Շեր

Շեր
անգլերէն՝ Cher
Ծննդեան անուն անգլերէն՝ Cherilyn Sarkisian[1][2]
Նաեւ յայտնի է իբրեւ Cher[1], Bonnie Joe Mason[3], Cheryl LaPiere[3], Cherilyn Sarkisan La Piere[3], Cher Bono[3] եւ Bono Allman[3]
Ծնած է 20 Մայիս 1946(1946-05-20)[4][4][5][…] (78 տարեկան)
Ծննդավայր Էլ Սենթրո, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Ուսումնավայր Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց?
Ֆրէզնոյի Երկրորդական Վարժարան
Վաղ կրթության կենտրոն?
Տեսակ Փոփ ռոք, Հաուս երաժշտություն?, դիսկո?, ռոք, պարային երաժշտութիւն, Ժամանակակից ժողովրդական երաժշտութիւն եւ ֆոլկ ռոք?
Մասնագիտութիւն դերասանուհի, երգչուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ, ժապաւէնի բեմադրիչ
Անդամութիւն Սոննի և Շեր?, Allman and Woman? եւ Chorra?
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն
Ամուսին Գրեգ Օլման? եւ Սոննի Բոնո?
Ծնողներ հայր՝ John Sarkisian?, մայր՝ Georgia Holt?
Երեխաներ Elijah Blue Allman? եւ Չեզ Բոնո?
Կայքէջ cherfanclub.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Շեր (անգլերէն՝ Cher, իսկական անունը Շերլին Սարգիսեան ԼաՓիեր Պոնօ Ալման (Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman), 20 Մայիս 1946(1946-05-20)[4][4][5][…], Էլ Սենթրո, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6]), Հայ-ամերիկեան յայտնի փոփ-երգչուհի, երգերու հեղինակ, դերասանուհի եւ երաժշտական արտադրող, ծագումով Հայ։ Յաճախ կը կոչուի՝ «Փոփի Աստուածուհի»: Շահած է մէկ Օսքար, մէկ Կրամմի, մէկ Էմմի մրցանակ, երեք Ոսկէ Կլոպուս եւ զանազան ուրիշ մրցանակներ։ Շերը սահմանած է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որուն երգերը վեց տասնամեակ շարունակ գլխաւորած են լաւագոյն երգացանկը[8]:

Կենսագրութիւն

Շերիլին Սարգիսեանը ծնած է 1946 20 Մայիս թուականին, Էլ Սենթրօ քաղաքին մէջ, (Քալիֆորնիա)։ Հայրը՝ Ճօն Փ լ Սարգիսեանը, ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ճորճիա Հոլթ դերասանուհի էր, որ Ամերիկեան արմատներուն կողքին, ունէր նաեւ Անգլիական եւ Ֆրանսական ծագում։ Շերի ծնողները ամուսնալուծուած են, երբ ան շատ փոքր էր։ Ունի մէկ քոյր։ Շերը իր հայրիկին տեսած է միայն, երբ ան 11 տարեկան էր։

Շերը Հայաստանի մէջ

Շերը Հայաստան կ'անցնի 1993 թուականին Ապրիլ 28-ին։ Ան իր հետ կը տանի 2,5 միլիոն տոլար, որպէս մարդասիրական օգնութիւն՝ բժշկական սարքերու եւ սնունդի համար գումար։ Ան նաեւ այցելեց մանկական հիւանդանոցներ։ Տեսնելով հիւանդ երեխաներուն՝ Շերը ծանր տպաւորութիւններու պատճառով հրաժարեցաւ նախագահի եւ Ամէնայն հայոց կաթողիկոսին հետ հանդիպիլ։

Ալպոմներ

  • All I Really Want to Do (1965)
  • The Sonny Side of Cher (1966)
  • Cher (1966)
  • With Love (1967)
  • Backstage (1968)
  • 3614 Jackson Highway (1969)
  • Gypsys, Tramps & Thieves (1971)
  • Foxy Lady (1972)
  • Bittersweet White Light (1973)
  • Half-Breed (1973)
  • Dark Lady (1974)
  • I’d Rather Believe in You (1976)
  • Cherished (1977)
  • Take Me Home (1979)
  • Prisoner (1979)
  • Black Rose (1980)
  • Paralyze (1982)
  • Cher (1987)
  • Heart of Stone (1989)
  • Love Hurts (1991)
  • It’s a Man’s World (1995)
  • Believe (1998)
  • Living Proof (2001)
  • Closer to the Truth (2013)

Պատկերասրահ

Ծանօթագրութիւններ

Արտաքին յղումներ