Արև Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արև Բաղդասարյան | |
---|---|
16-ամյա Արև Բաղդասարյանը` գեղարվեստական ինքնագործունեության մասնակից, 1929 | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Նախշուն բաջի |
Ծնվել է | ապրիլի 2, 1918[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | փետրվարի 17, 1994[2] (75 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի և պարուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] |
Կրթություն | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան (1937) |
Պարգևներ | |
Arev Baghdasaryan Վիքիպահեստում |
Արև Գրիգորի Բաղդասարյան (ապրիլի 2, 1918[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ[1][2] - փետրվարի 17, 1994[2], Երևան, Հայաստան[2]), հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
Կենսագրություն
Ծնվել է Շուշիում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։ 1936 թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։
1940 թ. ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը և դարձել մենապարուհի։ 1937-1941 թթ. հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ երգի-պարի անսամբլում։
1938 թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանն Արևին խորհուրդ է տվել տեղափոխվել Հայաստան։ 1941 թ. նա դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։
1946 թ.-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում՝ Կանադա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Բիրմա (այժմ՝ Մյանմա), Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Եգիպտոս, Լիբանան (Բեյրութ) և այլուր։
1981 և 1991 թթ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգտոնում (ԱՄՆ)։
Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջին»[3]։ 1955-1987 թթ. եղել է «Բարեկամություն» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր։
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։
Մահացել է Երևանում, 1994 թ. փետրվարի 17-ին։ Թաղվել է «Նախշուն բաջու» տարազով[4]։
Հիշատակ
- «Բարեկամություն» երգի և պարի համույթին 1983 թ. շնորհվել է Արև Բաղդասարյանի անունը
- Երևանի Աբովյան փողոցի 21-րդ շենքի պատին (այդ շենքում ապրել է երգչուհին) ամրացված է նրա հուշատախտակը
- Երևանի Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղադրված «Ղարաբաղցի կինը» քանդակը (հեղինակ՝ Դավիթ Երևանցի) ստեղծվել է Արև Բաղդասարյանի կերպարով
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 202.
- ↑ Արև Բաղդասարյան
- ↑ Արև Բաղդասարյան.
Գրականություն
- Արաքսմանյան Ա., Արև Բաղդասարյան, Երևան, 1973։
- Авакян К., Так восходило солнце, Е., 2003.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արև Բաղդասարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արև Բաղդասարյան» հոդվածին։ |
|