Նաջաֆ

Նաջաֆ
արաբ․՝ ٱلنَّجَف‎‎
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքՆաջաֆի մարզ
Հիմնադրված է791 թ.
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն724 700 մարդ (2015)[1]
Ժամային գոտիUTC+3
Նաջաֆ (Իրաք)##
Նաջաֆ (Իրաք)

Նաջաֆ (արաբ․՝ ٱلنَّجَف‎‎), քաղաք կենտրոնական Իրաքում: Գտնվում է Բաղդադից 160 կմ հարավ, Նաջաֆի մարզի մայրաքաղաքն է: 2024 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմում է 1,41 միլիոն մարդ[2]: Այն շիա իսլամի ամենասուրբ քաղաքներից է և հոգևոր մայրաքաղաքներից մեկն է, ինչպես նաև Իրաքում շիա քաղաքական իշխանության կենտրոնն է[8]:

Նաջաֆը նաև այն տեղն է, որտեղ թաղված է Մուհամմադ մարգարեի փեսա և զարմիկ Ալի իբն Աբի Տալիբը, ուստի այն շիա մուսուլմանների համար խոշոր ուխտատեղի է: Աշխարհի ամենամեծ գերեզմանոցը (Վադի աս-Սալամ) և շիա իսլամական ամենահին հոգևոր ճեմարանը (Նաջաֆի հավզա) գտնվում են Նաջաֆ քաղաքում: Շիա իսլամում Նաջաֆ քաղաքի սրբազան նշանակության պատճառով այն հաճախ նաև կոչում են Նաջաֆ ալ-Աշրաֆ (արաբ․՝ ٱلنَّجَف ٱلْأَشْرَف‎‎), որը բառացի թարգմանաբար նշանակում է Պատվավոր Նաջաֆ:

Ծագումնաբանություն

Ըստ Իբն ալ-Մանզուրի՝ «նաջաֆ» (نجف) բառը բառացիորեն նշանակում է բարձր և ուղղանկյուն տեղ, որի շուրջը ջուր է կուտակված, չնայած ջուրը իր մակարդակից վերև չի բարձրանում[9]: Աշ-Շայխ աս-Սադուկը հղում է կատարում Ջաֆար աս-Սադիկի հադիսին՝ նշելով, որ «Նաջաֆ» բառը գալիս է «նայ ջաֆ» արտահայտությունից, որը նշանակում է «նայ ծովը չորացել է», որն էլ աստիճանաբար վերածվել է «Նաջաֆ»-ի[10]: Քաղաքի «Նաջաֆ» անվանը հաճախ կցվում է «ալ-Աշրաֆ» (պատվավոր) ածականը: Ըստ ալ-Հավզա ալ-իլմիյա ֆի լ-Նաջաֆ ալ-աշրաֆի հեղինակի՝ սրա պատճառն այն է, որ այս քաղաքում է թաղված ամենապատվավոր մարդկանցից մեկը՝ Ալին:

Պատմություն

Ան-Նաջաֆ քաղաքը տեղակայված է հնագույն Բաբելոն քաղաքից 30 կմ հարավ, իսկ Ուր քաղաքից՝ 400 կմ հյուսիս: Քաղաքը ստեղծվել է 791 թվականին Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի կողմից՝ որպես Ալի բին Աբի Տալիբի սրբավայր[11]:

Նախապատմական և հնագույն շրջան

Տեսարան դեպի Նաջաֆ, մոտավորապես 1914 թվական
Տղամարդիկ Նաջաֆում տեղի ունեցող կրոնական միջոցառման ժամանակ, մոտավորապես 1914 թվական
Իմամ Ալիի մզկիթը 1932 թվականին

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այս տարածքը բնակեցված է եղել մ․թ․ա․ 1-ին դարից։ Նաջաֆի հարավում է գտնվում Իրաքի ամենամեծ քրիստոնեական գերեզմանատունը[12]։ Հետագա դարերի բացահայտումները ցույց են տալիս քաղաքի բազմամշակութային և բազմազան կրոնական պատմությունը: Այս տարածքներում հայտնաբերվել են խեցեղենի կտորներ, ցեխից պատրաստված դագաղների մնացորդներ[13], մետաղադրամներ, որոնց վրա պատկերված են եղել խաչեր[14]։

Վադի ուս-Սալամը Նաջաֆում ժամանակին եղել է հրեաների սուրբ գերեզմանատունը և կոչվել է Բանիքիա, որը կարող է լինել տարածքի համար առաջին գրանցված անունը[15][16]։ Բանիքիա անունը հանդիպում է նաև որոշ տեքստերում, որտեղ ներկայացվում է, որ Աբրահամը այցելել է և մնացել այս գյուղում նախքան Միջքագետքից Արաբիա իր ուղևորությունը շարունակելը[17][18]։

Իսլամում համարվում է, որ քաղաքը սկիզբ է առել Ալիից, որը հրահանգել է, որ իր թաղման վայրը պետք է գաղտնի մնա, քանի որ նա ունեցել է բազմաթիվ թշնամիներ և վախեցել է, որ իր մարմինը կարող է ինչ-որ անարգանքի ենթարկվել: Համաձայն լեգենդի՝ Ալիի մարմինը դրել է ուղտի վրա և նրան քշել Քուֆայից։ Ուղտը կանգ է առել քաղաքից մի քանի մղոն արևմուտք, որտեղ էլ մարմինը գաղտնի թաղվել է[19]։ Գերեզմանի տեղը, բացի մի քանի վստահելի մարդկանցից, ոչ ոքի հայտնի չի եղել։ Լեգենդը պատմվում է, որ ավելի քան 100 տարի անց Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը Քուֆայից դուրս եղնիկի որսի է գնացել, և եղնիկը ապաստան է գտել մի վայրում, որտեղ որսաշները չէին հետապնդի նրան։ Այն հարցին, թե ինչու է այս վայրը ապաստան դարձել եղնիկի համար, նրան պատասխանել են, որ այնտեղ է գտնվում Ալիի գերեզմանը։ Հարուն ալ-Ռաշիդը հրամայել է դամբարան կառուցել այդ վայրում, արդյունքում Նաջաֆ քաղաքն էլ տարածվել է դամբարանի շուրջ[20][21]։

Միջնադարյան և ժամանակակից պատմություն

Գնորդները Նաջաֆում, 2017 թվական
Խանութ Նաջաֆում, 2017 թվական

14-րդ դարի սկզբին շեյխ Իբն Բատուտան Մեքքա ուխտագնացություն կատարելուց հետո Իրաք ճանապարհորդելիս այցելել է նաև Ալի իբն Աբի Տալիբի գերեզմանին։ Այս շրջանում Նաջաֆը կոչվել է Մեշհեդ Ալի։ Ինչպես թարգմանել է Սամուել Լին, Իբն Բատուտան իր արաբարեն Ռիհլայում (ճանապարհորդական օրագիր) պատմել է[22]

Այնուհետև մենք շարունակեցինք դեպի Մեշհեդ Ալի, որտեղ ենթադրվում է, որ Ալի իբն Աբի Տալիբի գերեզմանն է։ Այն գեղեցիկ վայր է և լավ բնակեցված։ Այստեղ ղեկավար չկա, բացի մի տրիբունից։ Բնակիչները հիմնականում հարուստ և արի առևտրականներ են։ Քաղաքի ներսում տրիբունի կողմից պահպանվում է մեծ հարստություն, որը ձևավորվում է տարբեր տեղերից ուխտի եկողների նվիրաբերություններից․ երբ ինչ-որ մեկը հիվանդ է լինում կամ տառապում է ինչ-որ թուլությունից, երդում է տալիս և այն ժամանակ ստանում է օգնություն։ Այգին ևս հայտնի է իր հրաշքներով, ուստի ենթադրվում է, որ Ալիի գերեզմանն այնտեղ է։ Այս հրաշքներից մեկը «վերածննդի գիշերն է»․ Ռեջեբ ամսվա 17-ին Պարսկաստանի, Խորասանի, Իրաքի տարբեր շրջաններից հաշմանդամները գալիս են և 20-30 հոգանոց խմբերով հավաքվում։ Արևամուտից հետո նրանց դնում են գերեզմանի վրա։ Այնուհետև որոշ մարդիկ աղոթում են, որոշները Ղուրան են արտասանում, որոշները պառկում են գետնին և սպասում իրենց ապաքինմանը․ գիշերը նրանք ողջ ու առողջ ոտքի են կանգնում։ Սա շատ հայտնի երևույթ է նրանց մեջ․ ես սա լսել եմ վստահելի մեկից, սակայն ինքս նման գիշերներին ներկա չեմ եղել։ Սակայն տեսել եմ մի քանի այդպիսի մարդկանց, որոնք դեռևս չէին ստացել, սակայն անհամբեր սպասում էին «վերածննդի գիշերվա» առավելությունները ստանալուն։

16-րդ դարում Օսմանյան կայսրությունը գրավել է Նաջաֆը։ Իրանի Սեֆյան դինաստիան շարունակական հետաքրքրություն է ցուցաբերել շիական այս վայրի նկատմամբ։ Օսմանա-պարսկական պատերազմի (1623-1639) ժամանակ Սեֆյանները կարողացել են երկու անգամ գրավել քաղաքը, սակայն Օսմանյան կայսրությունը 1638 թվականին ի վերջո գրավել են այն։

Օսմանյան կայսրության վերահսկողության ներքո Նաջաֆը դժվար ժամանակներ է ունեցել՝ պայմանավորված արաբական անապատային ցեղերի և պարսկական զորքի կրկնվող հարձակումներով և ջրի սղությամբ։

Երբ 1604 թվականին պորտուգալացի ճանապարհորդ Պեդրո Թեքսեյրան անցել է Նաջաֆով, նա գտել է քաղաքը ավերակների մեջ՝ ընդամենը 500-ից էլ քիչ բնակչությամբ[23]։ Սա մեծ մասամբ եղել է Եփրատ գետի հոսքի՝ դեպի Հիլլա փոփոխության արդյունքում, որը թողել է Նաջաֆն ու Քուֆան չոր վիճակում, ինչն էլ հանգեցրել է նախկինում հարուստ գյուղատնտեսության, արմավենու պուրակների և այգիների ոչնչացմանը, որին հաջորդել է գոլորշացման արդյունքում ստորգետնյա ջրերի աղակալումը։

18-րդ դարի ընթացքում Նաջաֆի գիտական կյանքում գերակշռել է Իրանից եկած պարսկախոս ուլաման (արաբ․՝ عُلُمَاء‎‎, գիտնականներ)[24]։

Ջրի սղության խդնիրն ի վերջո լուծվել է 1803 թվականին, երբ Եփրատը ևս մեկ անգամ սկսել է հոսել քաղաքի տարածքով։ Գետի ուղղության փոփոխությունը պայմանավորված էր գետի հոսանքի փոփոխության ուղղությամբ օսմանցիների մեկդարյա ջանքերով, որի նպատակն էր զրկել ճահճաբնակ ցեղերին, ինչպիսին էր խազայիլը, ջրային միջավայրից, որն էլ նրանց հնարավորություն էր տալիս խուսափել պետական վերահսկողությունից։ Այս ջանքերը հաջողությամբ են կնքվել 1793 թվականին Հինդիյա ջրանցքի կառուցմամբ, որն այնուհետև փոխել է Եփրատի ուղղությունը։ Այս հիդրոլոգիական փոփոխություններն ունեցել են նաև կրոնական հետևանքներ։ Դրանցից ամենանշանավորը շիականության միավորումն ու տարածումն է եղել։ Երբ Նաջաֆը կրկին հասանելիություն է ունեցել ջրին, քաղաքի նշանավոր և սուրբ մարդիկ սկսել են զգալի իշխանություն ունենալ տարածքում[25]։ 1811 թվականին քաղաքի վերջին պարիսպը վերակառուցվել է[26]։

Ժամանակակից շրջան

1915 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ օսմանցիները դուրս են մղվել քաղաքից, որից հետո քաղաքը հայտնվել է Բրիտանական կայսրության ենթակայության տակ։ Նաջաֆի շեյխեը, այդ թվում Սայեդ Մահդի ալ-Ավադին, ապստամբել են 1918 թվականին և սպանել քաղաքի բրիտանացի կառավարրին, այնուհետև դադարեցրել ցորենի մատակարարումը անազա ցեղին, որը բրիտանացիների դաշնակիցն էր։ Ի պատասխան բրիտանացիները շրջափակել են քաղաքը և դադարեցրել ջրամատակարարումը։ Ապստամբությունը ճնշվել է, և շեյխերի իշխանությունը բռնի ուժով դադարեցվել է։ Շիա ուլեմայի բազմաթիվ ներկայացուցիչներ արտաքսվել են Պարսկաստան, որտեղ էլ հող են նախապատրաստել Ղոմ քաղաքի վերելքի համար՝ որպես շիա ուսմունքի և իշխանության կենտրոն Նաջաֆի փոխարեն։ Արդյունքում Նաջաֆն իր կրոնական գերակայությունը զիջել է Ղոմին և չի կարողացել իր դիրքերը վերականգնել մինչև 21-րդ դար, երբ 2003 թվականին Իրաքում ձևավորվել է շիա մեծամասնությամբ կառավարություն։

20-րդ դարում հին քաղաքի մեծ մասը վերակառուցվել է քաղաքի արդիականացման մի շարք նախաձեռնությունների ժամանակ։ 1950-ական թվականների սկզբին բազմաթիվ պատմական կառույցներ և հուշարձաններ, այդ թվում սրբավայրին կից, քանդվել են, որպեսզի կառուցվեն Սադեք, Զայնուբաբիդին, Ռասուլ և Թուսի փողոցները։ 1958 թվականին քաղաքի պարիսպները քանդվել են և փոխարինվել օղակաձև ճանապարհով։ 1980-ական թվականներին սրբավայրի և քաղաքի արևմտյան ծայրի միջև ընկած ամբողջ տարածքը քանդվել է, և բնակիչները վերաբնակվել են քաղաքից դուրս, ինչը տեղացիները մեկնաբանել են որպես կառավարության հաշվեհարդար այդ տարածքում Մուհամմադ Բաքիր ալ-Սադրի ղեկավարությամբ շիաների ապստամբության համար[26]:

Հետ-բաասական շրջան

2003 թվականին Իրաք ԱՄՆ ներխուժման ժամանակ Նաջաֆը ԱՄՆ զինված ուժերի գլխավոր թիրախներից է եղել։ 2003 թվականի մարտի 26-ի ծանր մարտերի ժամանակ քաղաքը շրջափակման է ենթարկվել և գրավվել է 2003 թվականի ապրիլի 3-ին։ Բաղդադի Սադր շրջանի շիական անկլավի հոգևոր իշխանությունները, որոնք ինքնավարություն էին հայտարարել 2003 թվականի ապրիլին՝ Բաղդադի անկումից հետո, պնդել են, որ իրենց հրամանները ստացել են Նաջաֆի բարձրաստիճան հոգևորականներից:

2004 թվականի ապրիլի 4-ին Մահդիի բանակը հարձակվել է ան-Նաջաֆում գտնվող իսպանասալվադորական Ալարնգ բազայի վրա (Քեմփ Գոլֆ, ավելի ուշ վերանվանվել է Քեմփ Բեյքեր), որը եղել է կենտրոնական և հարավային Իրաքում համակարգված ապստամբության մի մասը, որի նպատակն է եղել 2004 թվականի հունիսի 30-ին Իրաքի նոր կառավարությանը իշխանությունը հանձնելուց առաջ երկիրը վերահսկողության տակ առնելը։ Այս ապստամբության արդյունքում իսպանացիների դուրսբերումից հետո ամերիկյան զորքերը մտել են քաղաք։ 2004 թվականի օգոստոսին ծանր մարտեր են սկսել ԱՄՆ զորքերի և Աս-Սադրի Մահդիի բանակի միջև[27]։ Ճակատամարտը տևել է 3 շաբաթ և ավարտվել է, երբ Իրաքի ավագ հոգևորական այաթոլլա Ալի աս-Սիստանին բանակցել է մարտը դադարեցնելու համար[28]։

2012 թվականին Նաջաֆը հռչակվել է որպես Արաբական աշխարհի մշակութային կենտրոն[29]։ 2001 թվականի մարտի 6-ին Ֆրանցիսկոս պապը պատմական այց է կատարել և միջկրոնական երկխոսություն է անցկացրել աս-Սիստանիի հետ՝ հանդես գալով երկրում բնակվող մուսուլմանների և քրիստոնյաների միջև խաղաղ գոյակցության ուղերձով[30]։

Աշխարհագրություն

Կլիմա

Նաջաֆն ունի շոգ անապատային կլիմա՝ երկար ու շատ շոգ ամառներով և մեղմ ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 23.6 °C է: Տեղումները միջինում 69 մմ են:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նաջաֆում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Կրոնական կարևորություն

Ան-Նաջաֆը սրբազան քաղաք է շիա մուսուլմանների համար։ Այնտեղ է թաղված Մուհամմադի փեսա և զարմիկ Ալի իբն Աբի Տալիբը։ Շիա մուսուլմանների շրջանում քաղաքը ուխտագնացության կենտրոն է դարձել։ Ըստ հաշվարկների՝ միայն Մեքքան ու Մադինան են ավելի շատ մուսուլման ուխտավորների ընդունում։ Լինելով շիա իսլամի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկի գերեզմանատեղը՝ Իմամ Ալի մզկիթը շիաների համար սրբազան երրորդ վայրն է համարվում[39]։

Իմամ Ալի մզկիթը ունի ոսկեզօծ գմբեթ և պատերին բազմաթիվ արժեքավոր առարկաներ։ Մոտակայքում գտնվում է Վադի աս-Սալամ գերեզմանոցը[40]։ Այստեղ են թաղված մի քանի մարգարեներ, և աշխարհի տարբեր երկրների հավատացյալներից շատերը ձգտում են թաղվել այնտեղ, որպեսզի Դատաստանի օրը իմամ Ալիի հետ հարություն առնեն: Դարերի ընթացքում սրբավայրի շուրջ կառուցվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ և մենաստաններ՝ քաղաքը շիաների ուսուցման և աստվածաբանության կենտրոն դարձնելու համար:

Ան-Նաջաֆի հոգևոր ճեմարանը՝ Հավզա Նաջաֆը, իսլամական աշխարհի կարևորագույն ուսումնական կենտրոններից է։ Այաթոլլա Խոմեյնին այնտեղ դասախոսել է 1965-1978 թվականների ընթացքում[41]։ 1970-ական թվականներին Իրաքում, Իրանում և Լիբանանում ձևավորված նոր իսլամական շարժման առաջատար դեմքերից շատերը ուսանել են Նաջաֆում[42]։ 2014 թվականի տվյալներով այն ունեցել է շուրջ 13 հազար ուսանող[43]։

Տնտեսություն

Բաասական ռեժիմի անկումից հետո շիաների ուխտագնացության սահմանափակումները վերացել են, որի շնորհիվ Նաջաֆում ուխտագնացությունը կրտուկ աճել է և մեծացրել է ենթակառուցվածքների և հարմարությունների պահանջարկը[26][44]։ 2006 թվականին կառավարությունը ֆինանսավորել է քաղաքի արևմտյան քանդված հատվածի վերանորոգումը՝ որպես Ուխտավորների քաղաքի ծրագիր[26]։ Նաջաֆը Քարբալայի հետ միասին համարվում է շիա մուսուլմանների համար ծակղուն ուխտատեղի, և ուխտագնացության ոլորտը քաղաքում վերելք է ապրել Սադդամ Հուսեյնի իշխանությունից հետո[44]։ Սակայն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում իրանցի ուխտավորների թիվը կտրուկ նվազել է[45]։

2003-2011 թվականներին Իրաքի պատերազմից հետո Նաջաֆի համար բազմաթիվ նախագծեր են առաջարկվել։ Քաղաքը դարձել է Իրաքում զարգացման մոդել։ Նաջաֆում քաղաքական իրադարձությունների հետ մեկտեղ տնտեսական աճ է գրանցվել[46]։ 2008 թվականին ընդհանուր առմամբ 8 միլիարդ դոլար արժողությամբ շուրջ 200 ներդրումային արտոնագրված նախագծերի 50 տոկոսից ավելին եղել են Նաջաֆի մարզում, իսկ դրանց մեծ մասը բնակարանաշինության և զբոսաշրջության ոլորտներում են եղել[47]։ Նաջաֆը նկարագրվել է որպես ռազմավարական տեսանկյունից կարևոր քաղաք՝ կայուն ներդրումային միջավայրով և հասանելի հմուտ աշխատուժով[48]: Քաղաքը ներդրումների աճ է գրանցել[49]։ Սաուդական ACWA Power-ը Նաջաֆում 1000 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի է կառուցելու[50]։

Կառավարությունն առաջարկել է Նաջաֆում կառուցել 15 բնակելի համալիր՝ 7 միլիարդ դոլար արժողությամբ 240 ծրագրերի շրջանակներում[51]։ Այն ներառում է նաև երկու արդյունաբերական պարկերի զարգացման ծրագիր[51]։ 2024 թվականին Նաջաֆ կատարած այցի ժամանակ վարչապետ Մոհամմեդ Շիա աս-Սուդանին հայտարարել է քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի մասին[52]։ Աս-Սուդանիի կողմից առաջարկված ծրագրերը ներառում են գորգերի լվացման գործարանի նախագիծը՝ 3,46 միլիարդ դոլար արժողությամբ[52]։ Նաջաֆում կառուցվում է ցեմենտի պարկերի գործարան՝ 75000 քառակուսի մետր տարածքով, տարեկան 240 միլիոն պարկի արտադրության հնարավորությամբ[46]։ Մեկ այլ ծրագիր է ապակու արտադրության գործարանը, որն իր շահագործման առաջին տարում ունենալու է 32 տոկոս եկամուտ, քանի որ Նաջաֆի անապատային շրջանն այս գործարանի համար ունի բարձրորակ հումք[46]։

Մշակույթ

Կրոնական զբոսաշրջություն

Նաջաֆը, լինելով Իմամ Ալիի սրբավայրը (համարվում է 12 իմամներից առաջինը), աշխարհի մեծաթիվ շիա ուխտավորների համար ամենամյա ուխտագնացության վայր է համարվում:

Սպորտ

Նաջաֆն ունի երկու ֆուտբոլային ակումբ՝ Ան-Նաջաֆ սպորտային ակումբը և Նաֆթ ալ-Վասաթ սպորտային ակումբը, որոնք համապատասխանաբար խաղում են Իրաքի պրեմիեր լիգայում (ամենաբարձր դիվիզիոն) և Իրաքի պրեմիեր դիվիզիոնի երկրորդ լիգայում։

Նաջաֆ քաղաքն ունի երկու ֆուտբոլային մարզադաշտ՝ Ան-Նաջաֆ մարզադաշտը (հայտնի է նաև որպես հին մարզադաշտ), որը տեղավորում է 12 հազար հանդիսատեսի, և ավելի նոր Ան-Նաջաֆ միջազգային մարզադաշտը, որը տեղավորում է 30 հազար հանդիսատեսի: Երկրորդ մարզադաշտը Ան-Նաջաֆ և Նաֆթ ալ-Վասաթ ակումբների տունն է, իսկ առաջինը՝ հարևան Ալ-Կուֆա սպորտային ակումբի:

Կրթություն

Համալսարաններ

Նաջաֆում գտնվող մի շարք համալսարաններից են՝

  • Ալ-Ֆուրաթ Ալ-Ավսաթ տեխնիկական համալսարանը,
  • Իսլամական համալսարանական քոլեջը,
  • Ալկաֆիլի համալսարանը,
  • Ջաբիր Իբն Հայանի անվան բժշկական համալսարանը,
  • Ալտուսի համալսարանական քոլեջը:

Նաջաֆի հոգևոր ճեմարան

Նաջաֆը Իրաքում և Ղոմը Իրանում այսօր համարվում են շիա իսլամական ավանդական կրթության երկու հիմնական կենտրոնները. երկուսն էլ ունեն իրենց առանձին վարչակազմերը և ուսումնական ծրագրերը: Նաջաֆի հոգևոր ճեմարանը (Հավզա) ստեղծվել է 11-րդ դարում և համարվում է դեռևս գործող ամենահին հավզաներից մեկը:

Նաջաֆի հոգևոր ճեմարանում սովորած հայտնի հեղինակներից են Մուրթազա ալ-Անսարին, Մուհամմադ Կազիմ Խուրասանին, հայտնի է նաև որպես ալ-Ախունդ, Մոհամմեդ Կազեմ Յազդին, Աբբաս Ղոմին, հայտնի է նաև որպես ալ-Մուհադիթ, Աբու ալ-Կասիմ ալ-Խոյը և Ալի ալ-Սիստանին:

Ենթակառուցվածք

Նաջաֆի օդանավակայան, 2013 թվական

Նաջաֆի միջազգային օդանավակայանը կարևոր լոգիստիկ հանգույց է, որն առանցքային դեր է խաղում հատկապես կրոնական զբոսաշրջության կազմակերպման գործում: Ամեն տարի այն ընդունում է 3 միլիոն ուղևորի, հիմնականում ուխտավորներ, որոնք այցելում են Նաջաֆի սրբավայրերը: Օդանավակայանը գտնվում է Նաջաֆի արևելյան մասում՝ քաղաքի կենտրոնից մոտ 6 կմ հեռավորության վրա:

2024 թվականի փետրվարին Իրաքի ազգային ներդրումային հանձնաժողովը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսվում է կառուցել միջքաղաքային արագընթաց երկաթուղի՝ իրար միացնելով Նաջաֆ և Քարբալա քաղաքները: Ըստ նախագծի՝ այն հնարավորություն է տալու ժամում 25 հազար ուղևոր տեղափոխել[53][54]:

Ավարտին է հասնում նաև Նաջաֆի շրջանի և Սաուդյան Արաբիայի միջև կառուցվող ճանապարհի շինարարությունը[55]:

Միջազգային հարաբերություններ

Քույր քաղաքներ

2024 թվականի տվյալներով Նաջաֆն ունի երեք քույր քաղաք՝

Ծանոթագրություններ

  1. http://www.citypopulation.de/Iraq-Cities.html
  2. «Iraq: Governorates & Cities».
  3. Cordesman, Anthony H.; Khazai, Sam (4 Jun 2014). Iraq in Crisis. Rowman & Littlefield. էջ 319. ISBN 9781442228566.
  4. Cockburn, Patrick (8 Apr 2008). Muqtada: Muqtada al-Sadr, the Shia Revival, and the Struggle for Iraq (illustrated ed.). Simon and Schuster. էջ 146. ISBN 9781416593744.
  5. Pollack, Kenneth M.; Alkadiri, Raad; J. Scott Carpenter; Kagan, Frederick W.; Kane, Sean (2011). Unfinished Business: An American Strategy for Iraq Moving Forward. Brookings Institution Press. էջ 103. ISBN 9780815721666.
  6. Robinson, Linda (2005). Masters of Chaos: The Secret History of the Special Forces (illustrated, reprint ed.). PublicAffairs. էջ 260. ISBN 9781586483524.
  7. «Ali al-Sistani is Iraq's best hope of curbing Iranian influence. But he is 85 and has no obvious successor». The Economist. 5 December 2015. Վերցված է 6 December 2015-ին.
  8. [3][4][5][6][7]
  9. Ibn Manẓūr, Lisān al-ʿArab, under the word "Najaf".
  10. Ṣadūq, ʿIlal al-sharāʾiʿ, vol. 1, p. 31.
  11. Ring, Trudy (1996). International Dictionary of Historic Places: Middle East and Africa. Taylor & Francis. ISBN 9781884964039. Վերցված է 2009-09-13-ին.
  12. Farhan, Sabeeh Lafta; Akef, Venus Suleiman; Nasar, Zuhair (2021-01-01). «Revitalizing the historical center of Al-Najaf city in Iraq: learning from the British conservation experiences». Journal of Cultural Heritage Management and Sustainable Development. 12 (4): 513–532. doi:10.1108/JCHMSD-01-2020-0002. ISSN 2044-1266.
  13. S.L. Farhan, I.A. Jasim, A. Naji (2016). «Urban sustainability in Old City Centres, a Comparison Between the City of Najaf in Iraq and Italian Cities Experiences». etj.uotechnology.edu.iq. doi:10.30684/etj.34.12a.16. Վերցված է 2025-01-08-ին. {cite web}: line feed character in |title= at position 72 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. S.L. Farhan, V.S. Akef, Z. Nasar (2022). «Najaf Ashraf: Abandoned Christian Cemetery [photos] – Shafaqna India | Indian Shia News Agency». india.shafaqna.com. Վերցված է 2025-01-08-ին.{cite web}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. A'haron Oppenheimer; Oppenheimer, Nili (2005). Between Rome and Babylon: Studies in Jewish Leadership and Society. Mohr Siebeck. էջ 351. ISBN 9783161485145.
  16. Bryan Hill. ["Wadi Al-Salam: Magnificent Ancient Cemetery in Iraq is Largest in the World"], Ancient Origins, 23 July 2018.
  17. Brendan Koerner. ["Why Is Najaf So Holy?"], Slate, 27 April 2004.
  18. Imam Ali Holy Shrine. ["Baniqia Article ID 4648"], Imam Ali Network.
  19. Farag, George (2007). Diaspora and Transitional Administration: Shiite Iraqi Diaspora and the Administration of Post-Saddam Hussein Iraq. էջեր 133–4. ISBN 9780549410034.
  20. Aslan, Rose S. (2014). «From body to shrine: The construction of sacred space at the grave of 'Ali Ibn Abi Talib In Najaf». University of North Carolina at Chapel Hill Graduate School.
  21. "From body to shrine: The construction of sacred space at the grave of 'Ali Ibn Abi Talib In Najaf", The University of North Carolina at Chapel Hill ProQuest Dissertations & Theses,  2014. 3633923.
  22. Batuta, Ibn; Lee, Samuel (1829). The travels of Ibn Batūta;. London, Printed for the Oriental translation committee, and sold by J. Murray [etc.] էջեր 31–33. Վերցված է 11 June 2018-ին – via Internet Archive.
  23. Nakash, Yitzhak (2003). The Shi'is of Iraq. Princeton University Press. ISBN 0691115753. Վերցված է 2009-09-13-ին.
  24. Yitzhak Nakash, The Shi'as of Iraq (Princeton: Princeton University Press, 1994) p. 16
  25. Husain, Faisal (October 2014). «In the Bellies of the Marshes: Water and Power in the Countryside of Ottoman Baghdad». Environmental History. 19 (4): 638–664. doi:10.1093/envhis/emu067.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Farhan, Sabeeh; Akef, Venus; Nasar, Zuhair (December 2020). «The transformation of the inherited historical urban and architectural characteristics of Al-Najaf's Old City and possible preservation insights». Frontiers of Architectural Research. 9 (4): 820–836. doi:10.1016/j.foar.2020.07.005. ISSN 2095-2635.
  27. «US troops kill 300 in Najaf raid». TheGuardian.com. 6 August 2004.
  28. «End of the siege: The smoke clears in Najaf». Christian Science Monitor. 30 August 2004.
  29. «Najaf, Iraq».
  30. «Pope Francis meets Iraq's Shia leader al-Sistani». Al Jazeera. Al Jazeera Media Network. 6 March 2021. Վերցված է 31 March 2021-ին.
  31. Never Again! Արխիվացված 2007-08-05 Wayback Machine ShiaNews.com
  32. Iran Diary, Part 2: Knocking on heaven's door Asia Times Online
  33. Muslim Shiites Saint Imam Ali Holy Shrine - 16 Images Արխիվացված 2010-09-05 Wayback Machine Cultural Heritage Photo Agency
  34. Zaman Online, August 13, 2004 Արխիվացված Հոկտեմբեր 28, 2006 Wayback Machine
  35. Why 2003 is not 1991 The Guardian, April 1, 2003
  36. Iraqi forces in Najaf take cover in important Shia shrine, The Boston Globe, April 2, 2003. "For the world's nearly 120 million Muslim Shiites, Najaf is the third holiest city behind Mecca and Medina in Saudi Arabia."
  37. Religious rivalries and political overtones in Iraq CNN.com, April 23, 2003
  38. Godlas, Alan. «Muslims, Islam, and Iraq». www.uga.edu. Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին. Վերցված է 2010-10-15-ին.
  39. [31][32][33][34][35][36][37][38]
  40. Hala Mundhir Fattah; Caso, Frank (2009). A brief history of Iraq. Infobase Publishing. էջ 140. ISBN 978-0-8160-5767-2. Վերցված է 2010-10-18-ին.
  41. Ring, Trudy (1996). «Najaf». Global Security. Վերցված է 2009-09-13-ին.
  42. Mallat, Chibli (2004). The Renewal of Islamic Law: Muhammad Baqer As-Sadr, Najaf and the Shi'i International. Cambridge University Press. ISBN 9780521531221. Վերցված է 2009-09-13-ին.
  43. Mamouri, Ali (8 April 2014). «Najaf's Shiite seminaries enter 21st century». Al-Monitor. Վերցված է 18 July 2023-ին.
  44. 44,0 44,1 «Iraq's holy cities enjoy boom in religious tourism». Al Arabiya. 4 April 2013.
  45. «Iraq's city of Najaf suffers as Iranian tourist numbers drop». The National. 20 February 2019.
  46. 46,0 46,1 46,2 «Iraq: 10 major investment projects for Najaf Ashraf – Shafaqna India | Indian Shia News Agency». india.shafaqna.com. Վերցված է 2024-08-14-ին.
  47. Chaudhry S.; Kami A. (04-05-2012). «Can-do Najaf offers hope for Iraq investment boom». Վերցված է 12-01-2025-ին.{cite web}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  48. «The USAID-TIJARA Provincial Economic Growth Program - Investor Guide of Najaf» (PDF). USAID.
  49. «Can-do Najaf offers hope for Iraq investment boom». Reuters.
  50. «ACWA Power to develop 1,000 MW solar plant in Iraq». Arab News (անգլերեն). 2023-04-17. Վերցված է 2024-08-14-ին.
  51. 51,0 51,1 Staff Writer; Projects, Zawya. «Iraq to build 15 housing complexes in Najaf». www.zawya.com (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  52. 52,0 52,1 «From Najaf, the prime minister announces the approval of a number of significant projects».
  53. «Iraqi government opens two rail project tenders». Railway Technology. 14 February 2024.
  54. «Work on high-speed train project linking Holy Karbala to Holy Najaf to begin soon, ministry says». ShiaWaves. 11 February 2024.
  55. Arooj (2023-11-12). «Construction work of Iraq-Saudi Arabia Road reaches advanced stages». Shia Waves (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  56. «Najaf, Iraq». minneapolis.org. City of Minneapolis. Վերցված է 2020-06-22-ին.
  57. «Minneapolis celebrates its ties to 12 "sister cities"». cbsnews. 17 July 2022.
  58. «خواهر خواندگی شهرهای نجف آباد ونجف اشرف». isfahan.irib.ir. Isfahan IRIB. 2015-04-02. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2020-06-22-ին.
  59. «Sister cities of Mashhad». Sistercity.info.

Գրականություն

19-20-րդ դարերում հրապարակված
  • Charles Wilson, ed. (1895), «Nejef», Handbook for Travellers in Asia Minor, Transcaucasia, Persia, etc., London: John Murray (publishing house), ISBN 9780524062142, OCLC 8979039
  • Peters, John Punnett (1911). «Nejef» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 19 (11th ed.). Cambridge University Press. էջ 352.
21-րդ դարում հրապարակված
  • C. Edmund Bosworth, ed. (2007). «Najaf». Historic Cities of the Islamic World. Leiden: Koninklijke Brill. ISBN 978-9004153882.
  • Michael R. T. Dumper; Bruce E. Stanley, eds. (2007), «Najaf», Cities of the Middle East and North Africa, Santa Barbara, Calif.: ABC-CLIO (published 2008), ISBN 978-1576079195

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Նաջաֆին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջաֆ» հոդվածին։