Ավստրիական կայսրություն (գերմ.՝ Kaiserthum Österreich), պետական կազմավորում կենտրոնական Եվրոպայում։ Մայրաքաղաքն էր Վիեննան, իսկ կառավարող արքայատոհմը՝ Հաբսբուրգները։ 1867 թվականին վերածվում է Ավստրո-Հունգարական կայսրության։
Ստեղծում
Ավստրիական կայսրությունը ստեղծվել է 1804 թվականին Ֆրանց II-ի (I Ասվտրիացի) կողմից։
Ազգային հակասություններ
Ձգտելով ամրապնդել կենտրոնական իշխանությունը կենտրոնախույս ձգտումներով օժտված, անկայուն, բազմազգ պետությունում, Վիեննայի գերմանախոս վերնախավը մեծ մասամբ հենվում էր ամբողջ կայսրությունում էթնիկ գերմանացիների սոցիալ-տնտեսական գերիշխանության պահպանման և կայունացման վրա։ Սակայն գերմանացիները կազմում էին ավելի քիչ, քան կայսրության բնակչության 1/4 -ը, այդ պատճառով էլ կայսրության իշխանությունները ձգտում էին իրականացնել գերմանացման քաղաքականություն։ Այդ գործընթացում առանձնապես կարևոր դեր էին խաղում XII—XIII դարերի սաքսոնյան գաղութացման ընթացքում հիմնադրված, երկրի կենտրոնում, հյուսիսում և արևելքում տեղակայված գերմանական քաղաքներն ու ամրոցները, որոնք շրջապատված էին տարաբնակեցված այլ ազգերի համատարած արեալներով։
1848-1849 թվականների հեղափոխություն
1848 թ. մարտին, տնտեսական ճգնաժամի տարիներին, հուզումները Վիեննայում հանգեցրին Մետեռնիխի հրաժարականին։ Նոր սահմանադրությունը բավարար դեմոկրատական չէր ռադիկալ առաջնորդների համար։ Վերջիններս 1848 թվականի մայիսի 15-ին կազմակերպեցին մասսայական ցույց։ 1835 թվականին մահացած Ֆրանս I-ին փոխարինած Ֆերդինանտ I-ը փախավ Ինսբրուկ։ Ավստրիական կայսրության տարբեր մասերում սկսվեց հեղափոխություն։
Համաձայնություն և Ավստրո-Հունգարիայի ստեղծում
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| Հին աշխարհ | |
---|
| Միջնադար | |
---|
| Ժամանակից | |
---|
| Գաղութատիրական | |
---|
| Ցանկեր |
- Կայսրություններ
- Հին դարերի գերտերություններ
- Միջին դարերի գերտերություններ
- Ժամանակակից գերտերություններ
|
---|
|