Աղա Մոհամմադ (Աղա-Մահմեդ) խան Ղաջար (մարտի 14, 1742(1742-03-14)[2][3][4], Գորգան, Իրան - հունիսի 17, 1797(1797-06-17)[5][3][6], Շուշի, Ղարաբաղի խանություն), Իրանի շահ 1796 թվականից, Ղաջարական հարստության և Ղաջարական Պարսկաստանի (1796-1925) հիմնադիրը։
1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։
Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ-Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա Մոհամմադ խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։
Աղա Մոհամմադ խանը ներքինացվել էր երիտասարդ տարիքում, ուստի չուներ երեխաներ։ Նրան հաջորդել է իր զարմիկը՝ Ֆաթհ Ալի շահը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://books.google.iq/books?id=H20Xt157iYUC&redir_esc=y
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 https://pantheon.world/profile/person/Agha_Mohammad_Khan_Qajar
- ↑ 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։
|