Անորա
Անորա անգլ.՝ Anora | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա[1] |
Թվական | մայիսի 21, 2024, հոկտեմբերի 18, 2024, դեկտեմբերի 6, 2024 և նոյեմբերի 7, 2024[2] |
Լեզու | անգլերեն, ռուսերեն և հայերեն |
Ռեժիսոր | Sean Baker?[1] |
Սցենարի հեղինակ | Sean Baker? |
Դերակատարներ | Mikey Madison?[1], Մարկ Էյդելշտեյն[1], Յուրի Բորիսով[1], Դարյա Եկամասովա, Ալեքսեյ Սերեբրյակով, Ivy Wolk?, Luna Sofía Miranda?, Կարեն Կարագուլյան, Վաչե Թովմասյան, Lindsey Normington? և Ella Rubin? |
Օպերատոր | Դրյու Դենիելս |
Տևողություն | 139 րոպե[1] |
Anora (film) Վիքիպահեստում |
«Անորա» (անգլ.՝ Anora), կատակերգադրամատիկ ֆիլմ[3], որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։ Ֆիլմում նկարահավել են նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։
Սյուժե
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնանում է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու[4]։
Դերերում
- Մայքի Մեդիսոն - Անի (Անորա)
- Մարկ Էյդելշտեյն - Իվան Զախարով
- Յուրա Բորիսով - Իգոր
- Դարյա Եկամասովա - Գալինա Ստեպանովնա, Իվանի մայրը
- Ալեքսեյ Սերեբրյակով - Նիկոլայ Զախարով, Իվանի հայրը, ռուս օլիգարխ[5]
- Կարեն Կարագուլյան - Թորոս
- Վաչե Թովմասյան - Գառնիկ
- Ալյոնա Գուրևիչ - Կլարա
- Այվի Ուոլք - Կրիստալ
Նկարահանում, գնահատում
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականին՝ Նյու Յորքում (Բրուքլին) և Լաս Վեգասում[6]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում։ Քննադատները «Անորան» նախապես դասել էին տարվա գլխավոր փառատոնային պրեմիերաների շարքին[4]։ Ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը 9 րոպե շարունակ ծափահարել է ֆիլմի ստեղծողներին[7]։ 2024 թվականի մայիսի 25-ին ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Sean Baker explores new horizons in Competition // Каннский кинофестиваль, 21 мая 2024
- ↑ 4,0 4,1 Шредер, Бейкер, Вирасетакул: 10 самых ожидаемых фестивальных фильмов 2024 года
- ↑ «Анора» Шона Бэйкера: обаятельное драмеди с Марком Эйдельштейном и Юрой Борисовым // Телеканал КИНОТВ, 24 мая 2024
- ↑ Lang, Brent (2023 թ․ հոկտեմբերի 25). «'Red Rocket' Director Sean Baker and FilmNation Entertainment Reteam on 'Anora' With Mikey Madison Starring (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ ANORA – Rang I – English — Cannes 2024 // Каннский кинофестиваль, 21 мая 2024