Ալլենթաուն (անգլ.՝ Allentown), քաղաք Փենսիլվանիա նահանգի արևելյան մասում, Լիհայ շրջանում։ Սա Փենսիլվանիայի երրորդ խոշոր քաղաքն է Ֆիլադելֆիայից և Փիթսբուրգից հետո։ 2004 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմում է 106732 մարդ։
Ալլենթաունը գտնվում է Լիհայ գետի ափին և համարվում է Լիհայ շրջանի վարչական կենտրոնը։ Այն ամենամեծն է երեք հարակից քաղաքներից, որոնք կազմում են արևելյան Փենսիլվանիայի և արևմտյան Նյու-Ջերսիի կոնուրբացիան, որը հայտնի է որպես Լիհայ հովիտ և իր մեջ ներառում է Ալլենթաունը, Բեթղեհեմը և Իսթոնը։ Ալլենթաունը գտնվում է Ֆիլադելֆիայից 97 կմ հյուսիս, որը ԱՄՆ-ի բնակչության թվով վեցերորդ քաղաքն է, Հարիսբուրգից (նահանգի մայրաքաղաքը) 130 կմ դեպի արևելք և Նյու-Յորքից 140 կմ դեպի արևմուտք (երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը)։
Քաղաքում են գտնվում երկու քառամյա քոլեջներ` Սիդար Խաչը և Մյուլենբերգը։
Օդային հաղորդակցությունը իրականացվում է Լիհայ Վելի օդանավակայանի միջոցով (ԻԱՏԱ` ABE,ԻԿԱՕ` KABE):
Քաղաքը հիմնադրվել է 1762 թվականին Ուիլիամ Ալենի կողմից և կրում էր Նորթհեմփթոնթաուն անվանումը, իսկ 1932 թվականին վերանվանվում է նրա հիմնադրի պատվին։
Ալլենթաուն քաղաքի և հարևան Բեթղեհեմի մասին Բիլլի Ջոելը երգում է «Ալլենթաուն» երգը։
Էկոնոմիկա
Քաղաքում տեղակայված են հետևյալ խոշոր ձեռնարկությունների կենտրոնակայանները.
Mack Trucks — Ծանր բեռնատարների արտադրություն
Air Products&Chemicals — Գազա-քիմիական արդյունաբերության ձեռնարկություն
PPL — Էներգետիկ ընկերություն
Բնակիչները հիմնականում զբաղված են սպասարկման ոլորտում, ինչպես և Փենսիլվանիայի քաղաքների մեծ մասում։
Տեսարժան վայրեր և մշակույթ
Ալլենթաուն քաղաքի սիմֆոնիկ դահլիճ և սիմֆոնիկ նվագախումբ
Զվարճանքների այգի և ջրաշխարհ Dorney Park&Wildwater Kingdom քաղաքի մերձակայքում