Xcode
Տեսակ | զարգացման ինտեգրված միջավայր |
---|---|
Նախագծումը՝ | Էփլ |
ՕՀ | Mac OS, WatchOS և մաքՕՍ |
Լույս տեսավ՝ | 2003 |
Պլատֆորմ | iOS |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Xcode perspective?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data?, Xcode Text Based Definition? և Xcode config?[1] |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Xcode perspective?, Apple Project Builder Xcode Project?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data?, Xcode Text Based Definition? և Xcode config?[1] |
Արտոնագիր | freeware |
Կայք | developer.apple.com/xcode/ |
Apple Xcode Վիքիպահեստում |
Xcode, մշակման համար նախատեսված ինտեգրված միջավայր, որը նախատեսված է macOS, iOS, watchOS և tvOS պլատֆորմների համար, որը մշակված է Apple ընկերության կողմից։ Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 2003 թվականին։ Ծրագրային ապահովման ստաբիլ տարբերակները անվճար տարծվում են Mac App Store-ում։ Գրանցված մշակողները հասանելիություն են ստանում նաև բետա տարբերակներին Apple Developer կայքի համար։
Բնութագիր
Xcode-ը իր մեջ ներառում է Apple-ի և Interface Builder-ի թղթաբանության մեծ մասը։ Xcode-ի փաթեթը իր մեջ ներառում է փոփոխված GNU Compiler Collection-ն և աջակցում է C, C++, Objective-C, Objective-C++, Swift, Java, AppleScript, Python և Ruby ծրագրավորման լեզուները։ Այլ մշակողների կողմից մշակվել է GNU Pascal[2], Free Pascal[3], Ada[4], C#[5], Perl[6], Haskell[7] և D[8] լեզուների աջակում։
Xcode 4
2011 թվականի մարտի 9-ին հասանելի դարձավ Xcode 4-ը, որը հասանելի էր SDK Mac OS X 10.6 և SDK iOS 4.3-ի համար[9]։ Ծրագրային ապահովումն առաջին անգամ ցուցադրվեց WWDC 2010-ի ժամանակ։
Xcode 4-ն իրենցից ներկայացնում էր մեկ պատուհան, որն իր մեջ էր ներառում՝ Interface Builder, Xcode-ը, Instruments, օգնականին, սխալերի անալիզի նոր շարժիչով աշխատող՝ Debug Console-ը, որը թույլ էր տալիս հայտնաբերել կոդում առկա տրամաբանական սխալները և խնդիրները։ Xcode 4-ը ստացել էր նաև հավելյալ Apple LLVM[10]։
Xcode 5
2013 թվականի սեպտեմբերի 12-ից հասանելի դարձավ Xcode 5․0 տարբերակը։ Նրանով փոփոխվել էր միջերեսը, ինչպես նաև ավելացել էր մշակման նոր ֆունկցիաներ հաշվի առնելով օպերացիոն համակարգերի թարմացված հատկությունները[11]։
Xcode 6
Xcode 6-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2014 թվականի հուլիսի 3-ին։ Ծրագրային ապահովման տարբերակում հաշվի էր առնվել և կատարվել թարմացումներ ծրագրավորաման նոր՝ Swift լեզվի համար[12]։
Xcode 7
Xcode 7-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 8-ին։ Այն իր մեջ ներառում էր Interface Builder գործիքի կատարելագործված տարբարկը, ինչպես նաև տարբերակում հասանելի էր դարձել Swift և SDK լեզումների նոր տարբերակների աջակցումը նախատեսված ОС Apple նոր տարբերակների համար՝ OS X 10.11, iOS 9 և watchOS 2[13]։
Xcode 8
Xcode 8-ը հասանելի դարձավ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այն իր մեջ ներառումներ սխալների հայտնավերբան նոր տարբերակը, Swift 3-ի և SDK աջակցում նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 10, macOS Sierra 10.12, watchOS 3.0 և tvOS 10.0[14]։
Xcode 9
Xcode 9-ը հասանելի դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նրանում հասանլի դարձավ ակնարկների անլար ռեժիմը, ինչպես նաև Swift 4 և SDK ծրագարվորման լեզուների աջակցումը նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 11, macOS High Sierra 10.13 և watchOS 4։ Ինչպես նաև այս տարբերակում առաջին անգամ հասանելի դարձան թարմացված գրաֆիկական շարժիչ՝ GPU — Metal 2[15], ARKit-ը, որը նախատեսված է հավելյալ իրականության հետ աշխատանքի համար և Core ML-ը, որը նախատեսված էր արհեստական բանականաության հետ աշխատանքների համար[16]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://developer.apple.com/documentation/xcode/adding-a-build-configuration-file-to-your-project/
- ↑ «GNU Pascal and Xcode». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Using Free Pascal with Xcode». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ada on OS X Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
- ↑ «CSharpPlugin for Xcode». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «CamelBones, an Objective-C/Perl bridge for Mac OS X & GNUStep». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Haskell Xcode Plugin Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
- ↑ «D pour Xcode». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Apple сегодня официально выпустила Xcode 4. Արխիվացված 2011-03-12 Wayback Machine // CyberSecurity.ru
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 4. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 5. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 6. Արխիվացված 2016-10-10 Wayback Machine // Apple Inc.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 7. Արխիվացված 2018-11-18 Wayback Machine // Apple Inc.
- ↑ What’s New in Xcode. Highlights of Xcode 8. // Apple Inc.
- ↑ macOS High Sierra приносит Metal 2, поддержку VR и другие новшества. Արխիվացված 2017-07-06 Wayback Machine // 3DNews.
- ↑ «iOS 11 представлена официально: все новые функции, особенности, сроки релиза». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.