Աբրիկոսովների առանձնատուն
Տեսակ | տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Հիմնադրված է | 1834 |
Ժառանգության կարգավիճակ | historically valuable town-forming object?[1] |
Ն. Օ. Կոսիրևայի - Աբրիկոսովների դաստակերտի գլխավոր տուն (ռուս.՝ Главный дом усадьбы Н. О. Косыревой-Абрикосовых), առանձնատուն Մոսկվա քաղաքում (Ռուսաստան), որը գտնվում է Օստոժենկա փողոց, թիվ 51/10 հասցեով։
Պատմություն
Կիսահարկով և քառասյուն սյունաշարքով ամպիր ոճի մեկհարկանի առանձնատունը կառուցվել է 1820-ական թվականներին։ Վերակառուցվել է 1873 թվականին ճարտարապետ Միխայիլ Կլիմենտևիչ Պուզիրևսկու նախագծով և 1914-1916 թվականներին` Սերգեյ Եգորովիչ Չեռնիշովի նախագծով։ Առանձնատունը պատկանել է հրուշակագործների Աբրիկոսով մոսկովյան տոհմին[2][3]։
Ներկա պահին շենքում գործում է Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն (Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի բյուրո)[2][3]։
2010 թվականին շենքի պատին փակցվել է բրիտանական հետախուզության ղեկավարներից մեկի, կոմունիստ, 1933 թվականից խորհրդային հետախուզության լրտես Քիմ Ֆիլբիի հուշատախտակը[3][4]։ Տախտակի վրա պատկերված է Ֆիլբին և բերված են նրա խոսքերը. «Ես նայում եմ ապրած կյանքին, որը նվիրաբերել եմ ծառայած գործին, որի ճշմարտացիությանը անկեղծորեն և կրքով հավատում եմ»։ Հայտնի է, որ 1963 թվականին հատուկ գործողության խափանման վտանգի պատճառով Ֆիլբին ստիպված էր տեղափոխվել Մոսկվա[2][3]։
Պատկերասրահ
-
Մուտքային հոնիական սյւոնաշարք
-
Խորհրդային հետախուզության լրտես Քիմ Ֆիլբիի հուշատախտակը
-
Կողային ճակատը
Ծանոթագրություններ
- ↑ Акт ГИКЭ проекта зон охраны … на части территории квартала № 133 ЦАО г. Москвы от 07.06.2022
- ↑ 2,0 2,1 2,2 «Особняк Абрикосовых на Остоженке. Где найти разведчиков». Վերցված է 2018 Հուլիս 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Особняк Абрикосовых на Остоженке».
- ↑ Память разведчика Кима Филби увековечена в Москве