Ալեքսանդր Ֆեդուլով
Ալեքսանդր Ֆեդուլով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1947 |
Մահացել է | փետրվարի 25, 1996 (49 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր, նկարիչ և կինոռեժիսոր |
Ալեքսանդր Ֆեդուլով (ռուս.՝ Федулов, Александр Иванович), (փետրվարի 3, 1947 - փետրվարի 25, 1996), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, նկարիչ[1]։
Գործունեություն
Աշխատել է «Էկրան» և «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Եղե է Ալեքսանդր Տատարսկու «Իջնում էր նախորդ տարվա ձյունը» և «Լուսնի հակառակ կողմը» մուլտֆիլմերի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորը։ «Կուբիկ» մուլտիպլիկացիոն հեռուստապարբերականի ստեղծողներից մեկն է եղել։
1993 թվականին Վադիմ Կուրչևսկու և Ստանիսլավ Սոկոլովի հետ վերստեղծում են մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսորների արհեստանոցը, որը հիմնադրել էր Իվան Իվանով-Վանոն 1952 թվականին։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
- 1980 թվական` «Մետամորֆոզա»
- 1984նթվական` «Դա ընդհանրապես այդ մասին չէ»
- 1985 թվական «Նապաստակին չեն տեսել»
- 1986 թվական` «Վերջ»
- 1986 թվական` «Կամաց, անցնում է գործողությունը»
- 1987 թվական «Անհանգիստ գիշեր»
- 1987 թվական «Ի չար նապաստակի»
- 1987 թվական` «Գաղտնաբառը չիմանալով...»
- 1987 թվական` «Թույլ տալ անցնել»
- 1987 թվական` «Սառը, տաքը»
- 1988 թվական` «Բնության հետ մենակ»
- 1988 թվական «Մշակույթի այգի»
- 1989 թվական` «Համբույր»
- 1989 թվական «Լռության մեջ»
- 1990 թվական` «Տակառը»
- 1992 թվական` «Պոտեց»
- 1994 թվական` «Զոկին և Բադան»
Մրցանակներ
- 1986 թվական` «Փոքրիկ Պոլկան» մրցանակ, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի III փառատոն, Ռյազան։
- «Դա ընդհանրապես այդ մասին չէ» մուլտֆիլմ.
- 1985 թվական` «Ոսկե աղավնի» (բարձրագույն մրցանակ) և Միջազգային կինոմրցանակի ֆեդերացիա XXVIII վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր միջազգային փառատոն Լայպցիգում։
- 1986 թվական` VII միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ, Զագրեբ` 86 «А» կատեգորիայում։
- Մուլտֆիլմ «Վերջ»` Ոսկե մեդալ XII Միջազգային կինոփառատոն Վառնայում, 1987 թվական։
- 1986 թվականի սեպտեմբերի 28, Մոսկվա քաղաքի երիտասարդ կինոմատոգրաֆիստների 5-րդ փառատոն, մրցանակ` Ալեքսանդր Ֆեդուլովի լավագույն ռեժիսորական աշխատանքների համար, «Խորանարդ» մուլտֆիլմում «Նապաստակին չե՞ն տեսել» սյուժեի համար[1][2]։
Ցուցահանդեսներ
Ռեժիսոր և մուլտիպլիկատոր Ալեքսանդր Ֆեդուլովի անձնական ցուցահանդես։ Ցուցահանդեսի բացումը և վարպետի հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 667. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Зайца не видали? / N’avez-vous pas vu le lievre?
- ↑ Выставка Александра Федулова.18.09.2009
Գրականություն
- Лариса Малюкова На плечах великанов // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 294. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5
Արտաքին հղումներ
- Ալեքսանդր Ֆեդուլովը animator.ru կայքում
- Նշումներ նկարիչների մասին` Ալեքսանդր Ֆեդուլով
|