Արնային երշիկ
Արնային երշիկի տեսքը մինչև ապխտելը | |
Լատվիական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | երշիկ և tripe? |
Առաջացման երկիր | Լատվիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | արյուն |
Սննդային արժեք | |
Կալորիականություն | 1,586 ԿՋ (379 կկալ) |
Ճարպեր | 35 % |
Blood sausages Վիքիպահեստում |
Արնային երշիկ, երշիկի տեսակ, որի հիմնական բաղադրիչը ցուլի, հորթի կամ խոզի արյունն է, որից անջատված է ֆիբրինը (լատին․՝ fibra՝ մանրաթել)։ Պարունակում են մուգ կարմրաշագանակագույն, արյան թեթև համով ֆարշ։
Հենց նոր մորթված կենդանուց արյունը քամելու համար թափահարում են կենդանուն։ Արդեն քամած արյունը կարող է երկար ժամանակ պահպանվել, իսկ օգտագործելուց առաջ այն ֆիլտրում են՝ անցկացնելով նեղ անցքեր ունեցող մաղով։
Պատմություն
Ըստ Մենանդրի (հին հունարեն՝ Μένανδρος, 342 մ․թ․ա․ — 291 մ․թ․ա․) կատակերգության, Աթենքի լավագույն խոհարարը հայտնի է եղել Աֆթեն անունով, ով արնային երշիկի հեղինակն է[1]։
Բաղադրություն
Այս երշիկի բաղադրության մեջ ներառվում է խոզի միս, կենդանիների մաշկ, այլ երշիկների մնացորդներ, համեմունքներ։ Որոշ դեպքերում նաև ավելացնում են խոզի, ցուլի կամ հորթի լեզու։ Արնային երշիկի պատրաստման գործընթացը հեշտ չէ։ Սպանդի ենթարկված խոզից առանձնացնում են 2 կարևոր բաղադրիչ՝ փորոտիքը և արյունը։ Որպեսզի լցոնն ունենա պինդ տեսք, ավելացնում են տարատեսակ բաղադրիչներ։ Ընդ որում յուրաքանչյուր պատրաստող ունի իր սեփական բաղդրատոմսը։ Մեկն ավելացնում է բեկոն և համեմունքներ, մեկ ուրիշը ավելացնում է խաշած վարսակաձավար, տապակած սոխ ու մսային հավելվածներ։ Այդ իսկ պատճառով երբեք հնարավոր չէ համտեսել միևնույն համն ունեցող արնային երշիկ։
Քիմիական կազմ
Հաշվարկված է 100 գրամ ապրանքի համար․
- Էներգետիկ արժեք՝ 1,586 ԿՋ (379 կկալ)
- Ածխաջուր՝ 1 գր
- Շաքար՝ 1 գր
- Ճարպեր՝ 35 գր
- Պրոտեին՝ 18 գր
- Երկաթ՝ 6,4 գր (49%)
- Նատրիում՝ 680 գր (45%)
Արնային երշիկի տեսակներ
Արնային երշիկները լինում են՝
- բարձր տեսակի (տնական)
- առաջին տեսակի (խաշած)
- երկրորդ տեսակի (ապխտած)
Ծանոթագրություններ
- ↑ Татьяна Юркова. «Кровяная колбаса Афтенея». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 03-01-2009-ին.
Գրականություն
- Յու․ Մարմարյան - «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն», Երևան, 2002, «Ասողիկ» հրատարակչություն, 152 էջ
Արտաքին հղումներ
- "Արյունով ուտեստներ" Արխիվացված 2011-10-14 Wayback Machine (տապակած արյուն և տնական արնային երշիկ, տապակած արյան օգտակարությունը)