Ֆրանց Վերֆել
Ֆրանց Վերֆել գերմաներէն՝ Franz Werfel | |
---|---|
![]() | |
Ծնած է | 10 Սեպտեմբեր 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Փրակա, Աւստրո-Հունգարիա[4][5][6][…] |
Մահացած է | 26 Օգոստոս 1945[4][2][3][…] (54 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Երկեր/Գլխաւոր գործ | Փոքր Քաղաքացիի Մը Մահը, Մուսա լեռան քառասուն օրը?, Բերնադետի երգը? եւ Star of the Unborn? |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծ, թատերագիր, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող |
Ամուսին | Ալմա Մալեր? |
Ծնողներ | հայր՝ Rudolf Werfel?[7], մայր՝ Albine Kussi?[7] |
Ստորագրութիւն![]() |
Ֆրանց Վերֆել (10 Սեպտեմբեր 1890[1][2][3][…], Փրակա, Աւստրո-Հունգարիա[4][5][6][…] - 26 Օգոստոս 1945[4][2][3][…], Պեվըրլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), աւստրիացի գրող եւ հումանիստ։
Կենսագրութիւն
Ծնած է ունեւոր հրէական ընտանիքի մէջ, ուսումը ստացած է Ֆրանց Գաֆքայի եւ Մաքս Պրոտի հետ նոյն ուսումնարանին մէջ, այնուհետեւ՝ Լայպցիգի եւ Համպուրկի համալսարաններուն մէջ։ 1911-1912 ծառայած է բանակին մէջ, բանտարկուած է՝ երկրին մէջ տիրող ռազմամոլութեան դէմ ունեցած ելոյթներուն պատճառով։ Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղութեան հիմնադիրներէն մէկն է, մօտ էր Կրաուսին եւ Ռիլկէին։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին կը կազմակերպէ խաղապաշտներու ընկերութիւն՝ Մարտին Բուբերի եւ Մաքս Շելերի հետ միասին, թէեւ պատերազմի բռնկումէն ետք բանակ կը զորակոչուի՝ 1915-17 թուականներուն կռուելով արեւելեան ճակատին վրայ։
1929-ին կ'ամուսնանայ Ալմէ Մալերի հետ։
1938 թ. Աւստրիոյ ֆաշիստական գրաւումէն (Անշլիւս) ետք ստիպուած կ'ըլլայ տեղափոխուիլ Ֆրանսա (Սանարի-Սիւր-Մեր), այնուհետեւ՝ 1940 թ. կնոջ եւ գրող Հենրիխ Մաննի ու անոր ընտանիքին հետ Ֆրանսայէն կ'անցնի Սպանիա եւ Փորթուկալ, ուրկէ ալ՝ ԱՄՆ։ 1941-ին կը դառնայ ԱՄՆ քաղաքացի։
Վերֆելը յանկարծամահ եղած է 26 Օգոստոս 1945-ին՝ ԱՄՆ-ի Պեւըրլի Հիլզին մէջ։ Յետագային անոր աճիւնը երախտագէտ խումբ մը հայերու կողմէ փոխադրուած է Վիեննա եւ յանձնուած՝ հողին[8]։
Աւստրիոյ հայ համայնքի ջանքերով, 1998-ին Վիեննայի կեդրոնը կանգնեցուցած են աւստրիացի գրող, հայ ժողովուրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի յուշարձանը։
Ստեղծագործական ժառանգութիւն
Գրականութեան մէջ առաջին քայլերը առած է որպէս բանաստեղծ։ 1910-ական թուականներուն հրատարակած է քանի մր բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորուած են հումանիստական ոգիով եւ պատերազմի դէմ ընդվզմամբ։ Սկզբնական շրջանին գրականութեան մէջ յարած է խաղաղապաշտի ուղղութեան, յետագային հետզհետէ անցած է ռէալիզմի դիրքերու վրայ։
1920-30-ական թուականներուն գլխաւորաբար կը գրէ արձակ ստեղծագործութիւններ՝ վէպեր եւ վիպակներ, որոնցմէ առաւելաբար յայտնի են՝ Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լերան 40 օրը (Die Vierzieg Tage des Musa Dagh, 1933), Պերնատեդի երգը (Das Lied von Bernadett, 1941) եւ այլն։
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Верфель Франц // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Մեծ գրողի եւ հումանիստի մահուան 60-ամեակի առիթով
Արտաքին յղումներ
|