Լենա Նազարյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենա Նազարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14
ՀՀ ԱԺ Ելք խմբակցության ղեկավար
2018 սեպտեմբերի 12 - 2019 հունվարի 14
Նախորդող Նիկոլ Փաշինյան
7-րդ գումարման ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ
2019 հունվարի 15 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
 
Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կրթություն՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1983(1983-03-09) (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Ռաֆայել Նազարյան
Լենա Նազարյանը (ձախից) 2018 թվականին տեղի ունեցած հակաիշխանական ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի (կենտրոնում) և Ռուբեն Ռուբինյանի (աջից) հետ։

Լենա Ռաֆայելի Նազարյան (մարտի 9, 1983(1983-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[2], «Ելք» խմբակցության ղեկավար (2018-2019)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[2]։

Կրթություն

2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը։ 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը[2]։

Աշխատանքային գործունեություն

  • 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող։
  • 2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող։
  • 2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։
  • 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող։
  • 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող[2]։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ։ 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[2]։

Պարգևներ

2013 թվականին «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին[2]։

Ընտանիք

Ամուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ[2]։

Ծանոթագրություններ