Ամասիա Հայկազունի

Ամասիա Հայկազունի
Հայոց նահապետ արքա
Իշխանությունմ.թ.ա. 1940 – մ.թ.ա. 1908
Թագադրումմ.թ.ա. 1940
Մահացել է՝մ.թ.ա. 1908
Վախճանի վայրԱրմավիր
ԱզգությունՀայ
ՆախորդԱրամայիս Հայկազունի
ՀաջորդողԳեղամ Հայկազունի
ՏոհմՀայկազունիներ
ՀայրԱրամայիս Հայկազունի
ԵրեխաներԳեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի, Ցոլակ Հայկազունի

Ամասիա Հայկազունի (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1908, Արմավիր), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1940 - մ.թ.ա. 1908 թվականներին, Արամայիս Հայկազունու որդին, Արամանյակ Հայկազունու թոռը, Հայկ նահապետի ծոռը, Շարա Հայկազունու և Երաստ Հայկազունու եղբայրը, Հայկազունիների արքայական տոհմից։ Ամասիա Հայկազունի ուներ երեք որդի՝ Գեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի և Ցոլակ Հայկազունի։

Ամասիան ժառանգում է հորից արգավանդ դաշտավայրը և Արմավիր քաղաքը։ Ունենալով իր երեք որդիներին, նա անցնում է Երասխ գետը և հարավային լեռան ստորոտին կառուցում երկու բնակավայր՝ Փառիխոտ և Ցոլակերտ, որտեղ բնակեցնում է իր երկու փոքր որդիներին` Փառոխին ու Ցոլակին։ Բարձր հարավային լեռը նրա անունով կոչվում է Մասիս։ Կյանքի մնացած տարիները անցկացնում է Արմավիրում։ Ամասիային հաջորդում է ավագ որդին՝ Գեղամ Հայկազունին։

Աղբյուրներ

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 115
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Ա. ե, ժբ
  • «Պատմութիւն», Սեբեոս Բագրատունի, Ա. էջ 3, 5
  • «Պատմութիւն Հայոց», Ուխտանես, Ա. է, ժզ
  • «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե (Արմայիսա)
  • «Պատմութիւն», Վարդան Արևելցի, է
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս», Սամուել Անեցի, Գ