Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ
Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ անգլ.՝ David Stirling | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1915[1][2][3] |
Ծննդավայր | Lecropt |
Մահացել է | նոյեմբերի 4, 1990[1][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ամփլեֆորդ քոլեջ և Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն | սպա և լեռնագնաց |
Ծնողներ | հայր՝ Արչիբալդ Ստիրլինգ[2][3], մայր՝ Մարգարեթ Ֆրեյզեր[2][3] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ(նոյեմբերի 15, 1915[1][2][3], Lecropt - նոյեմբերի 4, 1990[1][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ալպինիստ, բրիտանական բանակի սպա և հատուկ օդային ծառայության հիմնադիրլ։
Կենսագրություն
Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգը ծնվել է Լեկրոպտում Արչիբալդ Ստիրլինգի և Մարգարեթ Ֆրեյզերի՝ Սայմոն Ֆրեյզերի դստեր՝ 13-րդ լորդ Լովատի, անգլիական թագավոր Չարլզ II-ի անմիջական հետնորդի ընտանիքում։ Սայոմոն Ֆրեյզերը, Լովատի 15-րդ լորդը, նրա ազգականն էր։
Նա կրթություն է ստացել Ampleforth College կաթոլիկ-գիշերօթիկ դպրոցում, մեկ տարի սովորել է Թրինիթի քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ՝ որտեղ ցանկանում էր դառնալ նկարիչ։ Սթիրլինգը մարզվում էր Էվերեստը բարձրանալու համար, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց էքպեդիցիային մասնակցելուն[4]։
1937 թվականին Դեյվի Սթրելինգը միացավ շոտլանդական գվարդիային[5]։ 1940 թվականին նա կամավոր մեկնել է բրիտանական բանակի հրամանատարական գործողություններին։
1941 թվականի օգոստոսի 1-ին նրա հրամանատարությունը լուծարվելուց հետո նա դեռ համոզված էր, որ ռազմական բախումներում բարձր մասնագիտացված զինվորների փոքր թիմը կարող է ավելին անել, քան սովորական զորքերի մի ամբողջ դասակ։
Չտեսնելով իր տեսությունը սովորական եղանակով ապացուցելու հնարավորություն, նա համոզեց Կլոդ Օշինլեքին իրեն նշանակել նման գործողությունների ղեկավար։ Նրան հանձնարարվել է ղեկավարել «L հատուկ ջոկատ, հատուկ նշանակության օդային բրիգադ» (SAS), որը պաշտոնապես Հյուսիսային Աֆրիկայում գոյություն ունեցող բրիգադների բատալոնային ստորաբաժանում էր[4]։
Հետախուզական ստորաբաժանման առաջին օպերացիան որպես դեսանտներ թշնամու թիկունքում ավարտվել է լիակատար ձախողմամբ։ Միայն ստորաբաժանման մեկ երրորդը հասավ նշանակված հավաքման կետին[4]։
Փոխելով մարտավարությունը, ոտքով հարձակվելով մթության քողի տակ հեռահար անապատային ուժերի օգնությամբ՝ ստորաբաժանումն ի վերջո հասավ հաջողության։ Ձեռք բերելով իր սեփական ամենագնացները և մանևրային փոքր բեռնատարները, որոնք հագեցած էին գնդացիրներով, SAS-ը, Ստիրլինգի ղեկավարությամբ, արագորեն դարձավ գերմանա-իտալական բանակի թիկունքում գործող սարսափելի ուժ՝ ոչնչացնելով, ի թիվս այլ բաների, մոտ 250 ինքնաթիռ և մեծ քանակությամբ կենսական ռազմական նյութեր, բայց, առաջին հերթին, դառձավ Ռոմելի զորքերի մշտական «մարմնի սեպը»[6]։
1943 թվականին գերեվարվել է գերմանացիների կողմից, բայց չորս անգամ փախել գերությունից,В январе 1943 года был захвачен немцами, но четыре раза бежал из плена, դրանից հետո ինտերինվել է Կոլդիցի ամրոցում գտնվող Oflag IV-C-ում մինչև պատերազմի ավարտը։ SAS-ի հրամանատարությունը Ստերլինգի գերությունից հետո ստանձնեցին նրա եղբայր Բիլը և հյուսիսիռլանդացի բռնցքամարտիկ, ռեգբի խաղացող և փաստաբան մայոր Բլերը («Փեդի») Մեյնը մինչև պատերազմի ավարտը[7], ում ֆելդմարշալ Մոնտգոմերին առաջադրել է Վիկտորիա խաչի համար[8]։
1947 թվականին Ստերլինգը տեղափոխվեց կանոնավոր բանակի սպաների պահեստ, նրան շնորհվեց փոխգնդապետի պատվավոր կոչում, որը նա պահպանեց մինչև 1965 թվականը թոշակի անցնելը[9][10]։ Դեյվիդ Սթիրլինգը ասպետի կոչում ստացավ 1989 թվականի դեկտեմբերի 30-ին և մահացավ հաջորդ տարի[11][12][13]։
Հիշողություն
Ուելբեք քոլեջի Ստիրլինգի տունն անվանվել է նրա անունով։
2002 թվականին նրա պատվին կանգնեցվել է SAS հուշահամալիրը, որը պատկերում է նրան քարի վրա կանգնած[14]։
«Զվարճալի քաոս տարածող» հակառակորդի թիկունքում բնութագրում է նրա քայլը[15]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 4,2 Macintyre, Ben (2016). Rogue Warriors. New York: Crown Publishing Group. էջեր 48–49, 143–146, 149–154. ISBN 9781101904169.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Alleyne, Richard (2007 թ․ փետրվարի 19). «SAS founder's life story to be made into a film». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
{cite news}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ The Oxford Companion to World War II, Oxford University Press, 2001 paperback edition, 0198604467, 'Special Air Service'
- ↑ «Obituary:Lieutenant-Colonel David Danger: SAS radio operator». The Times. London. 2009 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
{cite news}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ «Police probe after plaques stolen from SAS memorial». BBC News. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
{cite news}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Corpus Christi College Oxford - News & Events
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ» հոդվածին։ |
|