Սաշա Կիթրի
Սաշա Կիթրի ֆրանսերէն՝ Sacha Guitry | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Alexandre-Georges-Pierre Guitry[1] |
Նաեւ յայտնի է իբրեւ | Jacques Lorcey[2] |
Ծնած է | 21 Փետրուար 1885[1][3][4][…] |
Ծննդավայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 24 Յուլիս 1957[1][3][4][…] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ[5] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր | Ժանսոն-դը-Սայի լիցեյ? |
Մասնագիտութիւն | հեղինակ, թատերագիր, ժապաւէնի բեմադրիչ, թատերական ռեժիսոր, երգաթատերագիր, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, հեղինակ, բեմադրիչ, դերասան |
Անդամութիւն | Գոնկուրյան ակադեմիա? |
Ամուսին | Jacqueline Delubac?, Geneviève Guitry?, Շառլոտա Լիզես?, Yvonne Printemps? եւ Լանա Մարկոնի? |
Ծնողներ | հայր՝ Լյուսեն Գի?, մայր՝ Renée Delmas? |
Ստորագրութիւն![]() |
Ալեքսանտր (Սաշա) Կիթրի (ֆրանսերէն՝ Sacha Guitry, 21 Փետրուար 1885[1][3][4][…], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1] - 24 Յուլիս 1957[1][3][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի դերասան, թատերագիր, բեմադրիչ։
Կենսագրութիւն
Ծնած Է ցարական Ս․ Փեթերսպուրկի մէջ, երբ հայրը այդտեղ ֆրանսական թատրոն մը կը վարէր: Ան որդին է կնամոլ դերասան Լիւսիէն Կիթրիի: Բազմաթիւ վարժարաններ փոխելէ ետք, 16 տարեկանին ուսումը լքած է եւ միացած` հօր թատերախումբին, որ կը կոչուէր «Վերածնունդի թատրոն»: Վերածնունդի յատկանիշներէն մէկն էր սեռային սանձարձակութիւնը:
Կիթրի ունեցած է մեծ ժողովրդականութիւն: Հեղինակած է 115 թատրերգութիւն[7], որոնք անձամբ բեմադրած է եւ ստանձնած` գլխաւոր դերը, իր եսակեդրոնութեամբ վաստակելով «Monsieur Moi» (Տիար ես) մականունը»:
Բ. Աշխարհամարտի ընթացքին Կիթրի լաւ յարաբերութիւններ ունեցած է Նացի իշխանաւորներուն հետ, որոնք արտօնած են, որ Կիթրի շարունակէ զուարճացնել գերման սպաները ոչ միայն իր թատրոնով, այլեւ` իր շարժապատկերով: Հետագային ֆրանսական իշխանութիւնները անվաւեր յայտարարած են Կիթրիի ուղղուած քաղաքական ամբաստանութիւնները։
Թատրոնները
Կիթրիի թատրոնը «պուլվարային» է: Արական տիպարներու սրախօսութիւնները ունին հասարակ շարժավարի մը մշակութային մակարդակը: Կիթրիի հերոսները փոքր, իրենց կիրքերուն գերի, շնական մարդիկ են, այսուհանդերձ` սրամիտ: Դիպաշարերը թոյլ են[8]:
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Base Léonore — ministère de la Culture.
- ↑ http://blogs.lesechos.fr/judith-benhamou-huet/sacha-guitry-et-petain-la-vente-a2667.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118719432 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2012.
- ↑ «SACHA GUITRY, 72, PLAYWRIGHT, DIES; Author of 115 Plays and 29 Movies--Actor Typified Gallic 'Great Lover' - The New York Times»։ The New York Times։ 10 March 2018։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 March 2018-ին։ արտագրուած է՝ 12 April 2021
- ↑ «Արի Պատրանք Յօրինենք»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-06-14։ արտագրուած է՝ 2025-02-06