Ալֆրեդ Վեռներ
Ալֆրեդ Վեռներ Alfred Werner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1866[1][2][3][…] Մյուլուզ[4] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1919[5][1][2][…] (52 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Rehalp Cemetery[6] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա և քիմիա[4] |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7] և գերմաներեն[4] |
Գիտական ղեկավար | Arthur Rudolf Hantzsch? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Emma Werner? |
Alfred Werner Վիքիպահեստում |
Ալֆրեդ Վեռներ (գերմ.՝ Alfred Werner, դեկտեմբերի 12, 1866[1][2][3][…], Մյուլուզ[4] - նոյեմբերի 15, 1919[5][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի քիմիկոս անօրգանիկ։ Կոմպլեքսային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ 1893 թվականից Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։
Անօրգանական նյութերի կառուցվածքի հետազոտմանը նվիրված իր առաջին աշխատանքում (1893) Վեռներն առաջարկել է կոմպլեքսային միացությունների կոորդինացիոն տեսությունը։ Սինթեզել է բազմաթիվ նոր միացություններ, մշակել նյութի կառուցվածքի հետազոտման եղանակներ, հետազոտել բազմաթիվ նյութեր, դասակարգել իր ժամանակին հայտնի անօրգանական նյութերը։ Ներկոմպլեքսային միացությունների նրա պատկերացումները օգնեցին բացահայտելու բազմաթիվ օրգանական նյութերի (քլորոֆիլ, հեմոգլոբին և այլն) կառուցվածքը։ Վեռների տեսության հիման վրա ենթադրվեց կոմպլեքսային միացությունների տարածական իզոմերների գոյությունը, մեկնաբանվեց կրկնակի աղերի կառուցվածքը։ Մտցվեց կոորդինացիոն թիվ հասկացությունը, ընդլայնվեցին արժեքականության մասին պատկերացումները։ Նոբելյան մրցանակ (1913)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kauffman G. B. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Вернер Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.stadt-zuerich.ch/content/dam/stzh/prd/Deutsch/Bevoelkerungsamt/tod/friedhoefe/prominenteverstorbene/Promi_Alpha.pdf
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1913 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Վեռներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 379)։ |