Հերաթ, քաղաք Աֆղանիստանի հիւսիս-արեւմուտքը, Հերաթ նահանգի վարչական կենդրոնը։ Բնակչութիւնը՝ 556 205 մարդ (1 Յունուար 2020)։ Ինքնաշարժային ճանապարհներու հանգոյց է, ունի օդակայան։
Արեւմտեան Աֆղանիստանի տնտեսական կենդրոնն է։ Կան բամպակազտիչ, հիւսուածոյ, սնունդի արդիւնաբերութեան ոչ մեծ ձեռնարկութիւններ։ Զարգացած է տնայնագործական արտադրութիւնը (բուրդէ եւ մետաքսէ կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի եւ գիւղատնտեսական այլ արտադրանքի առեւտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանած ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թուականներին՝ երկրաշարժին յետոյ, վերակառուցվել է 1936-1944 թուականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը եւ մինարեթները (Հերաթից հիւսիս-արեւմուտք), Ապտուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ XV դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչութեան եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենդրոն էր։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։