Արամ Զ. Սարգսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Զ. Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր
Ապրիլ 2, 2017 - 2019
Դրոշ
Դրոշ
Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ
 2005
Նախորդող Ալբերտ Բազեյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբեր 2, 1999 - մայիս 2, 2000
Նախորդող Վազգեն Սարգսյան
Հաջորդող Անդրանիկ Մարգարյան
 
Կուսակցություն՝ Հանրապետություն
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 2, 1961(1961-01-02) (64 տարեկան)
Ծննդավայր Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Արամ Զավենի Սարգսյան (հունվարի 2, 1961(1961-01-02), Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (1999-2000)[1], 2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2], Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Կրթություն

1979-1981 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն

1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։ 2003 թվականին մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից[4]։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018 թվականին առաջադրվում է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինք ցուցակով, սակայն դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը։

Արամ Սարգսյանի վարչապետություն

Աղբյուրներ