Արցախի Հանրապետության անկախության հանրաքվե
Արցախի անկախության հանրաքվե | ||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»[1]։ | ||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1991 | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ Direct Democracy |
Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախության հարցը։ Անցկացվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում։ Հանրաքվեն բոյկոտել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության 20 %-ը։
Պատրաստումը, անցկացումն ու հանրաքվեի արդյունքների ամփոփումը իրանակացվեց ըստ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի»։ Որոշումը համարում են ընդունած, եթե նրա օգտին քվեարկում են ընտրողների ամենաքիչը 2/3 մասը, իսկ ընտրողների մասնակցությունը պետք է կազմի ամենաքիչը 50%։
Քվեաթերթիկները պարունակում էն հարցը հայերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով, ինչպես նաև «ԱՅՈ» ու «ՈՉ» բառերը (անցանկալին պետք էր ընդգծել)։
Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում։ Դիտորդները ներկա էին գտնվել Հանրապետության բոլոր 30 ընտրատեղամասերում, և եզրակացրել, որ հանրաքվեն անցկացվել էր այդ պահին գործող օրենքներին համապատասխան և արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը։
Քվեարկության գործընթացի լուսաբանման համար ԼՂՀ էին ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Լիտերատուրնայա գազետա», «Le Quotidien de Paris», «France-Presse», մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողներ և թղթակիցներ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Berg-Karabach (Aserbeidschan), 10. Dezember 1991 : Unabhängigkeit — Direct Democracy
- МИД Нагорного Карабаха. Референдум. Արխիվացված 2015-03-14 Wayback Machine
|