Ալվարո Օբրեգոն (իսպ.՝ Álvaro Obregón Salido; փետրվարի 19, 1880(1880-02-19)[1][2], Նավոխոա, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 17, 1928(1928-07-17)[3][1][2], San Ángel, Álvaro Obregón, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի զինվորական և քաղաքական գործիչ։ Մեքսիկական հեղափոխության մասնակից և Նոգալեսի ճակատամարտի հրամանատար։ 1920 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1924 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ։ Նա աջակցեց Սոնորայի որոշմանը հետևել Կոաուիլայի նահանգապետ Վենուստիանո Կառանսային որպես հեղափոխության ղեկավար ընդդեմ Հուերտա ռեժիմի։ Կառանսան նշանակեց Օբրեգոնին Մեքսիկայի հյուսիս արևմուտքում հեղափոխական զորքերի հրամանատար, 1915 թվականին նրան նշանակեց պատերազմի նախարար։ 1920 թվականին Օբրեգոնը հեղափոխություն կազմակերպեց արդեն Կառանսայի դեմ, որում Կառանզան սպանվեց։ Նա հաղթեց հաջորդ ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների մեծամասնությունը։
Օբրեգոնի նախագահությունը առաջին խաղաղ նախագահությունն էր սկսած 1910 թվականից, երբ հեղափոխությունը բռնկվեց։ Նա սկսեց լայնամաշտաբ կրթական բարեփոխումներ (Մեքսիկական մուրալիզմը ծաղկունք ապրեց), վերսկսեց հողային բարեփոխումները և աշխատանքային օրենքներում կատարեց փոփոխությունները, որը բերեց Մեքսիկայի բանվորների տարածքային կոնֆեդերացիայի հզորացմանը։ 1923 թվականի օգոստոսին նա ստորագրեց Նուկարելիի պայմանագիրը, որը հստակեցրեց Մեքսիկայի իրավունքները և ԱՄՆ հետաքրքրությունները նաֆթի պաշարների նկատմամբ և բերեց նրան, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն ճանաչեց նրա կառավարությանը[4]։ 1923-24 թվականներին Օբրեգոնի ֆինանսների նախարար Ադոլֆո դե լա Հուերտան կազմակերպեց ապստամբություն՝ մասամբ Բուկարելիի պայմանագրին դեմ լինելով, Օբրեգոնը ստիպված էր վերադառնալ պատերազմի դաշտ ճնշելու ապստամբությունը։ Նրա հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցավ ԱՄՆ-ն որը ռմբակոծեց Հուերտայի աջակիցների դիրքերը[5]։
1924 թվականին Օբրեգոնը իրեն որպես հետևորդ հայտարարեց իր նախկին զինակից Պլուտարկո Էլիաս Կալեսին, ով ընտրվեց նախագահ և չնայած Օբրեգոնը վերադարձավ Սոնորա, նա մեծ ազդեցություն ունել Կալեսի վրա։ Իրագործելով սահմանադրական բարեփոխումներ, որը հնարավորություն էր տալիս նախագահին ևս մեկ անգամ վերընտրվել, Օբրեգոնը նորից ընտրվեց նախագահ 1928 թվականի ընտրություններում, սակայն սպանվեց Խոսե դե Լեոն Տորալի կողմից, մի մեքսիկացի, ով դժգոհ էր կառավարության հակակրոնական օրենքներից։ Օբրեգոնը սպանվեց մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Обрегон Альваро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Howard F. Cline, The United States and Mexico. Cambridge: Harvard University Press 1961, p. 208.
- ↑ Cline, U.S. and Mexico, p. 208.
Գրականություն
- Buchenau, Jurgen. (2011). The Last Caudillo: Alvaro Obregón and the Mexican Revolution. Chichester, England: Wiley-Blackwell.
- Eggli, Urs and Leonard E. Newton. (2004). Etymological Dictionary of Succulent Plant Names. Berlin: Springer. ISBN 978-3-540-00489-9; OCLC 248883002
- Hall, Linda B. "Alvaro Obregón and the Politics of Mexican Land Reform, 1920-1924," Hispanic American Historical Review (1980) 60#2 pp. 213–238 in JSTOR
- Hall, Linda B. Alvaro Obregón: Power & Revolution in Mexico, 1911-1920 (1981) 320pp.
- Katz, Friedrich. (1998). The Life and Times of Pancho Villa. Stanford: Stanford University Press. ISBN 978-0-8047-3045-7; ISBN 978-0-8047-3046-4; OCLC 253993082
- Krauze, Enrique. (1997). Mexico: Biography of Power: A History of Modern Mexico, 1810–1996. New York: HarperCollins. ISBN 978-0-06-016325-9; OCLC 35128211
- Lomnitz-Adler, Claudio. (2001). Deep Mexico, Silent Mexico: an Anthropology of Nationalism. University of Minnesota Press.
- Lucas, Jeffrey Kent (2010). The Rightward Drift of Mexico's Former Revolutionaries: The Case of Antonio Díaz Soto y Gama. Lewiston, NY: Edwin Mellen Press. ISBN 978-0-7734-3665-7
- Slattery, Matthew. (1982). Felipe Ángeles and the Mexican Revolution. Parma Heights, Ohio: Greenbriar Books. ISBN 978-0-932970-34-3; OCLC 9108261
- Jose Antonio Villareal (1959) Pocho New York, NY: Anchor Books
- Jaymie Heilman, "The Demon Inside: Madre Conchita, Gender, and the Assassination of Obregon." Mexican Studies/Estudios Mexicanos, 18.1 (2002)։ 23-60.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/Mexican_Presidential_Standard.svg/20px-Mexican_Presidential_Standard.svg.png) Մեքսիկայի նախագահներ |
---|
| Կայսր (1822—1823) | | |
---|
| Ժամանակավոր կառավարություն (1823—1824) |
Նիկոլաս Բրավո •
Վիկտորիա Գուադալուպե •
Պեդրո Սելեստինո Նեգրետե •
Միգել Դոմինգես •
Խոսե Միչելինա
|
---|
| Նախագահներ (1824—1864) |
Վիկտորիա Գուադալուպե •
Վիսենտե Գերերո •
Խոսե Մարիա Բոկանեգրա •
Պեդրո Վելես •
Լուկաս Ալաման •
Լուիս դե Կինտանար •
Անաստասիո Բուստամանտե •
Մելչոր Մուսկիս •
Մանուել Գոմես Պեդրասա •
Վալենտին Գոմես Ֆարիաս •
Անտոնիո դե Սանտա Աննա •
Միգել Բարագան •
Խոսե Խուստո Կորո •
Նիկոլաս Բրավո •
Ֆրանսիսկո Խավյեր Էչեվերիա •
Վալենտին Կանալիսո •
Խոսե Խոակին դե Էրերա •
Գաբրիել Վալենսիա •
Մարիանո Պարեդես ի Արիլյագա •
Խոսե Մարիանո Սալաս •
Վալենտին Գոմես Ֆարիաս •
Պեդրո Մարիա դե Անայա •
Մանուել դե լա ի Պենյա •
Մարիանո Արիստա •
Խուան Բաուտիստա Սեբալյոս •
Մանուել Լոմբարդինի •
Մարտին Կարերա •
Ռոմուլո դե լա Վեգա •
Խուան Ալվարես •
Իգնասիո Կոմոնֆորտ •
Բենիտո Խուարես
|
---|
| Այլ նախագահներ (1857—1861) |
Ֆելիքս Մարիա Սուլոագա •
Մանուել Ռոբլես Պեսուելա •
Խոսե Մարիանո Սալաս •
Միգել Միրամոն •
Խոսե Իգնասիո Պավոն
|
---|
| Փոխարքաներ (1863—1864) |
Խուան Ալմոնտե •
Խոսե Մարիանո Սալաս •
Պելախիո Անտոնիո դե Լաբարտիստա ի Դավալոս
|
---|
| Կայսր (1864—1867) | |
---|
| Նախագահներ (с 1867) | |
---|
|