Աղբյուրակ

Քաղաք
Աղբյուրակ
Ս. Ստեփանոս վանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ՀամայնքԿոտայքի մարզ
Այլ անվանումներԱխպարա, Ախփարա, Աղբարա, Աղբրակ, Աղպարա, Աղփարա
Մակերես21 կմ²
ԲԾՄ1760 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղբյուրակ (Հայաստան)##
Աղբյուրակ (Հայաստան)
Աղբյուրակ (Կոտայքի մարզ)##
Աղբյուրակ (Կոտայքի մարզ)

Աղբյուրակ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Նախկինում Ախպարա կամ Աղփարա անվանումով մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[1]։

Անվան ստուգաբանություն

Անվանումը ստացել է սառնորակ աղբյուրների պատճառով։ Աղբյուրներից շատերը հիմա մնացել են Հրազդանի լճակի տակ։

Պատմություն

Բնակիչների նախնիները 1829 թվականին գաղթել են Մակուի գավառի Օղակ գյուղից։ Աղբյուրակը 1959 թվականին միացվել է Հրազդան քաղաքին և ստացել է Աղբյուրակ թաղամաս անվանումը։

Բնակչություն

XIX դարի վերջին ուներ 30 տուն, իսկ 1906 թվականին 775 հայ բնակիչ։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

Աղբյուրակում կա XIX դարում կառուցված ավերված եկեղեցի։ Գյուղից հյուսիս արևմուտք, 3-4 կմ հեռավորության վրա գտնվում էր սուրբ Ստեփանոս վանքը, որը X-XII դարերի կառույց է[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 120
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 196