Ալ-Մուհասսան
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Մուհասսան | ||
موحسن | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Դեյր-էլ-Զորի մարզ | |
Մինտակա | Դեյր-էլ-Զորի գավառ | |
Նահիյա | Ալ-Մուհասսանի շրջան | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 9501 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
|
Ալ-Մուհասսան (արաբ․՝ موحسن), ինչպես նաև՝ ալ-Մոհասսան կամ Ալմու Հասան, քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր-էլ-Զորի մարզում։ Հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկի՝ ալ-Մուհասսանի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 35 113 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։ Հիմնական զբաղմունքը ոռոգովի երկրագործությունն է և անասնապահությունը։
Քաղաքը գտնվում է Եփրատ գետի ափին, Դեյր-էլ-Զորից հարավ։ Ալ-Մուհասսանից 120 կմ արևմուտք Իրաքի սահմանն է։ 1950-ական թվականներին Սիրիայի կոմունիստական կուսակցությունը աջակցում է արաբներով ու սուննի մուսուլմաններով բնակեցված քաղաքները, այդ թվում՝ ալ-Մուհասսանը։ Նախկին ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայի անունով քաղաքը հայտնի էր որպես «փոքր Մոսկվա»։
1953 թվականի ամռանը տեղական տոհմերից մեկի՝ ալ-Ակայդաթի ղեկավարները ձեռք են բերում մեծ ազդեցություն։ Նրանք կարողանում են սեփականացնել բնական գազի պաշարները, ստացված եկամուտներն ուղղելով գյուղատնտեսության զարգացմանը։ Դեյր-էլ-Զոր քաղաքի կոմունիստ դասախոսների ազդեցության տակ նրանք կարողանում են ձեռք բերել գազի երկու պոմպ, հիմնում համայնական ընկերություն, իսկ գյուղերը ստանում են 2 տրակտոր[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {1}:
- ↑ Բատատու, 1999, էջ 120-121
Գրականություն
- Բատատու, Հաննա, Syria's Peasantry, the Descendants of Its Lesser Rural Notables, and Their Politics, «Փրինսթոնի համալսարան», 1999, ISBN 0691002541։
|