Աբու Հանիֆա Դինավարի

Աբու Հանիֆա Դինավարի
արաբ․՝ أبو حنيفة الدِينَوَرِي‎‎
Ծնվել է828
Dinavar District, Sahneh County, Քերմանշահի նահանգ, Իրան
Մահացել է895[1]
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Դավանանքիսլամ
Մասնագիտությունաստղագետ, աշխարհագրագետ, մաթեմատիկոս, պատմաբան, աստղագուշակ, բուսաբան, կենսաբան, ճարտարագետ և բանաստեղծ
Գործունեության ոլորտաշխարհագրություն, բուսաբանություն և բանասիրություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]

Աբու Հանիֆա Ահմադ իբն Դաուդ ադ-Դինավարի (պարս.՝ ابوحنيفه دينوری, արաբ․՝ بن داود الدِينَوَرِي‎‎, 828, Dinavar District, Sahneh County, Քերմանշահի նահանգ, Իրան - 895[1][2]), իսլամական ոսկեդարի ժամանակաշրջանի հանրագիտակ գիտնական, աստղագիտության, գյուղատնտեսության, բուսաբանության, մետաղաձուլության, աշխարհագրության, մաթեմատիկայի, պատմության բնագավառների աշխատություների հեղինակ։

Կենսագրություն

Նախնիները ծագումով ներկայիս Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Դինավար տարածաշրջանից են (ուսումնասիրողների մի մասի կարծիքով՝ ապագա գիտնականը ինքն էլ հենց Դինավարում է ծնվել)։ Ուսանել ու դաստիարակվել է աբասյան խալիֆայության դարաշրջանի ավանդույթների ոգով. Սպահանում ուսումնասիրել է աստղագիտություն, մաթեմատիկա, մեխանիկա, Քուֆում ու Բասրայում՝ բանասիրություն և պոեզիա։

Դինավարիի հիմնական ուսուցիչները եղել են իր հայրը և Յաղուբ իբն ալ-Սիկկիթը։ Պատմական աղբյուրները նրան բնութագրում են որպես ավանդույթներին հավատարիմ անձնավորության[3]։

Դրանցում հիշատակվում է, որ Դինավարին հեղինակել է տասնվեց աշխատություն։ Առավելագույնս կարևորվում է նրա «Բույսերի գիրքը», մի աշխատություն, որի համար նրան համարում են արաբական բուսաբանության հիմնադիրը։ Բարձր են գնահատվում նաև Դինավարիի պատմագիտական աշխատությունները և հատկապես դրանցից երկուսը՝ «Քիթաբ ալ-ահբար աթ-թիվալ»-ը և «Անսաբ ալ-Աքրադ»-ը. առաջինը ներկայացնում է իսլամական համաշխարհային պատմությունը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչև իններորդ դար, իսկ երկրորդը նվիրված է քուրդ ժողովրդի ծագումնաբանության ուսումնասիրությանը[4][5][6]։

Հանրագիտակ գիտնականի ազգային պատկանելության հարցը վեճերի տեղիք է տվել ուսումնասիրողների շրջանում։ Լյուդվիգ Ադամեկը գտնում է, որ նա քուրդ էր, «Իսլամի հանրագիտարան»-ը նրան դասում է արաբ գիտնականների շարքին, «Բրիտանական հանրագիտարան»-ը համարում է պարսիկ կամ քուրդ, «Իրանիկա»-ն էլ՝ պարսիկ[7][8][9][10][11]։

Աշխատություններ

Մաթեմատիկա և բնական գիտություններ

  1. Kitâb al-kusuf («Գիրք արևի խավարումների մասին»)
  2. Kitāb an-nabāt yufadiluh al-‘ulamā' fī ta’līfih (كتاب النبات يفضله العلماء في تأليفه), ‘Բույսեր
  3. Kitāb Al-Anwā (كتاب الانواء) 'Եղանակի մասին'
  4. Kitāb Al-qiblah wa'z-zawāl Աստղերով կողմնորոշվելու մասին
  5. Kitāb ḥisāb ad-dūr (كتاب حساب الدور), "Թվաբանություն/Շրջանագծի, շրջանի հաշվումներ
  6. Kitāb ar-rud ‘alā raṣd al-Iṣbhānī (كتاب الردّ على رصدٌ الاصفهانى)
  7. Kitāb al-baḥth fī ḥusā al-Hind (كتاب البحث في حسا الهند), Հնդկական թվաբանության վերլուծություն
  8. Kitāb al-jam’ wa'l-tafrīq (كتاب الجمع والتفريق); Գիրք թվաբանության/Գումարում և հանում
  9. Kitāb al-jabr wa-l-muqabila (كتاب الجبر والمقابلة), Հանրահաշիվ և հավասարում
  10. Kitāb nuwādr al-jabr (كتاب نوادرالجبر), Հանրահաշվական հազվադեպ ձևեր

Հասարակական գիտություններ

  1. Kitāb al-akhbār al-ṭiwāl (كتاب الاخبار الطوال), Ընդհանուր պատմություն
  2. Kitāb Kabīr (كتاب كبير) Մեծ գիրք (գիտությունների պատմության մասին)
  3. Kitāb al-faṣāha (كتاب الفصاحة), Գիրք ճարտասանության
  4. Kitāb al-buldān (كتاب البلدان), Քաղաքների (տարածաշրջանների) գիրք (աշխարհագրություն)"
  5. Kitāb ash-sh’ir wa-shu’arā’ (كتاب الشعر والشعراء), Պոեզիան և պոետները
  6. Kitāb al-Waṣāyā (كتاب الوصايا), Հանձնարարականներ
  7. Kitāb ma yulahan fīh al’āmma (كتاب ما يلحن فيه العامّة), Ինչպես շտկել խոսքի արատները
  8. Islâh al-mantiq (Խոսքի բարելավում)
  9. Ansâb al-Akrâd (Քրդերի նախնիները)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Крачковский И. Ю. Избранные сочинения. — М., Л.: Издательство Академии Наук СССР, 1957. — Т. 4. — С. 118.
  3. Nadim (al-), Abū al-Faraj M. i. Isḥāq (1970). Dodge, Bayard (ed.). Al-Fihrist. New York & London: Columbia University Press. էջ 172.
  4. "ad-Dīnawarī." Encyclopædia Britannica. 2008. Encyclopædia Britannica Online. 27 Dec. 2008
  5. Encyclopedia Iranica, “DĪNAVARĪ, ABŪ ḤANĪFA AḤMAD”, CHARLES PELLAT.
  6. Կաղապար:Obra citada, in Կաղապար:Obra citada
  7. Nadim (al-), 1970, II, էջ 981
  8. Cahen, 2006, էջ 198
  9. Pellat, Charles. «DĪNAVARĪ, ABŪ ḤANĪFA AḤMAD». ENCYCLOPÆDIA IRANICA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  10. Cahen, Claude (2006). Young, M.J.L.; Latham, J.D.; Serjeant, R.B. (eds.). Religion, learning, and science in the ʻAbbasid period (1. publ. ed.). Cambridge: Cambridge University Press. էջ 198. ISBN 978-0521028875. «Abu Hanlfah al-DInawarl was a Persian of liberal outlook, who took an interest in botany among other sciences.»
  11. Clarke, Nicola (2018). «al-Dinawari». In Nicholson, Oliver (ed.). The Oxford Dictionary of Late Antiquity. Oxford University Press. էջ 484. ISBN 978-0192562463.

[1]}[2][3][4]

Գրականություն

  • Nicholson, Oliver (2018). The Oxford Dictionary of Late Antiquity. Oxford University Press.

Արտաքին հղումներ

Ծանոթագրությունների նախադիտում

  1. al-Dinawari // Encyclopedia Britannica
  2. W. Adamec, Ludwig (2009). Historical Dictionary of Islam. Scarecrow Press. էջ 84. ISBN 978-0-8108-6161-9.
  3. Encyclopedia of Islam, ed., Th. Houtsma, Brill Academic, 1993 p. 977
  4. B., Lewin. «al-DĪNAWARĪ» (անգլերեն). Brill. doi:10.1163/1573-3912_islam_sim_1868. {cite journal}: Cite journal requires |journal= (օգնություն)