UFC set to surpass boxing in betting revenue». MMAbettingblog.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 05-03-2008-ին.
- ↑ «Sun Discusses Company Milestones and Provides Year End Summary». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ McCray, Brad (22-07-2007). «Mixed martial arts notebook: Well-traveled UFC president has big plans for the sport». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 22-07-2007-ին.
- ↑ Pishna, Ken (14-08-2006). «UFC Announced European Expansion». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «- DANA WHITE SAYS UFC EXPANDING TO GERMANY». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ «UFC eyes cards in Afghanistan and China». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ 51,0 51,1 «UFC buys Pride for less than $70M». 27-03-2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ The Hot List, ESPNews, дата эфира 27 марта, 2007
- ↑ «Dana White: Pride is a mess». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 08-15-2010-ին.
- ↑ Hunt, Loretta (26-08-2007). «The Fight Network». The Fight Network. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 18-09-2007-ին.
- ↑ Kotani, Taro (05-10-2007). «Pride WORLDWIDE JAPAN OFFICE OFFICIALLY CLOSED». MMAWeekly.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 05-10-2007-ին.
- ↑ «Harley-Davidson Sponsors UFC». UFC.com. 19-01-2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 28-02-2008-ին.
- ↑ «Bud Light Enters the Octagon As Exclusive Beer Sponsor of UFC». UFC.com. 28-02-2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 28-02-2008-ին.
- ↑ «UFC full speed ahead with Fertitta on board». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «Carwin's star rises as UFC 106 nears». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «Bloody Elbow Exclusive: Major ESPN Executive Attends UFC 100 as a guest of Dana White». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «MMA Live moves to ESPN2 on May 6?». Արխիվացված է 230191 օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Despite recent rash of injuries, White says UFC's handling of Fighters Won't Change». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «Injuries take toll on UFC schedule». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «Brock Lesnar's Career Wasn't the Only Thing in Jeopardy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «Rampage Jackson, Rashad Evans and the politics of race in mma». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ «Meltzer: UFC 114 Surpasses 1 Million PPV Buys». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «UFC Quick Quote: Brock Lesnar». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «UFC 116 PPV Buy Rate Estimated At 1.15-1.25 Million». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 16-08-2010-ին./
- ↑ «UFC – The Greatest PPV Ever». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 16-08-2010-ին./
- ↑ «Carwin vs Lesnar fight results and highlights». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 16-08-2010-ին.
- ↑ «UFC main card review and fighter report cards». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Brown-Faber rematch puts WEC at crossroads». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 15-08-2010-ին.
- ↑ 73,0 73,1 73,2 73,3 «Слияние UFC и WEC объявлено официально». 29 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 1 ноября 2010-ին.
- ↑ «Exclusive: Dana White Announces UFC-WEC Merger». 28 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 1 ноября 2010-ին.
- ↑ «Бойцы и менеджеры говорят о слиянии WEC и UFC». 31 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 1 ноября 2010-ին.
- ↑ 76,0 76,1 Mayes, Brian (30 октября 2010). «In UFC-WEC Merger, Zuffa Makes One of Boxing's Classic Mistakes». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 1 ноября 2010-ին.
- ↑ «UFC prez says Anthony Pettis vs. Clay Guida in the works, date unknown». 11 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 12 января 2011-ին.
- ↑ «Zuffa Purchases Strikeforce». 2011 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
- ↑ 79,0 79,1 Swift, Adam. «Behind the Curtain: Zuffa's Finances Come Into Focus». Վերցված է 20-08-2010-ին.
- ↑ 80,0 80,1 «Fighters». «Ultimate Fighting Championship». Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)