Անթիբը (ֆր.՝ Antibes, օքս.՝ Antíbol), քաղաք Ֆրանսիայի հարավարևելյան մասում, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում։ Քաղաքը հայտնի է իր առողջարաններով և գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Տարածքը 26,48 կմ² է, իսկ բնակչությունը՝ 72 300 (2005 թ.-ի տվյալներով)։ Գտնվում է Կանն և Նիցցա քաղաքների միջև։ Քաղաքում կան օծանելիքի գործարաններ։ Հենց Անթիբում են տեղի ունենում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անուշ է» վեպի տեսարանները։