Սերգեյ Չեռնիշով Սերգեյ Եգորովիչ Չեռնիշով (հոկտեմբերի 4 (16) , 1881 , Q16626057 ? , Kolomensky Uyezd - ապրիլի 26 , 1963 (1963-04-26 ) [ 1] , Մոսկվա , ԽՍՀՄ [ 1] ), ռուս խորհրդային ճարտարապետ։
Ուսում Ավարտել է Մոսկվայի գեղանկարչության , քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը (1901 ) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1907 )։
Կենսագրություն Եղել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետ (1934 -1941 ) Մոսքաղգործկոմի ճարտարագիտական գծով վարչության նախագահ (1944 -1948 ) ԽՍՀՄ ճարտարապետական միության առաջին քարտուղար (1950 -1955 ) Դասավանդել է Մոսկվայի Վխուտեմաս -Վխուտեինում (1918 -1930 ) և ճարտարապետական ինստիտուտում (1931 -1950 )
Աշխատանքներ Աշխատանքներից են՝ Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագիծը (համահեղինակներ՝ ճարտարապետ Վ․ Ն․ Սեմյոնով և ուրիշներ, 1931 -1935 ) Մոսկվայի համալսարանի շենքերի համալիրը Լենինյան բլուրներում (համահեղինակներ՝ Պ․ Վ․ Աբրոսիմով, Լ․ Վ․ Ռուդնև, Ա․ Ֆ․ Խրյակով և ուրիշներ, 1949 -1953 )։
Մրցանակներ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949
Ծանոթագրություններ Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd