Դամասկոսն աշխարհի հնագույն քաղաքներից է, առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 2500 թվականին։ Եղել է Օմայան խալիֆայության մայրաքաղաքը 661-750 թվականներին։ Հին քաղաքը հայտնի է յոթ դռներով, որոնց մեծ մասը պահպանվել և վերանորոգվել է։ Դրանցից հայտնիներն են Բաբ Շարկի (արաբ․՝ باب شرقي՝ արևելյան դուռ) և Բաբ Թուման (արաբ․՝ باب توما՝ Թովմասի դուռ)։ Դամասկոսը Սիրիայի մայրաքաղաքն է,որը գրավել էր Սարդուրի 2րդ-ը։
Դամասկոսի ընտրվել է 2008 թվականի արաբական մշակութային մայրաքաղաք[3]։ Նախապատրաստում տոնախմբությանը սկսվել է 2007 թվականի փետրվարից[4]։
Համալսարաներ
Սիրիայի հիմնական կրթական կենտրոն Դամասոկս քաղաքում է ամենամեծ և ամենահին համալասրան Դամասկոսի համալսարան է Սիրիայիում։ Գործում է նաև մասնավոր համալսարաներ և բուհեր քաղաքի շրջակա տարածքներում
Այդ թվում՝
Սիրիայի վիրտուալ համալսարան
Գիտություների և Տեխնոլոգյաների միջազգային համալսարան
Սիրիայի Մասնավոր համալսարան
Արաբական միջազգային համալսարան
Թանգարաներ
Դամասկոսի ազգային թանգարան
Ազեմի պալատ
Ռազմական թանգարան
Հոկտեմբերյան պատերազմի համայնապատկերներ թանգարան
Արաբական գեղագրության թանգարան
Նուր ալ-Դին Բիմարիստան
Տեսարժան վայրեր
Մադայա - փոք լեռնային քաղաք Սիրիայի արևմուտքում հայտնի է իր առողջարաներով
Բլուդան - փոքր քաղաք Սիրիայում, գտնվում է Դամասկոսից 51 կմ հյուսիս արևմուտք չափավր ջերմաստիճան և ցածր խոնավություն ամռանն պազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։
Ալ-Զաբադանի - քաղաքը գտնվում է Լիբանանի սահմանին։ Քաղաքի մեղմ եղանակը, տեսարժան վայրերը և առողջարաներ քաղաքին հայտնի են դարձնում զբոսաշրջիկների շրջանակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 271)։