Արգավանդ (նախկին անվանումը՝ Ուզունոբա), գյուղ Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից մոտ 9 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա՝ Արաքս գետից 2 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Արգավանդ1947 թ.[4]:
Բնակչություն
1831 թ.-ին ուներ 146 բնակիչ, որոնցից 66-ը (10 տուն)` տեղացիներ, իսկ 80-ը (17 տուն)` Սալմաստից գաղթածներ[4]։
Արգավանդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 707)։