Verax
Verax անգլ.՝ Verax | |
---|---|
![]() | |
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | քաղաքական թրիլեր |
Թվական | 2013 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆ Ֆլորո, Էդվին Լի, Շոն Ցե և Մարկուս Ցուի |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ |
Տևողություն | 5 րոպե |
Verax (լատ., ռուս.՝ ճշմարտությունն ասող, ճշմարտախոս), 2013 թվականի հինգրոպեանոց կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է Էդվարդ Սնոուդենի և այն բացահայտումների մասին, որ նա արել է Հոնկոնգում գտնվելու ժամանակ[1]։ Ֆիլմը ստեղծվել է Հոնկոնգի սիրողական ռեժիսորների կողմից և տեղադրվել է նրանց YouTube-ի ալիքում 2013 թվականի հունիսին[2]։
Ֆիլմն իր անվանումը ստացել է verax մականունից, որը վերցրել էր Սնոուդենը լրագրողների հետ շփման և բացահայտումներ կատարելու ժամանակ[3][4]։
Ֆիլմը ստեղծվել է Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի բնակիչների կողմից։ Չորս ռեժիսորներ և պրոդյուսերներ են հանդես եկել՝ Ջեֆ Ֆլորոուն (անգլ. Jeff Floro), Էդվին Լին (անգլ. Edwin Lee, չինարեն ավանդ. 李健恩, հեշտ. 李健恩 , պինին: Lǐ Jiànēn, պալլ.: Լի Ցզյանէն), Շոն Սեն (չինարեն ավանդ. 謝兆龍, հեշտ. 谢兆龙 , պինին: Xiè Zhàolóng, պալլ.: Սե Չժաոլուն)և Մարկուս Ցույը (չինարեն ավանդ. 崔正傑, հեշտ. 崔正杰 , պինին: Cuī Zhèngjié, պալլ.: Ցույ Չժենցզե):
Հեղինակների խոսքով՝ այս ֆիլմը առաջինն է Սնոուդենի մասին պատմող ֆիլմերից[5]։
Սյուժե
Ֆիլմը բաղկացած է չորս մասերից։ Առաջինում ԿՀՎ-ի աշխատակիցները քննարկում են Սնոուդենի գործը[5]։ Երկրորդ մասում հայտնվում է լրագրողը, որը Սնոուդենի հետ նամակագրական կապի մեջ է գտնվում[5]։ Երրորդ մասում հոնկոնգյան ոստիկանները և ՉԺՀ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցները քննարկում են իրավիճակը և փորձում են գտնել Էդվարդ Սնոուդենին[3][5]։ Չորրորդ մասում մամուլի ներկայացուցիչների առաջ հայտնվում է ինքը՝ Սնոուդենը[6]։ Ֆիլմի վերջում ցուցադրված են վավերագրական դրվագներ Սնոուդենի՝ The Guardian թերթի լրագրողին տված հարցազրույցից։ Ավարտական ենթագրերը տեղեկացնում են, որ Սնոուդենը լքել է Հոնկոնգը հունիսի 23-ին։ Ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձված Հոնկոնգի Mira հյուրանոցին, որտեղ է բնակվել Սնոուդենը, ինչպես նաև Ռուբիկի խորանարդին, որը, «Ֆրանս Պրեսս» գործակալության տվյալներով, Սնոուդենը օգտագործել է այն The Guardian-ի լրագրողի հետ հանդիպման ժամանակ։ Նախագծի ռեժիսորներից մեկը հակիրճ բնաութագրել է ֆիլմը որպես «րոպեական նկարահանում»։
Նկարահանումներ
Ֆիլմը նկարահանվել է երեք-չորս օրվա ընթացքում։ Նկարահանման ժամանակ Սնոուդենը գտնվել է ՀոնկոնգումФ[7]: Ֆիլմի արտադրության ավարտին Սնոուդենը մեկնել է Ռուսաստան։ Որոշ դրվագներ նկարահանվել են Mira Hotel-ում, մի մասն էլ՝ վարձակալված գրասենյակային տարածքներում։
Ֆիլմի բյուջեն կազմել է մոտավորապես 5000 հոնկոնգյան դոլար (գրեթե 640 դոլար)։ Ֆիլմի ստեղծողների խոսքերով՝ նրանց առջև դրված չի եղել շահույթ ստանալու առաջադրանք։
Դերերում
Ֆիլմի դերասանական կազմը բաղկացած է ոչ պրոֆեսիոնալ դերասաններից՝ չորս ռեժիսորների ընկերներից։
- Էնդրյու Կրոմիկ՝ Էդվարդ Սնոուդեն
- Թոմաս Իսթերլինգ՝ ԿՀՎ աշխատակից Կառլ Հեմիլթոն
- Գեյբ Օսթլի՝ ԿՀՎ վերլուծաբան Օուեն Ֆիլդինգ
- Էդվին Չհին (չինարեն ավանդ. 錢尚文, հեշտ. 钱尚文 , պինին: Qián Shàngwén, պալլ.: Ցյան Շանվեն)՝ Հոնկոնգի ոստիկանության սպա Չհան Տալկուն (չինարեն ավանդ. 曾德龍, հեշտ. 曾德龙 , պինին: Zēng Délóng, պալլ.: Ցզեն Դելուն)
- Ջասթին Լաու (չինարեն ավանդ. 劉彥德, հեշտ. 刘彦德 , պինին: Liú Yàndé, պալլ.: Լյու Յանդէ)՝ սպա Վինսթենթ Լի (չինարեն ավանդ. 李達志, հեշտ. 李达志 , պինին: Lǐ Dázhì, պալլ.: Լի Դաչժի)
- Սինդի Վան՝ Վանսեա Ու (չինարեն ավանդ. 胡麗莎, հեշտ. 胡丽莎 , պինին: Hú Lìshā, պալլ.: Հու Լիշա)
- Սայմոն Ցզեն Հաո (չինարեն ավանդ. 曾昊, հեշտ. 曾昊 , պինին: Zēng Hào)՝ կցորդ Հան Վեյ (չինարեն ավանդ. 漢衞, հեշտ. 汉衞 , պինին: Hàn Wèi)
- Լիշա Լաու (չինարեն ավանդ. 劉麗斯, հեշտ. 刘丽斯 , պինին: Liú Lìsī, պալլ.: Լյու Լիսի), The South China Sentinel թերթի լրագրող Ին Շիի (չինարեն ավանդ. 黃詩藝, հեշտ. 黄诗艺 , պինին: Huáng Shīyì, պալլ.: Հուան Շիի)
- Գո Այբին (չինարեն ավանդ. 郭愛兵, հեշտ. 郭爱兵 , պինին: Guō Àibīng)՝ Ու Սենվեյ (չինարեն ավանդ. 胡星尉, հեշտ. Hú Xīngwèi , պինին: Հու ՍԻնվեյ), The South China Sentinel թերթի խմբագիր։
Ծանոթագրություններ
- ↑ «Ցանցում է հայտնվել Էդվարդ Սնոուդենի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հունիսի 29. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Hong Kong amateur filmmakers produce world’s first Edward Snowden film». South China Morning Post (Hong Kong). Agence France-Presse. 30 June 2013.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 Napolitano, Dean (28 June 2013). Lights, Camera, Leaks! Watch Edward Snowden: The Movie." The Wall Street Journal blog.(անգլ.)
- ↑ Օլգա Կիրիլովա (11.07.2013). «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության դաշնային ծառայությունը կտպագրի գաղտնի նյութերը մեքենայի վրա; Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումներից հետո ծառայությունը տպագրական մեքենաներ է գնում». "Коммерсантъ-Online". Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին. «Էդվարդ Սնոուդենին ... Հաղորդագրության մեջ նա իրեն անվանել է Verax (լատ,՝ անկեղծ)։»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Համացանցում հրապարակվել է Էդվարդ Սնոուդենի մասին կարճամետրաժ ֆիլմ». Գոլոս Ռոսիի. 2013 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Frater, Patrick. «Snowden YouTube Film Delivers Digital Snapshot.» Variety. 1 July 2013.(անգլ.)
- ↑ Keegan, Rebecca (28 June 2013). «Edward Snowden insta-movie hits YouTube». Los Angeles Times.(անգլ.)
Արտաքին հղումներ
|