Բուրգ թատրոն
![]() | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն և գործատու |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Ներքին Քաղաք[1][2] |
Հիմնադրման ամսաթիվ | 1741 |
Կայք | burgtheater.at(գերմ.) |
![]() |
Բուրգ թատրոն (անգլ.՝ (Imperial) Court Theatre), սկզբնապես հայտնի է եղել որպես «Թատրոն Բուրգի վրա», հետո մինչև 1918 թվականը որպես Հոֆբուրգ թատրոն։ Այն Ավստրիայի Ազգային թատրոնն է Վիեննայում և ամենակարևոր գերմանախոս թատրոններից մեկը աշխարհում[3]։ Բուրգ թատրոնը ստեղծվել է 1741 թվականին և հայտնի է դարձել որպես «Բուրգ» Վիեննայի բնակչության շրջանում[3]։ Թատրոնի մշտական անձնակազմը ստեղծել է ավանդական ոճ և խոսք, որը բնորոշ է Բուրգ թատրոնի բեմադրություններին։
Պատմություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Michaelerplatz_altes_Burgtheater.jpg/220px-Michaelerplatz_altes_Burgtheater.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Wiener_Burgtheater_alt.jpg/220px-Wiener_Burgtheater_alt.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Wien_Burgtheater_side_view.jpg/220px-Wien_Burgtheater_side_view.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Hofburgtheater_01.jpg/220px-Hofburgtheater_01.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Burgtheater%2C_Wien_%282%29.jpg/220px-Burgtheater%2C_Wien_%282%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Bergmann_08s-008.jpg/220px-Bergmann_08s-008.jpg)
Բուրգ թատրոնը բացվել է 1741 թվականի մարտի 14-ին՝ հիմնադրվելով Ավստրիայի Հաբսբուրգների դինաստիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից, ով ցանկանում էր իր պալատին կից թատրոն ունենալ։ 1776 թվականին նրա որդին՝ Ջոզեֆ II-ը անվանեց այն «Գեմանիայի Ազգային թատրոն»։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Օպերաները բեմադրվել են այստեղ՝ «Առևանգում հարեմից» (1782 թվական), «Ֆիգարոյի ամուսնությունը» (օպերա, 1786 թվական), «Այդպես են վարվում բոլորը» (1790 թվական)։ 1794 թվականի սկզբին թատրոնը անվանվեց Հովբուրգ թատրոն։ Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին սիմֆոնիան բեմադրվել է այնտեղ 1800 թվականի ապրիլի 2-ին։ 1886 թվականի հոկտեմբերի վերջին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» դրամայի բեմադրությունը եղել է վերջինը[4][5]։
Թատրոնի առաջին շենքը միավորվել է Սուրբ Միքայելի եկեղեցու դիմաց գտնվող Հոֆբուրգին։ Այնուհետև տեղափոխվել է Ռինգշտրասե փողոցում գտնվող նոր շինություն 1888 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նախագծված Գոդֆրիդ Զեմպերի և Բարոն Կարլ ֆոն Հասենաուերի կողմից։ 1943 թվականին, Նացիստական կառավարության ներքո, Բուրգ թատրոնում բեմադրվել է հռչակավոր Վենետիկի վաճառականը կատակերգությունը։
1945 թվականի մարտի 12-ին Բուրգ թատրոնը մեծապես վնասվել է ռմբակոծության ժամանակ և մեկ տարի անց՝ 1954 թվականի ապրիլի 12-ին, ավելի է ոչնչացվել հրդեհի կողմից, որի բռնկման պատճառներն անհայտ են։ Պատերազմից հետո թատրոնը վերակառուցվեց 1953 և 1955 թվականների միջև։ Դասական Բուրգ թատրոնի ոճը և Բուրգ թատրոնի գերմաներենը դարձել են միտում գերմանախոս թատրոնների համար։
Բուրգ թատրոնի ռեժիսորները
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Theaterchronik_Wien_1774_Titel.jpg/220px-Theaterchronik_Wien_1774_Titel.jpg)
Մինչ 1776 թվականը թատրոնը պետության կողմից վարձակալվել է Իոհան Կոհարիի կողմից։ 1773 թվականին թատրոնի վարձակալ Իոհան Կոհարին ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց և որպես կուրատոր ընդունեց Ջոզեֆ Կեգլևիչին։ Վերջինս Վենզել թատրոնի ռեժիսորն էր՝ Ֆրանց Անտոն Շպորկի զարմիկը, ով ֆրանսիացի Գալարափող նվագող Անտոնիո Վիվալդիին բերեց Պրահա և Ֆրանց Կեգլևիչի աջակցությամբ ստեղծեց կոմիտե ֆինանսավորման համար։ Վերջինս էլ դարձավ թատրոնի ռեժիսորը 1773 թվականին, սակայն 1776 թվականին Ջոզեֆ Կեգլևիչը թատրոնը ճանաչեց սնանկ, և պետությունը Ջոզեֆ II-ի ղեկավարությամբ այն նորից վերցրեց իր ձեռքը։
Մինչև 1776 թվականը թատրոնը ֆինանսավորվել է Դե ֆակտո, այլ ոչ Դե յուրե Տրնավայի համալսարանի կողմից՝ Հիսուսի միաբանություն կազմակերպության հովանավորությամբ։ Ֆրանցիսկ II պապը 1792 թվականի հուլիսի 4-ին որոշեց թույլատրել նորից թատրոնը վարձակալել, սակայն հնարավոր չեղավ վարձակալ գտնել։ Ուստի Բուրգ թատրոնի ռեժիսորներին չէր թույլատրվում խոնարհվել հանդիսատեսի առջև, քանի որ նրանց բեմադրությունը չէր ավարտվել և չկար նոր վարձակալ։ Ի վերջո 1794-1817 թվականներին Ֆերդինանդ Պալիֆին դարձավ վարձակալ, որի ֆինանսները գալիս էին Բանսկա Շտյավնիցայի հանքարդյունաբերական ինստիտուտից, որն առաջին տեղնիկական համալսարանն էր աշխարհում[6][7][8][9][10]։
Անուն | Սկիզբ | Վերջ |
---|---|---|
12-15 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Künstlerrepublik) | 1776 | 1789 |
Ֆրանց Կառլ Հիերոնիմուս Բրոքման | 1790 | 1790 |
5 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Regiekollegium) |
1790 | 1794 |
Պիտեր ֆոն Բրաուն | 1794 | 1806 |
Ավագ պալատականների ռեժիսորների մի խումբ (ի սկզբանե 8) (Kavaliersdirektion) |
1807 | 1817 |
Ջոզեֆ Շրեյֆյոգել | 1814 | 1832 |
Յոհան Լյուդվիգ Դեյնհարդշտայն | 1832 | 1841 |
Ֆրանց Իգնազ ֆոն Հոլբեյն | 1841 | 1849 |
Հեյնրիխ Լաուբե | 1849 | 1867 |
Ֆրիդրիխ Հալմ | 1867 | 1868 |
Ավգուստ Վոլֆ | 1868 | 1870 |
Ֆրանց ֆոն Դինգելշտեդ | 1870 | 1881 |
Ադոլֆ ֆոն Վիլբրանտ | 1881 | 1887 |
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1887 | 1888 |
Ավգուստ Ֆյորստեր | 1888 | 1889 |
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1889 | 1890 |
Մաքս Բուրքհարդ | 1890 | 1898 |
Փոլ Շլենթհեր | 1898 | 1910 |
Ալֆրեդ ֆոն Բերգեր | 1910 | 1912 |
Հյուգո Թիմիգ | 1912 | 1917 |
Մաքս ֆոն Միլենկովիչ | 1917 | 1918 |
համատեղ ռեժիսորներ՝ Հերման Բար, Մաքս Դեվրենթ և Ռոբերտ Միշել (Dreierkollegium) |
1918 | 1918 |
Ալբերտ Հայնե | 1918 | 1921 |
Անտոն Վիլդգանս | 1921 | 1922 |
Մաքս Պոլսեն | 1922 | 1923 |
Ֆրանց Հերթերիխ | 1923 | 1930 |
Անտոն Վիլդգանս | 1930 | 1931 |
Հերման Ռյոբելինգ | 1932 | 1938 |
Միրկո Ջելուսիչ | 1938 | 1938 |
Ւլրիխ Բետեք | 1938 | 1939 |
Լոթար Մյութհել | 1939 | 1945 |
Ռաուլ Ասլան | 1945 | 1948 |
Էրհարդ Բուշբեք | 1948 | 1948 |
Ջոզեֆ Գիլեն | 1948 | 1954 |
Ադոլֆ Ռոթ | 1954 | 1959 |
Էրնսթ Հոյսերման | 1959 | 1968 |
Փոլ հոֆման | 1968 | 1971 |
Գերհարդ Կիլգերբերգ | 1971 | 1976 |
Աքիմ Բենինգ | 1976 | 1986 |
Կլաուս Պեյման | 1986 | 1999 |
Կլաուս Բաչլեր | 1999 | 2009 |
Մաթիաս Հարթման | 2009 | 2014 |
Կարին Բերգման | 2014 |
Հայտնի բեմադրություններ
- 1928 — «Կենդանի դիակ» Լև Տոլստոյ
- 1929 — «Աննա Կարենինա» Լև Տոլստոյ
- 1943 — «Վենետիկի Վաճառականը» Ուիլյամ Շեքսպիր. Շեյլոկի դերում — Կրաուս Վերներ.
- 1946 — «Խելքից պատուհաս» Ալեքսանդր Գրիբոյեդով
- 1946 — «Նաթան Իմաստուն» Գոտհոլդ Լեսսինգ
- 1946 — «Կալիպսո» Ֆ. Թ. Չոկոր
- 1955 թվականի հոկտեմբերի 25 — «Արքա Օտոկարայի երջանկությունն ու մահը» Ֆ. Գրիլպարցեր (վերանորոգված շենքի բացման ժամանակ).
- 1956 — «Մարիա Ստյուարտ» Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր (ռեժ. Լ. Լինդտբերգ)
- 1956 — «Տիկնիկների տունը (պիես)» Հենրիկ Իբսեն (ռեժ. Է. Բալզեր)
- 1958 — «Ֆաուստ» Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (ռեժ. Ա. Փոթ)
- 1958 — Ֆ. Գրիլպարցերի պիեսների շարք(ռեժ. Է. Լոտար և Լ. Լինդտբերգ)
- 1985 — «Ոճիր և պատիժ» Ֆեոդոր Դոստոևսկի (ռեժ. Յուրի Լյուբիմով)
- 1986 — «Ռևիզորական հեքիաթ» Նիկոլայ Գոգոլ (ռեժ. Յուրի Լյուբիմով)
- 1987 — «Ռիչարդ III» Ուիլյամ Շեքսպիր (ռեժ. Կ. Պեյման)
- 1988 — «Հերոսների հրապարակ» Թոմաս Բերնհարդ (ռեժ. Կլաուս Պայման)
- 1994 — «Պեր Գյունտ» Հ. Իբսեն (ռեժ. Կ. Պեյման)
- 2001 — «Ճայը (պիես)» Անտոն Չեխով (ռեժ. Լ.Բոնդի)
- 2007 — «Արքա Լիր» Արքա Լիր(ռեժ. Լ.Բոնդի)
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 aeiou-Burgtheater "Burgtheater" (history), Encyclopedia of Austria, Aeiou Project, 1999
- ↑ Wiener Tagblatt, 13 October 1888
- ↑ Yates, W.E., Theatre in Vienna: A Critical History, 1776-1995, Cambridge University Press; New edition (21 Aug. 2008). p.81
- ↑ Briefe an ihre Kinder und Freunde; Verfasser/in: Maria Theresa, Empress of Austria; Alfred Ritter von Arneth, Verlag: Braumüller, Wien 1881
- ↑ Katalog der Portrait-Sammlung der k.u.k. General-Intendanz der k.k. Hoftheater: zugleich ein biographisches Hilfsbuch auf dem Gebiet von Theater und Musik, Burgtheater, Wien 1892, A. W. Künast
- ↑ Alt und Neu Wien: Geschichte der österreichischen Kaiserstadt, Band 2, von Karl Eduard Schimmer, Horitz Bermann, Wien 1904, Seite 215
- ↑ Théâtre, nation & société en Allemagne au XVIIIe siècle, Roland Krebs, Jean Marie Valentin, Presses universitaires de Nancy, 1990.
- ↑ Ungarische Revue, Volume 11, S.53, Magyar Tudományos Akadémia, Franklin-Verein, 1891.
Արտաքին հղումներ
- Բուրգթատրոնի էջը Արխիվացված 2017-11-04 Wayback Machine
- Տեղեկատվություն և լուսանկարներ Բուրգ թատրոնի մասին
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգ թատրոն» հոդվածին։ |
|