1880 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1892 թվականից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում։ Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է։ Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը։ Արժեքավոր աշխատանքներ ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ։ Հավանականությունների տեսությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 641)։