Ալտո դել Կարմեն, չիլիական գյուղական համայնք Ատակամայի շրջանի Ուասկո նահանգում։ Համայնքը զբաղեցնում է 5938.7 կմ² տարածք (2293 մղոն²)[1]։
Ժողովրդագրություն
Ըստ Ազգային վիճակագրության ինստիտուտի՝ 2002 թվականին անցկացրած մարդահամարի տվյալներով Ալտո դել Կարմենն ուներ 4840 բնակիչ (2629 տղամարդ և 2211 կին). այս տվյալնեի հիման վրա համայնքը համարվում է գյուղական տարածք։ 1992 և 2002 թվականների մարդահամարների տվյալներով բնակչությունն աճել է 2%-ով (95 մարդ)[1]։
Վարչական բաժանում
Որպես համայնք, Ալտո դել Կարմենը Չիլիի երրորդ մակարդակի վարչական ստորաբաժանումն է, որը կառավարում է քաղաքային խորհուրդը՝ ղեկավար քաղաքապետի կողմից։ Քաղաքապետն ընտրվում է չորս տարին մեկ։
Չիլիի ընտրական ստորաբաժանումների Պատգամավորների պալատում Ալբերտո Ռոբլեսը (PRSD) և Ջովաննի Կալդերոնը (UDI) Ալտո դել Կարմենը ներկայացնում են որպես վեցերորդ ընտրատարածքային մաս, (Կալդերայի, Տիերա Ամարիլայի, Վալլենարի, Ֆրեյրինայի և Ուասկոյի հետ միասին)։ Սենատում Իզաբել Ալենդե Բուսին (PS) և Բալդո Պրոկուրիկա Պրոկուրիցան (RN) համայնքը ներկայացնում են որպես սենատորների 3-րդ ընտրատարածքի մաս (Ատակամայի շրջան)։