Ադոնիս (բանաստեղծ)
- Այս հոդվածը սիրիացի բանաստեղծի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ադոնիս (այլ կիրառումներ)։
Ադոնիս علي أحمد سعيد إسبر | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ علي أحمد سعيد إسبر[1] |
Ծնվել է | հունվարի 1, 1930[2][3][4][…] (95 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Քասաբին, Այն Շիկակ, Այն Շիկակի շրջան, Ջաբլեի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա[5] |
Գրական անուն | Adonis և أدونيس[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, համալսարանի դասախոս, գրականագետ և գրական քննադատ |
Լեզու | արաբերեն |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Դամասկոսի համալսարան[5] և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 20-րդ դարի երկրորդ կես[6] |
Գրական շարժումներ | մոդեռնիզմ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | The Static and the Dynamic: A Research into the Creative and the Imitative of Arabs? և The Songs of Mihyar of Damascus? |
Կուսակցություն | Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցություն[7][8] |
Աշխատավայր | Սուրբ Ժոզեֆի համալսարան, Լիբանանի համալսարան, Shir (1957 - 1970)? և Mawakif Magazine (1968 - 1994)? |
Պարգևներ | |
Ամուսին | Khalida Saeed?[7] |
Զավակներ | Արուադ, Նինար |
Ազգականներ | Muhammad al-Maghut? |
Ներշնչվել է
| |
Adonis (writer) Վիքիպահեստում |
Ալի Ահմադ Սայիդ Իսբեր (Ադոնիս) (հունվարի 1, 1930[2][3][4][…], Ալ-Քասաբին, Այն Շիկակ, Այն Շիկակի շրջան, Ջաբլեի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա[5]), սիրիացի բանաստեղծ։ Ամուսնացած է Խալիդա Սայիդի հետ, ունի երկու աղջիկ՝ Արուադ և Նինար։
Կենսագրություն
Ադոնիսը մինչև տասներեք տարեկանը չի ստացել կանոնավոր կրթություն։
1944 թվականի գարնանը նա Սիրիայի նախագահ Շուքրի Քութլիյիի համար կարդաց իր բանաստեղծությունը, ով այցելության էր եկել։ Բանաստեղծությունը հիացրեց և պետության միջոցներով նա սկսեց սովորել Թարթուսի աշխարհիկ ֆրանսիական դպրոցում։
1954 թվականին ավարտեց Դամասկոսի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայություն մասնագետություն։
1954 թվականին զինվորական ծառայության գնաց, այնուհետև թողնելով Սիրիան՝ մեկնեց Լիբանան։ 1956 թվականին հանդիպեց բանաստեղծ Յուսեֆ Ալխալին։
1957 թվականին նրանք միասին թողարկեցին բանաստեղծությունների գրքույկ։ Դասավանդել է Լիբանանի համալսարանում, իսկ 1973 թվականին ստացել է գրականության դոկտորի կոչում Քդդիս Յուսեֆ համալսարանից։
1955 թվականից սկսած հաճախ հրավիրվում է տարբեր համալսարաններ՝ հանդես գալով դասախոսություններով։ Նա Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի հետազոտական կենտրոնների պատվավոր անդամ է։ Ստացել է միջազգային մրցանակներ և գիտական տարբեր կոչումներ։ Նրա գործերը թարգմանվել են 13 լեզուներով։
1986 թվականին ստացել է գրական ամենամեծ մրցանակը Բրյուսելում, իսկ 1997 թվականին Մակեդոնիայում ստացել է պոեզիայի «Ոսկե Պսակ» մրցանակը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 19. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 6,0 6,1 «Griffin Poetry Prize 2011: International Shortlist».
- ↑ 7,0 7,1 http://www.maaber.org/issue_may10/lookout1.htm
- ↑ http://elmeda.net/spip.php?article506
- ↑ https://www.univ-rennes2.fr/service-communication/album/photos-ceremonie-docteur-honoris-causa-2012
- ↑ https://www.frankfurt.de/sixcms/detail.php?id=21489
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ https://pen.org/2017-pennabokov-award-achievement-international-literature/
- ↑ http://dagerman.se/?p=1020
- ↑ وسام للشاعر أدونيس بإسم رئيس الجمهورية
Գրականություն
- Али-заде Э. А. История литературы Сирии XIX-XX веков. М.։ Вост. лит., 2007. С. 290-294, 351-354.
- Kamal Abu-Deeb. Adunis // Encyclopedia of Arabic Literature. Routledge, 1998. Vol. 1. P. 57-59
- Jayyusi, Salma Khadra. Modernist Poetry in Arabic // The Cambridge History of Arabic Literature. Vol. 7. Modern Arabic Literature. / Edited by M. M. Badawi. Cambridge UP, 1992. P. 153-156, 160-173.
Արտաքին հղումներ
- Ադոնիսի մասին Al-Bab.com կայքում Արխիվացված 2011-05-13 Wayback Machine (անգլ.)
- Ադոնիսի մասին Looklex հանրագիտարանի կայքում Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (անգլ.)
- Ադոնիսի մասին culturebase.net կայքում Արխիվացված 2009-12-20 Wayback Machine (անգլ.)
- Անգլերեն թարգմանված 3 պոեմներ Արխիվացված 2008-01-03 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոնիս (բանաստեղծ)» հոդվածին։ |
|