Չիլիի վարչական բաժանում
Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։
Ժամանակակից բաժանում
Վարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝
- 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
- 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
- 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան
Տարածաշրջաններ
Տարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտի թեկնածությունը առաջարկում է Տարածաշրջանի նախարարության քարտուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[1]: Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional)։
Նահանգներ
Ամեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետարանից (Gobernación Provincial), որոնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետեչը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։
Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որն իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։
Համայնքներ
Ամեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna)։
Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։
Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների
Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ
Ժամանակակից վարչական միավորների ցանկ
Տարածաշրջան | Վարչկենտրոն | Նահանգներ | Վարչկենտրոն | Համայնքներ |
---|---|---|---|---|
XV Արիկա և Պարինակոտա | Արիկա | Արիկա | Արիկա | Արիկա |
Պարինակոտա | Պուտրե | Խեներալ Լագոս | ||
I Տարապակա | Իկիկե | Տամարուգալ | Պոսո Ալմոնտե | |
Իկիկե | Իկիկե | Իկիկե | ||
II Անտոֆագաստա | Անտոֆագաստա | Տոկոպիլյա | Տոկոպիլյա | Մարիա Էլենա |
Էլ Լոա | Կալամա | Կալամա | ||
Անտոֆագաստա | Անտոֆագաստա | Անտոֆագաստա | ||
III Ատակամա | Կոպյապո | Չանյարալ | Չանյարալ | Չանյարալ |
Կոպյապո | Կոպյապո | Կոպյապո | ||
Ուասկո | Վալյենար | Վալյենար | ||
IV Կոկիմբո | Լա Սերենա | Էլկի | Կոկիմբո | |
Լիմարի | Օվալյե | Օվալյե | ||
Չոապա | Իլյապել | |||
V Վալպարաիսո | Վալպարաիսո | Պետորկա | Լա Լիգուա | |
Լոս Անդես | Լոս Անդես | Լոս Անդես | ||
Սան Ֆելիպե դե Ակոնկագուա | Սան Ֆելիպե | Սան Ֆելիպե | ||
Կիլյոտա | Կիլյոտա | |||
Վալպարաիսո | Վալպարաիսո | Վալպարաիսո | ||
Մարգա Մարգա | Քիլպուե | Քիլպուե | ||
Սան Անտոնիո | Սան Անտոնիո | Ալգարրոբո | ||
Զատկի կղզի | Անգա Ռոա | Զատկի կղզի | ||
VI Օ'Հիգինս | Ռանկագուա | Կաչապոալ | Ռանկագուա | Կոդեգուա |
Կոլչագուա | Սան Ֆերնանդո | Չեպիկա | ||
Կարդենալ Կարո | Պիչիլեմու | Լա Էստրելյա | ||
VII Մաուլե | Տալկա | Կուրիկո | Կուրիկո | Կուրիկո |
Տալկա | Տալկա | Տալկա | ||
Լինարես | Լինարես | Լինարես | ||
Կաուկենես | Կաուկենես | Կաուկենես | ||
VIII Բիոբիո | Կոնսեպսիոն | Նյուբլե | Չիլյան | Բուլնես |
Բիոբիո | Լոս Անխելես | Ալտո Բիոբիո | ||
Կոնսեպսիոն | Կոնսեպսիոն | Կոնսեպսիոն | ||
Արաուկո | Լեբու | Արաուկո | ||
IX Արուկանիա | Տեմուկո | Մելյեկո | Անգոլ | Անգոլ |
Կաուտին | Տեմուկո | Տեմուկո | ||
XIV Լոս Ռիոս | Վալդիվիա | Վալդիվիա | Վալդիվիա | Վալդիվիա |
Ռանկո | Լա Յունիոն | Լա Յունիոն | ||
X Լոս Լագոս | Պուերտո Մոնտ | Օսորնո | Օսորնո | Օսորնո |
Լյանկիուե | Պուերտո Մոնտ | Կալբուկո | ||
Չիլոե | Կաստրո | Անկուդ | ||
Պալենա | Չայտեն | Չայտեն | ||
XI Այսեն | Կոյայկե | Կոյայկե | Կոյայկե | Կոյայկե |
Այսեն | Պուերտո Այսեն | Այսեն | ||
Խեներալ Կարերա | Չիլե Չիկո | Չիլե Չիկո | ||
Կապիտան Պրատ | Կոխրանե | Կոխրանե | ||
XII Մագալանես և Չիլիական Անտարկտիկա | Պունտա Արենաս | Ուլտիմա Էսպերանզա | Պուերտո Նատալես | Պուերտո Նատալես |
Մագալանես | Պունտա Արենաս | Լագունա Բլանկա | ||
Տիերա դել Ֆուեգո | Պորվենիր | Պորվենիր | ||
Չիլիական Անտարկտիկա | Պուերտո Ուիլյամս | Կաբո դե Օրնոս | ||
Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան | Սանտյագո | Չակաբուկո | Կոլինա | Կոլինա |
Կորդիլյերա | Պուենտե Ալտո | Պուենտե Ալտո | ||
Մայպո | Սան Բերնարդո | Սան Բերնարդո | ||
Տալագանտե | Տալագանտե | Իսլա դե Մայպո | ||
Մելիպիլա | Մելիպիլա | Կուրակավի | ||
Սանտյագո | Սանտյագո | Կերիլոս |
Տես նաև
- Չիլիի քաղաքներ
Ծանոթագրություններ
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
|