Սօս Սարգսեան

Սօս Սարգսեան
Ծնած է24 Հոկտեմբեր 1929(1929-10-24)[1]
ԾննդավայրՍտեփանաւան, Հայաստան[1]
Մահացած է26 Սեպտեմբեր 2013(2013-09-26) (83 տարեկանին)
Մահուան վայրԵրեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն Խորհրդային Միութիւն
 Հայաստան
ԱզգութիւնՀայ[1]
ՈւսումնավայրԵրեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1]
Երկեր/Գլխաւոր գործԵռանկիւնի, Մենք ենք, մեր սարերը (ժապաւէն) եւ Նահապետ?
Մասնագիտութիւնդերասան, թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՊատանի Հանդիսատեսի Թատրոն[1]
Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1]
Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ

Սօս Արտաշէս Սարգսեան (24 Հոկտեմբեր 1929(1929-10-24)[1], Ստեփանաւան, Հայաստան[1] - 26 Սեպտեմբեր 2013(2013-09-26), Երեւան, Հայաստան): Անոր դերասանական ընդունակութիւնները բացայայտուած են տեղի Ա. Պուշկինի անուան դպրոցի թատերական խմբակին մէջ, իսկ իր առաջին քայլերը բեմի վրայ դերասանը առած է Ստեփանաւանի տրամադիկական թատրոնին մէջ:

1929 թուականին յայտնի բեմադրիչ Հրաչեայ Ղափլանեանի երաշխաւորութեամբ հրաւիրուած է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն, ուր խաղացած է շուրջ տասնեակ մը դերեր:

1950-ին ընդունուած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ ականաւոր Վարդան Աճեմեանի արուեստանոց:

Ինստիտուտը աւարտելէ ետք 1954-ին հրաւիրուած է Գ. Սունդուկեանի անուան պետական ազգային ակադեմիական թատրոն, ուր աշխատած է մինչեւ 1991՝ ստեղծելով քանի մը տասնեակ ինչպէս դասական, այնպէս ալ ժամանակակից տրամադիկական փայլուն կերպարներ:

1991-ին ստեղծած է «Համազգային» թատրոնը, որուն գեղարուեստական ղեկավարն է առ այսօր: 1998-էն Թատրոնի եւ շարժապատկերի պետական ինստիտուտի ռեկտորն է: 1968-ին արժանացած է Հայաստանի վաստակաւոր արտիստի, 1972-ին՝ ժողովրդական արտիստի, 1985-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:

Աղբիւրներ

Արտաքին յղումներ

Ծանոթագրությունների նախադիտում

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 225.