Voguéo
Voguéo, Փարիզի հասարակական տրանսպորտի մաս, իրենից ներկայացնում է ջրային կատամարաններով ուղեգիծ։ Այս ծառայությունը գործարկվեց Փարիզում 2008 թվականի հունիսի 28-ին, Սեն և Մարնա գետերի վրա, այն սկսվում է Աուստերլից կայարանի մոտից 13-րդ շրջանում և ավարտվում Մեզոն-Ալֆորտի Վետերինարական դպրոցի մոտ։ Այս պահին Vogueo կանգնեցված է, նախատեսվում է շրագրի վերագործարկումը և ընդլայնումը 2013 թվականին[1]։
Նկարագիրը
Ուղեգիծը զբաղեցնում է միջինում 35 րոպե։ Ի տարբերություն տուրիստական զբոսանավերի և կատերների, Voguéo-ն մետրոյի, տրամվայի և ավտոբուսների հետ միասին հանդիսանում է ֆրանսիական մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի մաս, հետևաբար Voguéo կատամարանների վրա գործում է pass Navigo տեսակի տոմսերը։ Միանգամյա ուղևորությունների համար տոմս կարելի է գնել անմիջականորեն նստելիս (3 եվրո 2010 թվականի մայիս)
Նախագծի պատմությունը
Voguéo-ի ժամանակակից նախագիծը մասնակիորեն կրկնում է Սենի վրա մարդատար նավարկության Սյուրենի և Մեզոն Ալֆորի միջև գործող ուղևորափոխադրումը, որը աշխատում էր ընդհուպ մինչև XX դարի սկիզբը, և վերացավ մետրոյի կառուցման հետ մեկտեղ։
Ծանոթագրություններ
- ↑ «Voguéo. գետային մաքոք-լաստանավեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
- Voguéo-ի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-05-24 Wayback Machine