Անպատկառը (ֆիլմ)
Անպատկառը ռուս.՝ Нахалёнок | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմք | Անպատկառը |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Կարելով |
Դերակատարներ | Դանիլ Նետրեբին, Վերա Բուրլակովա, Դանիիլ Իլչենկո, Պյոտր Սավին, Վլադիմիր Գուսև, Վիկտոր Կոլպակով, Վլադիմիր Պիցեկ և Էմմա Ցեսարսկայա |
Երաժշտություն | Վասիլի Դեխտերև |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 54 րոպե |
«Անպատկառը» (ռուս.՝ Нахалёнок), հեռուստատեսային գեղարվեստական կինոնկար, որը ռեժիսոր Եվգենի Կարելովը նկարահանել և բեմադրել է Միխայիլ Շոլոխովի «Դոնի պատմությունների» հիման վրա 1961 թվականին[1] «Մոսֆիլմ»[2] կինոստուդիայում (Հեռուստատեսային ֆիլմերի ստեղծագործական ասոցիացիա)։
Սյուժե
Չորս տարվա երկարատև պատերազմից հետո նախկին հովիվ Ֆոմա Կորշունովը վերադառնում է հայրենի գյուղ։ Նրան առաջադրում են խորհրդի նախագահի պաշտոնում, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում հարուստ կազակների մեջ։ Հարևանների միջոցով նրան գումար են առաջարկում, փոքր ֆերմա գնելու համար, բայց Ֆոմային պարզ է, որ այս կերպ նոր կառավարության թշնամիները ցանկանում են ազատվել իրենից։ Կորշունովի որդին` Միշուտկան, որի մականունը «Անպատկառ» էր, ամեն ինչով ուզում է նմանվել իր հորը։ Երբ Կարմիր բանակը մտնում է գյուղ, նա արցունքոտ աչքերով, ջոկատի հրամանատարին խնդրում է, որ իրեն էլ վերցնեն իրենց հետ։ Գյուղի ակտիվիստների և առաջին հերթին Ֆոմայի օգնությամբ ժամանող զինվորները հացահատիկի ավելցուկը լցնում են պարկերի մեջ, և թաքցնում գաղտնի վայրում։ Ի պատասխան վրեժի, կուլակները կանչում են գիշերային արշավանքը կազմակերպած ավազակներին։ Սպանվածների թվում էր Միշկայի հայրը։ Տղան հեծնում է իր պապի բերած ձին և փախնում, որպեսզի օգնության կանչի մոտակայքում գտնվող Կարմիր բանակի զինվորներին։ Հազիվ փախնելով ավազակախմբի հետապնդումից՝ Միշկան լուսաբացին հասնում է յուրայիններին։
Դերերում
- Վլադիմիր Սեմյոնով - Միշկա Կորշունով («Անպատկառը»)
- Դանիլ Նետրեբին - Ֆոմա Ակիմովիչ Կորշունով, Միշայի հայրը
- Վերա Բուրլակովա - Մարիա Կորշունովա, Միշայի մայրը
- Դանիիլ Իլչենկո - Ակիմ Իգնատևիչ Կորշունով, Միշայի պապը
- Պհոտր Սավին - ծառայակից, անծանոթ
- Վլադիմիր Գուսև - գումարտակի հրամանատար
- Վիկտոր Կոլպակով - Վլաս
- Վլադիմիր Պիցեկ - քահանա
- Էմմա Սեսարսկայա - իրիցկին
- Իգոր Սավելև - Վիտկա, քահանայի որդին
Դրվագներում
- Լյուսյա Բեսպալովա - դրվագ
- Միխայիլ Գավրիլին - դրվագ
- Նիկոլայ Նիկուլոչկին - դրվագ
- Վալենտինա Անանինա - դրվագ
- Ալեքսեյ Բահար - կազակ
- Վյաչեսլավ Բերյոզկո - դրվագ
- Պավել Վիննիկ - Կարմիր բանակի զինվոր
- Ալեքսանդրա Դանիլովա - հանդիպման քարտուղար
- Վադիմ Զախարչենկո - դրվագ
- Ա. Կոնստանտինով - դրվագ
- Եվգենի Մորգունով - դրվագ
- Վլադիմիր Մարենկով - Ֆեդոտ-կոշկակար, հանդիպման կազակներից
- Սեմյոն Սվաշենկո - Պրոխոր Լիսենկով, կուլակ
- Միխայիլ Սեմենխին - դրվագ
- Համեդ Հագունդոկով - դրոշակակիր
- Բորիս Ցարև - դրվագ
- Նիկոլայ Խրյաշչիկով - Եգոր-Մելնիկ
Լուսագրերում նշված չեն
- Յուրի Լեոնիդով - Կարմիր բանակի զինվոր
- Սերգեյ Յուրտայկին - Տերեշչենկո
Նկարահանող խումբ
- Սցենարիստ - Առնոլդ Վիտոլ
- Բեմադրիչ - Եվգենի Կարելով
- Օպերատոր - Գերման Շատրով
- Ֆիլմի նկարիչ- Բորիս Ցարյով
- Կոմպոզիտոր - Վասիլի Դեխտերյով
- Ձայնային օպերատոր - Լիա Բենևոլսկայա
- Ռեժիսոր - Ա.Մարկելով
- Խմբագիր - Ն. Ուշակովա
- Մոնտաժ - Վ. Կոսարևա
- Դիմահարդարում - Ա. Տետյուրկին
- Երգերի խոսքեր - Սերգեյ Գրեբեննիկով, Նիկոլայ Դոբրոնավով
Համակցված նկարահանումներ
- Օպերատոր - Բորիս Տրավկին
- Կինոյի արտադրության նվագախումբ
- Դիրիժոր - Վերոնիկա Դուդարովա
Նկարահանման վայր
Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայի մարզի Դմիտրովսկոե գյուղում։ Կադրերում հստակ երևում է գյուղի կենտրոնում գտնվող Դիմիտրի Սոլունսկու եկեղեցին։
Տեխնիկական տվյալներ
- Սովորական ձևաչափ
- Սև-սպիտակ
- 1562 մետր
- 57 րոպե
Ծանոթագրություններ
- ↑ «Нахалёнок (1961)». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Нахаленок». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
- Нахалёнок(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմն առցանց
|