Արբան (Էն)
Կոմունա | |||
---|---|---|---|
Արբան | |||
ֆր.՝ Arbent[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Հարավային Օյոննա (կանտոն) | ||
Մակերես | 23,49 կմ² | ||
ԲԾՄ | 568 մ | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 3476 մարդ (2010) | ||
Ագլոմերացիա | ֆրանսիացիներ | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 01100 | ||
Փոստային դասիչ | 01100[2] | ||
Պաշտոնական կայք | arbent.fr(ֆր.) | ||
| |||
Արբան (ֆր.՝ Arbent), կոմունա ֆրանսիական Էն գավառում, Նանտյուա շրջանում, Հյուսիսային Օյոննա գավառում[3]։
Աշխարհագրական դիրք
Արբանը գտնվում է ծովի մակերևույթից 565 մ բարձրության վրա, Օյոննա քաղաքից 5 կմ հյուսիս-արևելքում, Յուրայի լեռներում, ձգվում է Ruisseau de Merdanson գետի երկայքնով[4]։
Պատմություն
Արբանը հիմնադրվել է 1100 թվականին կառուցված վանքի շուրջը[5]։ Սկսած 1402 թվականից Արբանը պատկանում էր Սավոյայի կոմսությանը, իսկ 1601 թվականի՝ Լիոնի համաձայնագրի, Արբանը անցավ Ֆրանսիայի տիրապետության տակ[6]։ XVII դարում Արբանը ավերվեց Ֆրանսիայի և Ֆրանշ Կոնտեի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմների հետևանքով։
Տեսարժան վայրեր
- XV դարին կառուցված Սուրբ Լավրենտիոսի գոթական եկեղեցի։ XVII դարում ավերված վանքից մինջ օրս ոչինչ չի պահպանվել։
Տնտեսություն
Բնակչությունը առավելապես զբաղված է գյուղատնտեսությամբ։ Օյոննա քաղաքին մոտ լինելու շնորհիվ գոյություն ունի մոտ 80 ձեռնարկություն, որոնցից ամենամեծը զբաղվում է պլաստմասսայի արդյունաբերությամբ։
Կոմունան ունի լավ տրանսպորտային կառուցվածք։ Այն գտնվում է Մոնրեալ լա Կլյուզ-Սենտ Կլոդ մայրուղու մոտակայքում։ Մոտակայքում է գտնվում նաև Օյոննա օդանավակայանը[7]։
Բնակչություն
Կոմունայի բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմել է 3476 մարդ։
Բնակչության թվակքանակը ըստ INSEE-ի
Տարի | Բնակչությունը |
---|---|
1962 | 1035 |
1968 | 1255 |
1975 | 1400 |
1982 | 2766 |
1990 | 3369 |
1999 | 3623 |
2010 | 3476 |
Պատկերասրահ
-
Սուրբ Լավրենտիոսի եկեղեցին
-
Պատերազմի հուշարձան
-
Արձան պատերազմի հուշահամալիրում
Ծանոթագրություններ
- ↑ Code officiel géographique
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Inhabitants of Ain (Ֆրանսերեն)
- ↑ Arbent in the Competition for Towns and Villages in Bloom (Ֆրանսերեն)
- ↑ Arbent Aerodrome website
- ↑ INSEE data compiled by Linternaute: Lodgings in Arbent (Ֆրանսերեն)
- ↑ Ministry of Culture, Mérimée (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներ
- Arbent on Lion1906 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Arbent on Google Maps
- Arbent on Géoportail, National Geographic Institute (IGN) website
- Arbant on the 1750 Cassini Map
- Arbent on the INSEE website
- INSEE
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբան (Էն)» հոդվածին։ |
|