Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Արծաթի քլորիդ, AgCl, արծաթի և քլորիքիմիական միացությունը։ Աղաթթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է կերակրգիրիտ միներալի ձևով։ Սպիտակ լոռանման նստվածք, հալման ջերմաստիճանը 457,5 °C է, եռմանը՝ 1431 °C, խտությունը՝ 5560 կգ/մ³։ Մետաղների նման պլաստիկ է և կարող է գլանվել։ Ջրում գործնականորեն չի լուծվում։Ամոնիակի հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag (NH3)3]Cl։ Արծաթի քլորիդը լույսի ազդեցությունից քայքայվում է։ Սովորաբար ստացվում է աղաթթվի կամ նատրիումի քլորիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է լուսանկարչական թաղանթներ, ռադարների էկրաններ և ինֆրակարմիր ոսպնյակներ պատրաստելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։