Մարինիներ

Մարինիներ
المرينيون (al-marīnīyūn)
 Ալ-Մոհադների պետություն 1248/1269 - 1465 Վատասիդների պետություն →
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(14-րդ դար)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ֆես (քաղաք)
Լեզու արաբերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ խալիֆ
Պատմություն

Մարինիներ (կամ Բանու Մարին, Բենի Մարին, արաբ․՝ مرينيون (marīnīyūn) կամ بنو مرين (Banû Marīn)‎‎, բերբերյան դինաստիա, որը 13-րդ և 15-րդ դարերում թագավորել է Մահրեբ ալ-Աքսայում (Մարոկկո), 14-րդ դարում` Աֆրիկայի հյուսիսային շրջաններում և Իբերական թերակղզում։

Երկար տարիներ Ալմոհադների իշխանության տակ գտնվելուց հետո, նրանք 1248 թվականին եկան իշխանության Աֆրիկայի հյուսիսում և Ֆես քաղաքում[1]։

1269 թվականին Մարինիները, գրավելով Ալ-Մոհադների պետության մայրաքաղաք Մարաքեշը, գահընկեց են անում Ալ-Մոհադներին և հաստատում իրենց իշխանությունը Մաղրիբում և Ալ-Անդալուսի մի մասում։ Նրանց տերության կենտրոնը ընկած էր Տազա և Ֆես քաղաքների միջև, իսկ օրեցօր ընդլայնվող սահմանները արևմուտքում հասնում էին Ատլանտյան օվկիանոս, հյուսիսում՝ Միջերկրական ծով, արևելքում` Աբդալվադիդների պետություն, հարավում՝ Սահարա անապատ։

1275-1340 թվականներին Մարինիները սատարում էին Գրանադայի ամիրայությանը քրիստոնյա թագավորությունների միացյալ զորքերի դեմ պայքարում, բայց 1340 թվականին Տարիֆայի ճակատամարտում իսպանա-պորտուգալական զորքերի տարած հաղթանակը վերջ դրեց Իբերական Թերակղզում Մարինիների միջամտություններին։

1358 թվականին Աբու Ինան Ֆարիսի սպանությունր իր վեզիրներից մեկի կողմից էականորեն թուլացնում է Մարինիների իշխանությունը։ Օգտվելով Մարինիների պետության անկումից իսպանացիները և պորտուգալացիները գրավեցին նրանց տարածքների մի մասը։

Ծագում

Համաձայն պատմաբան Իբն Խալդունի՝ Մարինիները ծագել է բերբերներից՝ Օրեսի լեռներում բնակվող Վասին ցեղի հաջորդներից[2][3], և 9-րդ դարում արտագաղթել են արևմուտք՝ արաբական Բանու Հիլալ ցեղի պատճառով։

Ժամանակագրություն

Բոու Ինանիա մեդրեսեն Ֆես քաղաքում, Մարինիների ամենամեծ մեդրեսեն, որը կառուցվել է 1350-1355 թվականներին Աբու Ինան խալիֆի կողմից։
Խալիֆ Աբու Յաքուբ Յուսուֆ ան-Նասրի կողմից Ալժիրում կառուցված Թլեմսեն Մանսուրա մինարեթը ։
1341 թվականին Աբու ալ-Հասան բեն Ութման խալիֆի կողմից կառուցված Սալե մեդրեսե։
Ռաբաթ քաղաքի մոտակայքում գտնվող Մարինիների Չելա նեկրոպոլը։

1215 թվականին Ռիֆ գետի ափին Բանու Մարինը ջախջախում է Ալ-Մոհադների արքայատոհմի երիտասարդ խալիֆ Յուսուֆ ալ-Մուստանսիրի զորքերը։

Ալ-Մոհադների հաջորդ առաջնորդ Աբդ ալ-Հաքը երկար չվայելեց իր իշխանությունը։ 1217 թվականին նա մահացավ Մարինիների դեմ ճակատամարտում։ Գահը ժառանգեց նրա ավագ որդի Ութման բեն Աբդ ալ-Հաքը։ Մարինիներն իրենց իշխանությունը հաստատեցին Ռիֆ գետի ափամերձ տարածքներում։ 1240 թվականին Ութման բեն Աբդ ալ-Հաքի ստրուկներից մեկը սպանեց նրան, իսկ իշխանությունն անցավ նրա եղբայր Մուհամեդ բեն Աբդ ալ-Հաքին։

4 տարի անց Մուհամեդ բեն Աբդ ալ-Հաքի սպանությունից հետո, Աբդ ալ-Հաքի երրորդ որդին՝ Աբու Յահյա բեն Աբդ ալ-Հաքը, դառնալով Ալ-Մոհադների նոր խալիֆ, Ֆես ֆաղաքում սկսեց կազմակերպել հակաիշխանական դավադրություն։

1258 թվականին Աբու Յահյա բեն Աբդ ալ-Հաքը մահանում է ծանր հիվանդությունից և թաղվում Ռաբաթ քաղաքի մոտակայքում գտնվող Չելա գերեզմանատանը։ 1260 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո X-ի զորքերը գրավում են Սալե մեդրեսեն[4]։ Այս իրադարձությունը համարվում է քաղաքի ամենադաժան կոտորածը։ Երկու շաբաթ Կաստիլիայի տնօրինության տակ գտնվելուց հետո՝ Աբու Յուսուֆ Յաղուբ բեն Աբդ ալ-Հաքի զորքերը հետ նվաճեցին Սալեն[5]։

Նույն թվականին է կառուցվել նաև Մարոկկոյի ամենամեծ ծովային նավահանգիստներից մեկը՝ Բաբ Լամրիսան, որն այժմ կիսով չափ անցել է ջրի տակ։ Նավահանգիստը կառուցել է սևիլյացի ճարտարապետ Մոհամեդ Բեն Ալին՝ Աբու Յուսուֆ Յաքուբ բեն Աբդ ալ-Հաքի կողմից ընտրված վայրում[6]։

1269 թվականին Մարաքեշի գրավումը վերջ դրեց Ալ-Մոհադների իշխանությանը արևմտյան Մաղրիբում։ Չնայած Մարաքեշի գրավմանը՝ Մարինիները հրաժարվում են իրենց իշխանությունը կենտրոնացնել այնտեղ և 1276 թվականին Ֆես քաղաքի կողքին հիմնում են Նոր Ֆես քաղաքը, որտեղ էլ կենտրոնացնում են իրենց իշխանությունը։ 1274 թվականին Մարինիները գրավեցին նաև Սիդժիլմասան։

1286 թվականին Ալխեսիրաս քաղաքում հիվանդությունից մահացավ Աբու Յուսուֆ Յաղուբ բեն Աբդ ալ-Հաքը։ Գահը ժառանգեց նրա որդին Աբու Յաքուբ Յուսուֆ ան-Նասրը, ով անմիջապես սկսեց պայքարել Դրաայի և Մարաքեշի ապստամբների դեմ։ 1288 Գրանադայի թագավորի դեսպանի այցից հետո Մարինի խալիֆը վերադարձնում է Կադիս քաղաքը։

1291 թվականին ալմոհադյան Տազա մզկիթի վերակառուցումը համարվում է Մարինիների իշխանության օրոք առաջին կառույցը։ Դրանից հետո է 1339 թվականին Մերենիդները Տլեմսեն քաղաքում կառուցեցին Սիդի Բումեդիեն մզկիթը։ 1299 թվականից Մարինիները Տլեմսենը դարձրին իրենց նստավայրը, սակայն ութամյա պայքարից հետո այդպես էլ չկարողացան գրավել քաղաքը։

1307 թվականին Աբու Յաղուբ Յուսուֆ ան-Նասրի սպանությունից հետո գահը ժառանգեց նրա որդին՝ Աբու Թաբիթ Ամիրը։ Նա թագադրումից ընդամենը մեկ տարի հետո հիվանդությունից մահացավ իր կողմից հիմնադրված Տետուան քաղաքում։ Իշխանությունն անցավ նրա եղբորը՝ Աբու ալ-Ռաբի Սուլայմանին։ 1309 թվականին վերջինս նվաճեց Սեուտա քաղաքը։ 1310 թվականին Աբու ալ-Ռաբի Սուլայմանին հաջողվեց ճնշել զինվորների ապստամբությունը Տազա քաղաքում։ Նույն տարում նա մահացավ՝ չկարողանալով հաղթահարել ծանր հիվանդությունը։

Նրան հաջորդող Աբու Սաիդ Ութմանը, գալով իշխանության, Ֆես քաղաքում կառուցեց Էլ-Ատարին մեդրեսեն։ 1329 թվականին կաստիլիացիների և ալժեսիրաների նկատմամբ տարած հաղթանակը, Մարինիներին հնարավորություն տվեց մուտք գործել Իբերական թերակղզի։

1331 թվականին Աբու Սաիդ Ութմանի մահից հետո, գահը ժառանգեց նրա որդի Աբու ալ-Հասան բեն Ութմանը։ 1333 թվականին նա նվաճեց Ջիբրալթարը, որը վերջին 20 տարիների ընթացքում գտնվում էր Կաստիլիայի իշխանության ներքո[7]։

1340 թվականին Տարիֆայի և 1347 թվականին Ալժեզիրայի ճակատամարտերում կրած պարտությունները ստիպում են Մարինիներին հրաժարվել Իբերական թերակղզին նվաճելու մտադրությունից։ 1347 թվականին Աբու ալ-հասան բեն Ութմանը ոչնչացնում է Հավսիդների խալիֆայությանը Թունիսում և իր իշխանությունն է հաստատում ամբողջ Մաղրիբում[8]։ Սակայն նրա հաջողությունը երկար չտևեց։ 1348 թվականին Աբու ալ-հասան բեն Ութմանի մահից հետո գահը ժառանգեց նրա որդի Աբու Ինան Ֆարիսը։

1348 թվականին Սև ժանտախտը և ապստամբությունները Տլեմկսենում և Թունիսում սկիզբ են դնում Մարինիների արքայատոհմի անկմանը, որոնք այլևս չեն կարողանում պայքարել պորտուգալացիների և իտալացիների դեմ։

1350 թվականին ավարտվեցին Մեկնեսի Բոու Ինանիա մեդրեսեի կառուցման աշխատանքները։ 1357 թվականին Մարինիները Ֆես քաղաքում կառուցեցին համանուն ևս մեկ մեդրեսե։

Մեկնեսի Բոու Ինանիա մեդրես, 1350 թվական

1351 թվականին Մարինիները նվաճեցին Թլեմսենը, սակայն 1357 թվականին խալիֆ Աբու Ինան Ֆարիսի զորքերի պարտության հետևանքով Մարինիները կորցրին այն։ 1358 թվականին Աբու Ինան Ֆարիսի վեզիրներից մեկը, տանջանքներից ազատելու համար, սպանեց վերջինիս։ Մարինիների պետությունում սկսում է պայքար գահի համար։ Յուրաքանչյուր վեզիր փորձում է խալիֆ դարձնել իր ընտրած թեկնածուին։ Ի վերջո վեզիրները որպես խալիֆ են ընտրում Աբու Զիան աս-Սաիդ Մուհամեդ բեն Ֆարիսին։ Նրա իշխանությունը տևում է ընդամենը մի քանի ամիս, ինչից հետո գահն անցնում է նրա եղբորը՝ Աբու Յահյա աբու Բակր բեն Ֆարիսին։ Վերջինս ևս եղավ խալիֆ ընդամենը մի քանի ամիս և 1359 թվականին գահն անցավ Աբու Սալիմ Իբրահիմին՝ Աբու ալ-Հասան բեն Ութմանի որդուն։ Կաստիլիայի թագավոր Պիեռ I-ը սատարում էր նորընտրիր խալիֆին։ Նույն տարում Տլեմսենում կրկին ակտիվանում են Զիանիդները։ 1359 Աբու Սալիմ Իբրահիմը գահընկեց է լինում և նրան փոխարինում է Աբու Օմար Թաչֆինը։ Թեև վերջինիս սատարում էին ոստիկանները և վեզիրները, սակայն նրա իշխանությունը տևեց ընդամենը մի քանի ամիս։ Նոր խալիֆ է դառնում Աբու ալ-Հասան բեն Ութմանի թոռը՝ Մուհամեդ բեն Յաքուբը։

Ծանոթագրություններ

  1. Entrée « Marinides » sur Larousse.fr (consulté le 8 avril 2012)
  2. Les civilisations de l'Afrique du nord: Berbères-Arabes Turcs. Par Victor Piquet. Publié par A. Colin, 1909, p.370 [1] (screenshot)
  3. Les civilisations de l'Afrique du nord: Berbères-Arabes Turcs. Par Victor Piquet. Publié par A. Colin, 1909, p.364 [2] (screenshot)
  4. Le raid a eu lieu en 1260 selon Ibn Khaldoun et en 1263 selon Luis del Mármol Carvajal signale «l'encyclopédie Imago Mundi, à l'article Les Almoades»..
  5. Qantara, centre de recherche historique méditerranéen Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, Version de Ibn Khaldoun sur la prise de Salé
  6. {վերնագիր}.
  7. S. Gubert, Pratiques diplomatiques marinides (Կաղապար:XIIIe-Կաղապար:S-), dans : Oriente Moderno - Nuova serie, Anno 88, Nr. 2 (2008), pp. 435-468, Publ. Istituto per l'Oriente C. A. Nallino
  8. http://www.larousse.fr/encyclopedie/groupe-personnage/Marinides/131925#922321