«You’re Still the One», կանադացի երգչուհի Շանայա Տվեյնի երգը, նրա «Come on Over» (1997) երրորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլը։ Կանադայի հիթ-շքերթում սինգլը հասել է առաջին, Մեծ Բրիտանիայում՝ հինգերորդ հորիզոնականին[2]։ «You’re Still the One» երգը ներկայացվել է «Գրեմմի» չորս մրցանակի 1999 թվականին՝ արժանանալով նրանցից երկուսին՝ Լավաքույն քանթրի երգ և Կնոջ վոկալային լավագույն քանթրի կատարում։ Երկու կատեգորիաներում (Տարվա ձայնագրություն և Տարվա երգ) զիջելլ է կանադացի երգչուհի Սելին Դիոնին և նրա «My Heart Will Go On» երգին[3]։
Պատմություն
Երգը թողարկվել է 1998 թվականի հունվարի 27-ին։ Սինգլը կոմերցիոն հաջողություն է ունեցել, ստացել ոսկե կարգավիճակ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից։ Այն հասել է առաջին հորիզոնականին Կանադայի քանթրի երգերի հիթ-շքերթում, հինգերորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և վեցերորդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot Country Songs (ԱՄՆ) հիթ-շքերթում։
Երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների ու առցանց հրատարակությունների կողմից և առաջադրվել ու արժանացել մի քանի մրցանակների, այդ թվում նաև տեսահոլովակի համար (ստացել է Billboard Music Video Awards, VH1 Viewer's Choice Awards, առաջադրվել է MTV Video Music Award մրցանակի)։ Երգն արժանացել է APRA Awards մրցանակի[4], ինչպես նաև ընդգրկվել VH1-ի 100 Greatest Songs of the '90s ցանկում (№ 46)[5]։
Երգացանկ
CD-Maxi
«You’re Still The One» (Single Version) (3:19)
«(If You’re Not in it For Love) I’m Outta Here!» (Mutt Lange Mix) (4:21)
«You Win My Love» (Mutt Lange Mix) (3:54)
«You’re Still The One» (LP Version) (3:34)
U.S. CD Single
«You’re Still The One» (Radio Edit/Intro) (3:34)
«Don’t Be Stupid (You Know I Love You)» (Remix) (3:37)
Europe CD Single
«You’re Still The One» (Single Version) (3:19)
«You’re Still The One» (Soul Solution Dance Mix) (4:03)
Canada CD-Maxi
«You’re Still The One» (Radio Edit w/Intro) (3:36)
«You’re Still The One» (Album Version) (3:32)
«Don’t Be Stupid (You Know I Love You)» (Dance Mix) (4:45)
Dance Mixes CD-Maxi
«You’re Still The One» (Soul Solution Radio Mix) (4:03)
«You’re Still The One» (Soul Solution Extended Club Mix) (8:42)
«You’re Still The One» (Kano Dub) (7:46)
«You’re Still The One» (Soul Solution Percapella Dance Mix) (3:34)
«You’re Still The One» (Radio Edit w/Intro) (3:34)