Ալվիս Հերմանիս
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դերասան և բեմանկարիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
IMDb | ID 0379241 |
![]() |
Ալվիս Հերմանիս (լատիշ․՝ Alvis Hermanis, ապրիլի 27, 1965[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ թատերական ռեժիսոր, Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն
Ծնվել է լրագրող և հրատարակիչ Վոլդեմար Հերմանիսի ընտանիքում։
Մինչև տասնհինգ տարեկանը սովորել է Ռիգայի «Դինամո» հոկեյի ակումբի մարզադպրոցում, որն ստիպված է եղել թողնել առողջական վիճակի պատճառով։
Հաճախել է ՎԷՖ գործարանի Մշակույթի պալատի «Ռիգաս պանտոմիմա» համույթը՝ Ռոբերտ Լիգերսի ղեկավարությամբ (1981—1982)։ Ավարտել է Ռիգայի կինոստուդիայի կինոդերասանի ժողովրդական ստուդիան (1985, մանկավարժներ՝ Առնոլդ Լինինշ և Այնա Մատիսա)։ 1984-ից 1988 թվականներին սովորել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (մանկավարժներ՝ Մ. Կիմելե, Է. Ֆրեյբերգս, Ի. Ադերմանիս, Մ. Տենիսոնս)։
Ռիգայի Նոր թատրոնի բեմում է 1987 թվականից՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի ուսանողական բեմադրությամբ։
2021 թվականին միացել է Լատվիայի արվեստագետներն՝ կոչ անելով Ադրբեջանին արագացնել հայ զոհերի մարմինների և գերիների վերադարձը[3]։
Կինոյում դերասանական խաղ
- 1987` Կնոջ և վայրի վարազի լուսանկար (ռեժիսոր՝ Արվիդս Կրիևս, Ռիգայի կինոստուդիա)՝ Կառլիս Վալդերս
- 1988` Աշուն, Չերտանովո… (ռեժիսոր՝ Իգոր Տալանկին, Մոսֆիլմ)
- 1988` Լատիշնե՞ր (ռեժիսոր՝ Գ. Զեմել, Ռիգայի կինոստուդիա)
- 1989` Ճակատագրիկ (ռեժիսոր՝ Այվարս Ֆրեյմանիս, Ռիգայի կինոստուդիա)
- 1991` Եվայի դրախտային այգին (ռեժիսոր՝ Արվիդս Կրիևս, Ռիգայի կինոստուդիա)
- 1992` Փարավոնի գյուտարարը (ռեժիսոր՝ Գ. Զեմել, Ղազախստան)
- ? — Morfinists (ռեժիսոր՝ Ի. Հոլշտեյն, հեռուստաֆիլմ)
Կոչումներ
- Եվրոպայի թատերական բարձրագույն «Եվրոպան թատրոնին» մրցանակի դափնեկիր «Թատերական նոր իրականություն» անվանակարգում
- «Ոսկե դիմակ» մրցանակ (2010, «Շուշկինի պատմվածքներ» ներկայացման ստեղծագործական խմբի կազմում)
- Երեք աստղերի շքանշանի դափնեկիր
Ներկայացումների բեմադրություններ
- 2002՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» (Ռիգայի Նոր թատրոն, Լ. Պոպովի անվան «Բալթիական տուն» փառատոնի մամուլի մրցանակ, 2002)
- 2003՝ «Երկար կյանք» (Ռիգայի Նոր թատրոն, «Բալթիական տուն» փառատոնի հանդիսատեսի մրցանակ, 2006),
- 2004՝ «Լատիշական պատմություններ» (Ռիգայի Նոր թատրոն),
- 2008՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը», Շաուշպիլհաուզ (Ցյուրիխ),
- 2006՝ «Լատիշական սեր» (Ռիգայի Նոր թատրոն),
- 2006՝ Տատյանա Տոլստայայի «Քնկոտը» (Ռիգայի Նոր թատրոն, «Բալթիական տուն» փառատոնի հանդիսատեսի մրցանակ, 2008),
- 2007՝ «Լռության ձայնը» (Berliner Festspiele և Ռիգայի Նոր թատրոն),
- 2008՝ «Շուկշինի պատմվածքներ» (Ազգերի պետական թատրոն)[4],
- 2009՝ «Ընտանիք», Բուրգ թատրոն (Վիեննա),
- 2012՝ Բերնդ Ցիմմերմանի «Զինվորներ» օպերա, Զալցբուրգի փառատոն,
- 2013՝ Հարիսոն Պոլ Բյորտուիստլի «Գևեյն» օպերա, Զալցբուրգի փառատոն,
- 2014՝ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր», Զալցբուրգի փառատոն,
- 2015՝ Լեոշ Յանաչեկի «Ենուֆա», Բոլոնիա,
- 2015՝ «Բրոդսկի/Բարնիշկով», Ռիգայի Նոր թատրոն,
- 2015՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆաուստի նզովքը», Փարիզի ազգային օպերա,
- 2016՝ Ջուզեպպե Վերդիի «Երկու Ֆոսկարի», Լա Սկալա,
- 2016՝ Ռիխարդ Շտրաուսի «Դանայուհու սերը», Զալցբուրգի փառատոն,
- 2016՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա, Լա Սկալա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը
- ↑ Пиджак с чужого плеча. В Театре Наций Алвис Херманис поставил рассказы Шукшина «Российская газета» № 4798 от 25 ноября 2008 г.
Արտաքին հղումներ
- Hermanis profile, New Riga Theatre homepage (լատիշերեն)
- «Շուշկինի պատմվածքներ» ներկայացման քննադատություններ
- Հերմանիսը մեղադրել է նրա ներկայացմանը ներկա եղած Պուտինին անպատիվ պահվածքի համար
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվիս Հերմանիս» հոդվածին։ |
|